https://arm.sputniknews.ru/20260225/usanvoghneri-shrjanum-bvoghvoqi-cujcer-ev-barenvorvogumneri-arajarkner-inch-iravitshak-e-iranum-99204914.html
Ուսանողների շրջանում բողոքի ցույցեր և բարենորոգումների առաջարկներ. ի՞նչ իրավիճակ է Իրանում
Ուսանողների շրջանում բողոքի ցույցեր և բարենորոգումների առաջարկներ. ի՞նչ իրավիճակ է Իրանում
Sputnik Արմենիա
Վերջին օրերին Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը, որոնց միացել են տարբեր քաղաքների համալսարանների ուսանողները։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T19:53+0400
2026-02-25T19:53+0400
2026-02-25T19:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
ժաննա վարդանյան
ամն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97755084_0:0:1601:901_1920x0_80_0_0_a83a560ed0e0d6751c630df0909e2c78.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Իրանում հունվարյան ցույցերի ժամանակ զոհվածների քառասունքի հետ կապված Թեհրանում և այլ քաղաքներում սովորող ուսանողները վերջին օրերին վերսկսել են բողոքի ակցիաները։ Դրանք դեռևս չունեն այն ուժգնությունը, ինչ ունեին մեկ ամիս առաջ, բայց ամեն պահի դրանք կարող են դուրս գալ համալսարանների տարածքներից և վերաճել փողոցային ակցիաների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։Նրա խոսքով` Իրանում ընթացուղ ակցիաները, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա դեկտեմբերի վերջին և շարունակվել հունվարի սկզբին, հունվարի 11–12-ից հետո աստիճանաբար դադարել են, բայց վերջին 3 օրերին կրկին նման տրամադրություններ են Իրանի տարբեր քաղաքներում։Նրա խոսքով` դեռևս հունվարյան ցույցերի ժամանակ առնվազն քարոզչական դաշտում ներկայացվում էր, որ կա ակնկալիք, որ ԱՄՆ–ն պետք է միջամտի այդ ցույցերին։ Այսօր էլ քարոզչական դաշտում շարունակվում է նույն նարատիվը ներկայացվել, որ ԱՄՆ–ն պետք է դիմի ինչ–որ գործողության և տապալի Իրանի իշխող համակարգը։ Սակայն ըստ իրանագետի` դժվար է գնահատել, թե բողոքող իրանցիներն ինչ ակնկալիքներ ունեն իրականում։Անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ Իրանում տեղի է ունեցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի և այլ քաղաքական գործիչների կողմից հեղաշրջման փորձ, իրանագետը նշեց, որ նախկին նախագահի գրասենյակը հերքել է այդ հրապարակումները՝ դրանք որակելով հոգեբանական պատերազմի տարր։ Իրանի ոստիկանությունը ձերբակալել է անկարգություններին մասնակցած ավելի քան 130 օտարերկրացուՆա շեշտեց, որ ընդհանուր առմամբ, Իրանում կան տարբեր քննարկումներ, ընդհուպ դժգոհություններ, որոնց մասին է վկայում բարեփոխական գործիչների ձերբակալությունը, որոնք ևս փոփոխությունների օրակարգով էին հանդես գալիս։ Այս ամենը, ըստ իրանագետի, խոսում է քաղաքական էլիտայի ներսում հակասությունների առկայության մասին։ Սակայն ամբողջական պատկերը պարզ չէ՝ հաշվի առնելով երկրի փակ բնույթն ու կուլիսային զարգացումները։Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի հետ հարաբերություններին, Վարդանյանի խոսքով` Իրանում դեռ փորձում են առաջ տանել բանակցությունների միջոցով իրավիճակին լուծում տալու գաղափարը։ Այդ մասին է վկայում իրանական կողմի հռետորաբանությունը և բանակցությունների վերաբերյալ տարվող քարոզչական գիծը, ըստ որոնց` բանակցությունների, զիջումների կամ գործարքի միջոցով հնարավոր է հասնել համաձայնության։Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ Վաշինգտոնի հետ իրանական միջուկային հարցի շուրջ հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար։Թեհրանը և Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացրին փետրվարի 17-ին Ժնևում Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97755084_0:0:1485:1114_1920x0_80_0_0_519c6247f428ca219a5dc4589d2ac1d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ժաննա վարդանյան, ամն, բողոքի ակցիա
իրանի իսլամական հանրապետություն, ժաննա վարդանյան, ամն, բողոքի ակցիա
Ուսանողների շրջանում բողոքի ցույցեր և բարենորոգումների առաջարկներ. ի՞նչ իրավիճակ է Իրանում
Վերջին օրերին Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը, որոնց միացել են տարբեր քաղաքների համալսարանների ուսանողները։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Իրանում հունվարյան ցույցերի ժամանակ զոհվածների քառասունքի հետ կապված Թեհրանում և այլ քաղաքներում սովորող ուսանողները վերջին օրերին վերսկսել են բողոքի ակցիաները։ Դրանք դեռևս չունեն այն ուժգնությունը, ինչ ունեին մեկ ամիս առաջ, բայց ամեն պահի դրանք կարող են դուրս գալ համալսարանների տարածքներից և վերաճել փողոցային ակցիաների։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Նրա խոսքով` Իրանում ընթացուղ ակցիաները, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա դեկտեմբերի վերջին և շարունակվել հունվարի սկզբին, հունվարի 11–12-ից հետո աստիճանաբար դադարել են, բայց վերջին 3 օրերին կրկին նման տրամադրություններ են Իրանի տարբեր քաղաքներում։
«Վերջին օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում Իրանի տարբեր քաղաքների համալսարաններում։ Որոշ դեպքերում դրանք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։ Այդ ակցիաների ընթացքում լինում են հակաիշխանական կոչեր, լոզունգներ, ու դրանց արձագանքում են նաև այն ուսանողները, որոնք իշխանություններին են հարում, ու դրա պատճառով լինում է նաև բախումներ ուսանողների շրջանում։ Ակցիաների ընդհանուր շարժառիթն այս պահի դրությամբ զոհվածների հիշատակի արարողություններն են, բայց չենք կարող բացառել, որ հետագայում դրանք նորից չեն վերաճի փողոցային ակցիաների ու դուրս չեն գան համալսարանների շրջանակներից», - նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` դեռևս հունվարյան ցույցերի ժամանակ առնվազն քարոզչական դաշտում ներկայացվում էր, որ կա ակնկալիք, որ ԱՄՆ–ն պետք է միջամտի այդ ցույցերին։ Այսօր էլ քարոզչական դաշտում շարունակվում է նույն նարատիվը ներկայացվել, որ ԱՄՆ–ն պետք է դիմի ինչ–որ գործողության և տապալի Իրանի իշխող համակարգը։ Սակայն ըստ իրանագետի` դժվար է գնահատել, թե բողոքող իրանցիներն ինչ ակնկալիքներ ունեն իրականում։
Անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ Իրանում տեղի է ունեցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի և այլ քաղաքական գործիչների կողմից հեղաշրջման փորձ, իրանագետը նշեց, որ նախկին նախագահի գրասենյակը հերքել է այդ հրապարակումները՝ դրանք որակելով հոգեբանական պատերազմի տարր։
Նա շեշտեց, որ ընդհանուր առմամբ, Իրանում կան տարբեր քննարկումներ, ընդհուպ դժգոհություններ, որոնց մասին է վկայում բարեփոխական գործիչների ձերբակալությունը, որոնք ևս փոփոխությունների օրակարգով էին հանդես գալիս։ Այս ամենը, ըստ իրանագետի, խոսում է քաղաքական էլիտայի ներսում հակասությունների առկայության մասին։ Սակայն ամբողջական պատկերը պարզ չէ՝ հաշվի առնելով երկրի փակ բնույթն ու կուլիսային զարգացումները։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի հետ հարաբերություններին, Վարդանյանի խոսքով` Իրանում դեռ փորձում են առաջ տանել բանակցությունների միջոցով իրավիճակին լուծում տալու գաղափարը։ Այդ մասին է վկայում իրանական կողմի հռետորաբանությունը և բանակցությունների վերաբերյալ տարվող քարոզչական գիծը, ըստ որոնց` բանակցությունների, զիջումների կամ գործարքի միջոցով հնարավոր է հասնել համաձայնության։
«Իրանում շատ լավ հասկանում են և տեսնում են ռազմական սցենարի բարձր հավանականությունը։ Նրանք նաև պատրաստվում են այդ սցենարին` լինի դա ռազմական ոլորտում, օրինակ՝ զորավարժությունների տեսքով, սպառազինության ձեռքբերման փորձերի տեսքով, ընդհուպ մինչև պետական համակարգում անհրաժեշտ վերադասավորումներով, անհրաժեշտ կառույցների ստեղծումով և նաև հնարավոր իրավահաջորդների նշանակման տեսքով», - ասաց Վարդանյանը։
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար
Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ Վաշինգտոնի հետ իրանական միջուկային հարցի շուրջ հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար։
Թեհրանը և Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացրին փետրվարի 17-ին Ժնևում Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։