https://arm.sputniknews.ru/20260226/inch-petq-e-anen-evrvopacinery-hhum-pvokhnakharary-hibridajin-arag-ardzaganqman-khmbi-masin-99238651.html
Ինչ պետք է անեն եվրոպացիները ՀՀ–ում. փոխնախարարը` «հիբրիդային արագ արձագանքման» խմբի մասին
Ինչ պետք է անեն եվրոպացիները ՀՀ–ում. փոխնախարարը` «հիբրիդային արագ արձագանքման» խմբի մասին
Sputnik Արմենիա
Տիգրան Դադունցը համամիտ չէ այն տեսակետին, որ ԵՄ-ի աջակցությունն ուղղված է ՌԴ-ի դեմ: 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T16:27+0400
2026-02-26T16:27+0400
2026-02-26T16:29+0400
հայաստան
եվրամիություն
տիգրան դադունց
բրյուսել
նամակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83233650_0:0:1601:901_1920x0_80_0_0_108c874d73672466065478f0664bf15b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը համարում է, որ ԱԺ ընտրություններից առաջ Եվրոպական միությունից խումբ ուղարկելը Հայաստանի ներքին գործերին միջամտել չէ: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասա, որ խոսքը բացառապես տեխնիկական, փորձագիտական և իրավական աջակցության մասին է:Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները գրել էին, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-ին խնդրել է ընտրություններից առաջ «հիբրիդային արագ արձագանքման» խումբ ուղարկել Հայաստան և փետրվարի 13-ին նամակ է ուղարկել Բրյուսել։ ԵՄ-ն նման փորձ արդեն ունի. անցյալ տարի մոտ 20–հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև, որպեսզի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մոլդովայի իշխանություններին աջակցի իբր Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվությունը հայտնաբերելու և դրան հակազդելու գործում։Նա համամիտ չէ այն տեսակետին, որ ԵՄ-ի այս աջակցությունն ուղղված է ՌԴ-ի դեմ: Ըստ նրա՝ հիմնականում ԵՄ–ի ուղարկած խումբը հիմնականում կաջակցի ընտրությունները կազմակերպող Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:«Կան օրենքին հակասող քարոզչության ձևեր, որոշակի նվիրատվություններ են իրականացում, որոնք արգելված են օրենքով։ Եթե մենք փորձագիտական աջակցություն ենք ստանում, որպեսզի կարողանանք այդ դրսևորումների դեմ պայքարել, դա մեր քաղաքացիների շահերից է բխում, որովհետև նրանց քվեն է երաշխավորված լինում: Հիմա այնքան են զարգացել տեխնոլոգիական գործիքներն ու միջոցները, որ կարելի է շատ այլ գործիքներով միջամտել և հակաիրավական գործունեություն իրականացնել, որ նույնիսկ մենք չնկատենք: Բայց կան մարդիկ, որոնք այդ փորձն ու գիտելիքն ունեն և պատրաստ են մեզ խորհուրդ տալ»,– ասաց Դադունցը:Մոլդովական հատուկ ծառայությունների հուշումո՞վ. Արեշևը՝ Բրյուսելին Երևանի խնդրանքի մասինՀիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի մի շարք ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ ականազերծման աշխատանքների, ինչպես նաև «հիբրիդային հարձակումների դեմ պայքարի» աջակցության շրջանակում։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83233650_0:0:1359:1019_1920x0_80_0_0_59f47800f22dd5c8c7e1bb8a272eecd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, տիգրան դադունց, բրյուսել, նամակ
հայաստան, եվրամիություն, տիգրան դադունց, բրյուսել, նամակ
Ինչ պետք է անեն եվրոպացիները ՀՀ–ում. փոխնախարարը` «հիբրիդային արագ արձագանքման» խմբի մասին
16:27 26.02.2026 (Թարմացված է: 16:29 26.02.2026) Տիգրան Դադունցը համամիտ չէ այն տեսակետին, որ ԵՄ-ի աջակցությունն ուղղված է ՌԴ-ի դեմ:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը համարում է, որ ԱԺ ընտրություններից առաջ Եվրոպական միությունից խումբ ուղարկելը Հայաստանի ներքին գործերին միջամտել չէ: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասա, որ խոսքը բացառապես տեխնիկական, փորձագիտական և իրավական աջակցության մասին է:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները գրել էին, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-ին խնդրել է ընտրություններից առաջ «հիբրիդային արագ արձագանքման» խումբ ուղարկել Հայաստան և փետրվարի 13-ին նամակ է ուղարկել Բրյուսել։ ԵՄ-ն նման փորձ արդեն ունի. անցյալ տարի մոտ 20–հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև, որպեսզի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մոլդովայի իշխանություններին աջակցի իբր Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվությունը հայտնաբերելու և դրան հակազդելու գործում։
«Այդ աջակցությունը տեխնիկական է, փորձագիտական և իրավական: Այսինքն՝ մենք, հաշվի առնելով մեր ԵՄ գործընկերների փորձը, պատրաստ ենք այդ փորձը նրանցից վերցնել: ԵՄ-ն էլ պատրաստ է այդ փորձով կիսվել, և այդտեղ որևէ վատ, խնդրահարույց կամ բարդ բան ես չեմ տեսնում»,– ասաց պաշտոնյան։
Նա համամիտ չէ այն տեսակետին, որ ԵՄ-ի այս աջակցությունն ուղղված է ՌԴ-ի դեմ: Ըստ նրա՝ հիմնականում ԵՄ–ի ուղարկած խումբը հիմնականում կաջակցի ընտրությունները կազմակերպող Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
«Կան օրենքին հակասող քարոզչության ձևեր, որոշակի նվիրատվություններ են իրականացում, որոնք արգելված են օրենքով։ Եթե մենք փորձագիտական աջակցություն ենք ստանում, որպեսզի կարողանանք այդ դրսևորումների դեմ պայքարել, դա մեր քաղաքացիների շահերից է բխում, որովհետև նրանց քվեն է երաշխավորված լինում: Հիմա այնքան են զարգացել տեխնոլոգիական գործիքներն ու միջոցները, որ կարելի է շատ այլ գործիքներով միջամտել և հակաիրավական գործունեություն իրականացնել, որ նույնիսկ մենք չնկատենք: Բայց կան մարդիկ, որոնք այդ փորձն ու գիտելիքն ունեն և պատրաստ են մեզ խորհուրդ տալ»,– ասաց Դադունցը:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի մի շարք ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ ականազերծման աշխատանքների, ինչպես նաև «հիբրիդային հարձակումների դեմ պայքարի» աջակցության շրջանակում։