00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2025 թ.-ին Հայաստանի արտահանման ավելի քան մեկ երրորդը բաժին է հասել Ռուսաստանին. Սոլոմին

© SputnikՍերգեյ Սոլոմին
Սերգեյ Սոլոմին - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2026
Բաժանորդագրվել
Անցած տարի Հայաստանը ԵԱՏՄ երկրներ է արտահանել ավելի քան 3,2 մլրդ դոլարի ապրանք, մեծ մասը՝ Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. 2025 թվականի արդյունքներով Ռուսաստան Հայաստանից արտահանման ծավալը մոտեցել է 3 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը Գորչակովի հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպված «Եվրասիական երկխոսություն։ Հայաստան» միջազգային վերլուծական ծրագրի ժամանակ։
Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին խոսելիս կարևոր է հեռանալ վերացական ձևակերպումներից և դիտարկել այն որպես գործնական տնտեսական մեխանիզմ, որն արդեն չափելի արդյունքներ է ապահովում ազգային տնտեսությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։
«2025 թվականի արդյունքներով կարելի է վստահ ասել, որ եվրասիական ուղղությունը առանցքային է շարունակում մնալ Հայաստանի արտաքին տնտեսական կապերում։ Երկրի համախառն արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 21 մլրդ դոլարը, որից 8.2 մլրդ դոլարը բաժին է հասել ԵԱՏՄ անդամ պետություններին», – նշել է Սոլոմինը։
Նա հավելել է, որ ՀՀ արտահանման ընդհանուր ծավալը գերազանցել է 8 մլրդ դոլարը, որից ավելի քան 3.2 մլրդ դոլարը մատակարարվել է ԵԱՏՄ շուկա։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է հանրապետության հիմնական առևտրային գործընկերոջ կարգավիճակը։ Առևտրային ներկայացուցչի խոսքով` սա վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ շուկան Հայաստանի համար ոչ թե տեսական հեռանկար է, այլև իրապես գործող տնտեսական տարածք։
Սոլոմինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն այսօր ոչ միայն ապրանքների առևտուրն է, այլև արդյունաբերական համագործակցությունը, տեխնոլոգիական և ՏՏ նախագծերը, համատեղ կրթական ծրագրերը, թվային ծառայությունների և էլեկտրոնային հարթակների զարգացումը, անդրասահմանային արտադրական շղթաներին մասնակցությունը, լոգիստիկ նոր երթուղիների ձևավորումը։
«Զգալի մարդկային կապիտալով, զարգացած ՏՏ ոլորտով և արտահանմանը միտված բիզնեսով օժտված Հայաստանի համար եվրասիական ինտեգրացիան հնարավորություններ է ստեղծում ազգային նախագծերը ընդլայնել հարյուր միլիոնավոր սպառողներ ունեցող շուկայում», – նշել է նա։
Նրա խոսքով` Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը իր հիմնական խնդիրը համարում է եվրասիական ինտեգրացիան կոնկրետ նախագծերի հարթություն դուրս բերելը, նախագծեր, որոնք հասկանալի կլինեն բիզնեսի, արդյունաբերական ձեռնարկությունների, ինժեներական կենտրոնների և ստարտափերի համար։
Լրահոս
0