https://arm.sputniknews.ru/20260226/hajastany-102-rd-rusakan-razmabazan-durs-berelu-tsragrer-chuni-pashinjan-99226073.html
Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի. Փաշինյան
Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետը հայտարարել է, որ հայ–ռուսական հարաբերություններն այսօր վերափոխման փուլում են։ 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T12:05+0400
2026-02-26T12:05+0400
2026-02-26T12:05+0400
նիկոլ փաշինյան
գյումրու 102–րդ ռազմաբազա
ռուսաստան
լեհաստան
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99225016_0:0:1921:1080_1920x0_80_0_0_3caeb938ce9a925780a4e57561ea8dce.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազան երկրի տարածքից դուրս բերելու ծրագրեր չկան։Հայաստանի տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Գյումրու այս բազայի բաղադրիչն է նաև Երևանում տեղակայված «Էրեբունի» ռազմաբազան։Վարշավայում պատասխանելով դիվանագետների և վերլուծաբանների այն հարցին, թե արդյոք հայկական կողմը դիմել է Մոսկվային բազան դուրս բերելու խնդրանքով, Փաշինյանն ընդգծել է, որ նման նախաձեռնություններ չեն եղել։Միևնույն ժամանակ նա կրկին հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Երևանի նկատմամբ։Բայց Փաշինյանը նաև նշել է Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վճռորոշ դերը 2020 թվականի նոյեմբերին ԼՂ–ում հրադադար հաստատելու գործում։Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները վարչապետը բնութագրել է որպես «վերափոխում ապրող»։Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀԱՊԿ–ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին։ Ի պատասխան այս հայտարարությունների Մոսկվայից բազմիցս նշել են, որ Երևանը շարունակում է ՀԱՊԿ լիիրավ անդամ մնալ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին խոսակցությունները որևէ իրավական հիմք չունեն` որակելով դրանք որպես «բառախաղ»։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել էր, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի մասնակցության սառեցումը արևմտյան պետությունների կողմից ճնշման հետևանք է։ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ այն պնդումները, թե ՀԱՊԿ–ը Հայաստանին լքել է դժբախտ պահին, իրականությանը չեն համապատասխանում։ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, 2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի դիրքորոշումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելու առումով նրա ինքնիշխան ընտրությունն է։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Երևանը աջակցում է ՀԱՊԿ շրջանակներում ընդունվող որոշումներին և ֆորմալ առումով շարունակում է կազմակերպության անդամ մնալ, թեև այս պահին զերծ է մնում դրա նիստերին մասնակցելուց։
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99225016_73:0:1513:1080_1920x0_80_0_0_00d4847074a5bd6fbb1772eb0722af63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, видео, գյումրու 102–րդ ռազմաբազա, ռուսաստան, լեհաստան, տեսանյութեր
նիկոլ փաշինյան, видео, գյումրու 102–րդ ռազմաբազա, ռուսաստան, լեհաստան, տեսանյութեր
Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի. Փաշինյան
Վարչապետը հայտարարել է, որ հայ–ռուսական հարաբերություններն այսօր վերափոխման փուլում են։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազան երկրի տարածքից դուրս բերելու ծրագրեր չկան։
Հայաստանի տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Գյումրու այս բազայի բաղադրիչն է նաև Երևանում տեղակայված «Էրեբունի» ռազմաբազան։
Վարշավայում պատասխանելով դիվանագետների և վերլուծաբանների այն հարցին, թե արդյոք հայկական կողմը դիմել է Մոսկվային բազան դուրս բերելու խնդրանքով, Փաշինյանն ընդգծել է, որ նման նախաձեռնություններ չեն եղել։
«Մենք որևէ ծրագիր, ինչպես նաև մտահոգություններ չունենք Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գտնվելու թեմայով։ Մենք սերտ համագործակցություն ունենք ՌԴ–ի հետ` տնտեսական և քաղաքական կապեր են հաստատվել», – նշել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա կրկին հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Երևանի նկատմամբ։
Բայց Փաշինյանը նաև նշել է Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վճռորոշ դերը 2020 թվականի նոյեմբերին ԼՂ–ում հրադադար հաստատելու գործում։
Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները վարչապետը բնութագրել է որպես «վերափոխում ապրող»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀԱՊԿ–ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին։ Ի պատասխան այս հայտարարությունների Մոսկվայից բազմիցս նշել են, որ Երևանը շարունակում է ՀԱՊԿ լիիրավ անդամ մնալ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին խոսակցությունները որևէ իրավական հիմք չունեն` որակելով դրանք որպես «բառախաղ»։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել էր, որ ՀԱՊԿ–ում Հայաստանի մասնակցության սառեցումը արևմտյան պետությունների կողմից ճնշման հետևանք է։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ այն պնդումները, թե ՀԱՊԿ–ը Հայաստանին լքել է դժբախտ պահին, իրականությանը չեն համապատասխանում։ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, 2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի դիրքորոշումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելու առումով նրա ինքնիշխան ընտրությունն է։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Երևանը աջակցում է ՀԱՊԿ շրջանակներում ընդունվող որոշումներին և ֆորմալ առումով շարունակում է կազմակերպության անդամ մնալ, թեև այս պահին զերծ է մնում դրա նիստերին մասնակցելուց։