https://arm.sputniknews.ru/20260226/hatuk-skhemaner-tghamardkanc-ev-kananc-hamar-inchpes-chdarnal-zeghtsararutjan-zvoh-99142628.html
Հատուկ սխեմաներ տղամարդկանց և կանանց համար. ինչպե՞ս չդառնալ զեղծարարության զոհ
Հատուկ սխեմաներ տղամարդկանց և կանանց համար. ինչպե՞ս չդառնալ զեղծարարության զոհ
Sputnik Արմենիա
Ի տարբերություն տղամարդկանց, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, զեղծարարները կանանց դեպքում ստիպված են ռոմանտիկ սցենարներ մշակել, որպեսզի ազդեն նրա խղճի վրա և... 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T23:10+0400
2026-02-26T23:10+0400
2026-02-26T23:10+0400
հայաստան
զեղծարարություն
սամվել մարտիրոսյան
կին
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79427771_0:160:3072:1888_1920x0_80_0_0_9276c685d5a00a6fb7ec911031fad8ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանում գործող զեղծարարական խմբերն ունեն մոլորեցնելու հատուկ սխեմաներ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, դրանք մանրակրկիտ մտածված են` հաշվի առնելով հոգեբանական բոլոր առանձնահատկությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ, կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը` ներկայացնելով սեռով պայմանավորված զեղծարարությունների բոլոր նրբությունները։Մարտիրոսյանի խոսքով` կան սխեմաներ, որոնք գործում են տարիներով։ Օրինակ` ամուսնացած տղամարդու հետ հաճախ ընկերանում է արտասահմանցի մի գեղեցիկ կին։ Ամեն ինչ տեղափոխվում է ինտիմ դաշտ, և կինն առաջարկում է շփվել տեսազանգով։ Բնականաբար, այդ տեսազանգը տեսաձայնագրվում է։ Հետո տղամարդուն սպառնում են, որ այդ տեսանյութը կուղարկեն նրա կնոջը, երեխաներին, ֆեյսբուքյան ընկերներին, անգամ թոռներին, քանի որ նման զեղծարարության զոհ կարող են դառնալ անգամ 90 տարեկան տղամարդիկ։Ի տարբերություն տղամարդկանց` զեղծարարները ստիպված են կանանց ամիսներով խոսեցնել, մտածել ռոմանտիկ սցենարներ, իրենց կյանքի «ծանր» պատմություններով ազդել կնոջ խղճի վրա, մինչև վերջնական մոլորեցնելն ու գումար հափշտակելը։ Կան տարածված նաև այլ սցենարներ, երբ աղջկա լուսանկարները վերցնում են համացանցից, արհեստական բանականության օգնությամբ ստեղծում են պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր և սկսում են շանտաժ անել, գումար պահանջել, որ դրանք չուղարկեն ամուսնուն, ընտանիքի անդամներին։Մեդիափորձագետի խոսքով` զեղծարարերի համար ամենատարածված հարթակները «Ֆեյսբուքն» ու «Տելեգրամն» են․ սովորաբար «Ֆեյսբուքում» սկսում են, հետո «տանում են» «Տելեգրամ», որն ավելի վատ է մոդերացվում։Զեղծարարները կարողանում են տարատեսակ սխեմաների միջոցով կարճ ժամանակահատվածում տիրանալ մարդկանց ունեցվածքին, շատերն անգամ սեփական տնից կարող են զրկվել։Մարտիրոսյանը զեղծարարություններից խուսափելու պարզ միջոց է առաջարկում` տեսազանգով չխոսել անծանոթների հետ կամ մեծ զգուշավորություն պահպանել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79427771_171:0:2902:2048_1920x0_80_0_0_dae02c5e0e365257452d514f7d543526.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զեղծարարություն, սամվել մարտիրոսյան, կին, տղամարդ
հայաստան, զեղծարարություն, սամվել մարտիրոսյան, կին, տղամարդ
Հատուկ սխեմաներ տղամարդկանց և կանանց համար. ինչպե՞ս չդառնալ զեղծարարության զոհ
Ի տարբերություն տղամարդկանց, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, զեղծարարները կանանց դեպքում ստիպված են ռոմանտիկ սցենարներ մշակել, որպեսզի ազդեն նրա խղճի վրա և վերջնական մոլորեցնեն ու գումար հափշտակեն։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանում գործող զեղծարարական խմբերն ունեն մոլորեցնելու հատուկ սխեմաներ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, դրանք մանրակրկիտ մտածված են` հաշվի առնելով հոգեբանական բոլոր առանձնահատկությունները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ, կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը` ներկայացնելով սեռով պայմանավորված զեղծարարությունների բոլոր նրբությունները։
Մարտիրոսյանի խոսքով` կան սխեմաներ, որոնք գործում են տարիներով։ Օրինակ` ամուսնացած տղամարդու հետ հաճախ ընկերանում է արտասահմանցի մի գեղեցիկ կին։ Ամեն ինչ տեղափոխվում է ինտիմ դաշտ, և կինն առաջարկում է շփվել տեսազանգով։ Բնականաբար, այդ տեսազանգը տեսաձայնագրվում է։ Հետո տղամարդուն սպառնում են, որ այդ տեսանյութը կուղարկեն նրա կնոջը, երեխաներին, ֆեյսբուքյան ընկերներին, անգամ թոռներին, քանի որ նման զեղծարարության զոհ կարող են դառնալ անգամ 90 տարեկան տղամարդիկ։
«90 տարեկան պապիկներ էլ են էս ամեն ինչի մեջ ընկնում»,- ասում է մեդիափորձագետն ու կատակում ՝ շատ առողջ ազգ ենք այդ առումով։
Ի տարբերություն տղամարդկանց` զեղծարարները ստիպված են կանանց ամիսներով խոսեցնել, մտածել ռոմանտիկ սցենարներ, իրենց կյանքի «ծանր» պատմություններով ազդել կնոջ խղճի վրա, մինչև վերջնական մոլորեցնելն ու գումար հափշտակելը։ Կան տարածված նաև այլ սցենարներ, երբ աղջկա լուսանկարները վերցնում են համացանցից, արհեստական բանականության օգնությամբ ստեղծում են պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր և սկսում են շանտաժ անել, գումար պահանջել, որ դրանք չուղարկեն ամուսնուն, ընտանիքի անդամներին։
«Ցավոք, Հայաստանում կինն ավելի խոցելի է։ Եթե տղամարդուն շատ բաներ կարող է ներվել, ապա կնոջը չեն ներում։ Որքան էլ կինն իր ընտանիքին փորձի բացատրել, որ դա ստեղծված է արհեստական բանականությամբ, հաճախ նրան չեն հավատում»,– ասում է Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետի խոսքով` զեղծարարերի համար ամենատարածված հարթակները «Ֆեյսբուքն» ու «Տելեգրամն» են․ սովորաբար «Ֆեյսբուքում» սկսում են, հետո «տանում են» «Տելեգրամ», որն ավելի վատ է մոդերացվում։
Զեղծարարները կարողանում են տարատեսակ սխեմաների միջոցով կարճ ժամանակահատվածում տիրանալ մարդկանց ունեցվածքին, շատերն անգամ սեփական տնից կարող են զրկվել։
Մարտիրոսյանը զեղծարարություններից խուսափելու պարզ միջոց է առաջարկում` տեսազանգով չխոսել անծանոթների հետ կամ մեծ զգուշավորություն պահպանել։