00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Պապիկյանը հնարավոր պատերազմից «5 պակաս» մեկնեց Իրան․ փորձագետները՝ սցենարների մասին

© Photo : press office of IRNAՍուրեն Պապիկյանը Իրանում
Սուրեն Պապիկյանը Իրանում - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2026
Բաժանորդագրվել
Փորձագետների կարծիքով՝ չնայած գործադրվող ճնշումներին` Հայաստանը չի պատրաստվում վերանայել Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ իր դիրքորոշումը:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Իրանի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` Թեհրան կատարած այցը հազիվ թե կարելի է բարձրաստիճան պաշտոնյայի սովորական արտասահմանյան այց համարել: Երբ ԱՄՆ-ն հսկայական նավատորմ և ուժեր է կուտակել Իրանի մոտ ու կարող է հարվածել ցանկացած պահի, Երևանը, որը վերջերս մեծ շուքով ընդունել էր ԱՄՆ փոխնախագահին, որոշեց իր հարավային հարևանի հետ ճշգրտել տարածաշրջանային մի շարք առանցքային թեմաների շուրջ դիրքորոշումները:
Սուրեն Պապիկյանի այցը կարելի է դիտարկել որպես ժեստ, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումն Իրանի հետ հարաբերությունների հարցում, նույնիսկ ի հեճուկս Իրանի վրա գործադրվող հսկայական ճնշման և Վաշինգտոնի հակառակորդի հետ մերձեցման անխուսափելի աշխարհաքաղաքական խնդիրների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը։ Նա չի բացառում, որ Իրանի որոշ հարևաններ, հաշվի առնելով ամերիկացիների աճող ներկայությունը, կփորձեն հեռու մնալ Թեհրանից՝ վախենալով ԱՄՆ-ի արձագանքից: Բայց նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին։ ՀՀ–ի համար Իրանի հետ գործընկերությունը ռազմավարական բնույթ ունի, և պաշտպանական ոլորտն այս համատեքստում վերջին տեղում չէ։
Ավելին, ըստ Դավթյանի, Թեհրանում ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումների ժամանակացույցը, ինչպես իրանցի գործընկերոջ, այնպես էլ գլխավոր շտաբի պետի հետ բանակցությունները վկայում են ոչ միայն ռազմատեխնիկական, այլև ռազմական համագործակցության, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների զարգացման հարցում Հայաստանի շարունակական շահագրգռվածության մասին: Իրանի պաշտպանության նախարարը պատասխանատու է զինված ուժերի մատակարարման ու ապահովման, իսկ գլխավոր շտաբի պետը՝ օպերատիվ պլանավորման, մարտական պատրաստության և այլ գործառույթների համար։ Փորձագետի կարծիքով՝ այցը նաև նպատակ ուներ ցույց տալու, որ Հայաստանը չի կարող հարթակ դառնալ արևմտյան երկրների հակաիրանական գործողությունների համար:
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա Դավթյանը դեռևս կանխատեսումներ չի անում՝ կարծելով, որ ամերիկյան ուժերի և միջոցների կուտակումը կարող է լինել ճնշման միջոց Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի շուրջ բանակցությունների ընթացքում: Այլ հարց է, թե իրանցիների դեպքում այդ ճնշումը որքանով կաշխատի։ Եվ պատահական չէ, որ ելույթ ունենալով Կոնգրեսում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանեց, որ միջուկային զենքից հրաժարվելու ցանկալի խոստում չի ստացել Թեհրանից։
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի կարծիքով՝ Հայաստանի և Իրանի պաշտպանական համագործակցության թեման հատկապես արդիական է TRIPP նախագծի ֆոնին: Իրանական կողմը մասնավորապես մտահոգված է Հայաստանի հարավում ամերիկացիների հնարավոր ուժային ներկայության հեռանկարով։ Մեր զրուցակիցը չի բացառում, որ Պապիկյանի այցը իրանցի գործընկերների կասկածներն ու մտահոգությունները ևս մեկ անգամ փարատելու նպատակ ուներ:
Բեգլարյանի խոսքով` ևս մեկ խնդիր է ռազմավարական գործընկերության համաձայնագրի քննարկումը, ինչի մասին, ի դեպ, Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ կանխատեսելի հարաբերություններ, որոնք կընդգրկեն բոլոր առանցքային ոլորտները։ Այցի մեկ այլ ասպեկտ է նաև այն, որ Իրանը ձգտում է ապահովել Հայաստանի աջակցությունը ԱՄՆ-ի ռազմական գործողության դեպքում` հաշվի առնելով, որ անխուսափելիորեն կառաջանան մարդասիրական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի հարցեր: Նախկին պատգամավորը կարծում է, որ չնայած իրանցի դիվանագետների որոշ կտրուկ հայտարարություններին` Հայաստանը շարունակում է Իրանի հուսալի գործընկեր մնալ:
Լրահոս
0