https://arm.sputniknews.ru/20260225/marti-1-i-gvortsvov-nakhkin-pashtvonja-e-dzerbakalvel-99186736.html
«Մարտի 1–ի» գործով նախկին պաշտոնյա է ձերբակալվել
«Մարտի 1–ի» գործով նախկին պաշտոնյա է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Նախկին պաշտոնյայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելու հոդվածով։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T16:16+0400
2026-02-25T16:16+0400
2026-02-25T16:17+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
ձերբակալություն
մարտի 1
հովհաննես թամամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_0:83:1600:983_1920x0_80_0_0_9092a92175751e113a7cb4e632fa9a35.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. «Մարտի 1-ի» գործով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:Կոմիտեն միայն անվան և ազգանվան սկզբնատառերն է գրել, սակայն նշված պաշտոնը 2008 թվականին զբաղեցրել է Հովհաննես Թամամյանը։Ըստ նախաքննական մարմնի` դրանից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները կատարել են ակնհայտորեն իրենց պաշտոնեական լիազորություններից չբխող և դրանց շրջանակից դուրս արարք` բռնություն են գործադրել Է․Ա․-ի նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։2026 թվականի փետրվարի 25-ին Հ․Թ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար: Նախաքննությունը շարունակվում է:Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների:2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1-ի» գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։ՀՀ հակառոուպցիոն կոմիտեն փետրվարի 12-ին հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին (Ռոբերտ Մելքոնյանը 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարն էր, Վալերի Օսիպյանը` նրա տեղակալը)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8092817d7fd54a6e0b86ff6467f2edb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, ձերբակալություն, մարտի 1, հովհաննես թամամյան
հայաստան, հհ քննչական կոմիտե, ձերբակալություն, մարտի 1, հովհաննես թամամյան
«Մարտի 1–ի» գործով նախկին պաշտոնյա է ձերբակալվել
16:16 25.02.2026 (Թարմացված է: 16:17 25.02.2026) Նախկին պաշտոնյայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելու հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. «Մարտի 1-ի» գործով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն:
Կոմիտեն միայն անվան և ազգանվան սկզբնատառերն է գրել, սակայն նշված պաշտոնը 2008 թվականին զբաղեցրել է Հովհաննես Թամամյանը։
«Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ Հ․Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Ըստ նախաքննական մարմնի` դրանից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները կատարել են ակնհայտորեն իրենց պաշտոնեական լիազորություններից չբխող և դրանց շրջանակից դուրս արարք` բռնություն են գործադրել Է․Ա․-ի նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։
2026 թվականի փետրվարի 25-ին Հ․Թ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների:
2025 թվականի օգոստոսին
հայտնի դարձավ, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1-ի» գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։
ՀՀ հակառոուպցիոն կոմիտեն փետրվարի 12-ին
հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին (Ռոբերտ Մելքոնյանը 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարն էր, Վալերի Օսիպյանը` նրա տեղակալը)