https://arm.sputniknews.ru/20260226/irany-patrast-e-amn-i-het-banakcel-ajnqan-vorqan-anhrazhesht-e-agn-99230249.html
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել այնքան, որքան անհրաժեշտ է. ԱԳՆ
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել այնքան, որքան անհրաժեշտ է. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ իր առաջարկները Վաշինգտոնին է փոխանցել Օմանի միջոցով։ 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T13:42+0400
2026-02-26T13:42+0400
2026-02-26T13:43+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություն
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_343b82c72684f881b7f6c248e4081fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ շարունակել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Ժնևում Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունները։Բաղային ընդգծել է, որ բանակցությունները կենտրոնացած են միջուկային հարցերի, Իրանի կողմից խաղաղ ատոմի օգտագործման ու պատժամիջոցների վերացման վրա։ Երկխոսությանը մասնակցող կողմերը կքննարկեն մանրամասները։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հակասական հայտարարությունները չեն օգնում բանակցային գործընթացին։Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ իր առաջարկները Վաշինգտոնին է փոխանցել Օմանի միջոցով։Դիվանագետը նաև չի բացառել, որ բանակցություններին կարող է միանալ նաև ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։«Հնարավոր է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նույնպես միանա այս բանակցություններին, ինչպես նախկինում (բանակցությունների նախորդ փուլում.– խմբ.)», – ասել է Բաղային։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։Այս պահին Ժնևում ընթանում է Օմանի միջնորդությամբ բանակցությունների երրորդ փուլը:Մեծ ստի կրկնություն են. Իրանի ԱԳՆ–ն` ԱՄՆ–ի իշխանությունների հայտարարությունների մասին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, իսմայիլ բաղայի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել այնքան, որքան անհրաժեշտ է. ԱԳՆ
13:42 26.02.2026 (Թարմացված է: 13:43 26.02.2026) Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ իր առաջարկները Վաշինգտոնին է փոխանցել Օմանի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ շարունակել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Ժնևում Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունները։
«Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այնքան, որքան անհրաժեշտ է», – ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Իրանի պետական հեռուստատեսության եթերում։
Բաղային ընդգծել է, որ բանակցությունները կենտրոնացած են միջուկային հարցերի, Իրանի կողմից խաղաղ ատոմի օգտագործման ու պատժամիջոցների վերացման վրա։ Երկխոսությանը մասնակցող կողմերը կքննարկեն մանրամասները։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հակասական հայտարարությունները չեն օգնում բանակցային գործընթացին։
Ավելի վաղ IRNA գործակալությունը
հայտնել էր, որ Թեհրանը հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ իր առաջարկները Վաշինգտոնին է փոխանցել Օմանի միջոցով։
Դիվանագետը նաև չի բացառել, որ բանակցություններին կարող է միանալ նաև ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Հնարավոր է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նույնպես միանա այս բանակցություններին, ինչպես նախկինում (բանակցությունների նախորդ փուլում.– խմբ.)», – ասել է Բաղային։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։
Այս պահին Ժնևում ընթանում է Օմանի միջնորդությամբ բանակցությունների երրորդ փուլը: