00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:47
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վստահորդս դրա հետ կապ չունի․ գրառման համար կալանավորված 55-ամյա կնոջ պաշտպանը՝ գործի մասին

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2026
Բաժանորդագրվել
Մասնավոր նամակագրությունը նկարվել է, կեղծ էջով տարածվել համացանցում՝ վերագրելով այն 55-ամյա կնոջը, ինչի հետևանքով նա այսօր ՔԿՀ-ում է։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Նախքան նախաքննական մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը ախուրյանցի 55-ամյա Անի Պիճոյանը ոստիկանություն է դիմել, հայտնել, որ իր անունով կեղծ էջ է բացվել, և խնդրել է զբաղվել այդ գործով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արտակ Մովսիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախուրյանում 55-ամյա կնոջ նկատմամբ 1 ամսով կալանք է կիրառվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բռնության կոչ անելու համար։
«Իմ վստահորդը գրառման հետ կապ չունի։ Մոտ 1 շաբաթ առաջ նա տեսել է համացանցում, որ նման բան է տարածվում, ինքն է ահազանգել, ոստիկանությանը խնդրել միջոցներ ձեռնարկել։ Իսկ փետրվարի 18-ին նրան ձերբակալել են։ Ես գրառման բովանդակությունը չեմ կարող հիմա բացահայտել, բայց այն որակվել է որպես բռնություն գործադրելու հրապարակային կոչ և խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ»,- նշեց փաստաբանը։
Նա ուշադրություն հրավիրեց ևս մի հանգամանքի՝ խոսքը ոչ թե հրապարակային գրառման, այլ մասնավոր նամակագրության մասին է՝ օգտատերերի միջև, որը հետագայում մեկ այլ անձ նկարել է և տարածել համացանցում ու դա որակվել է որպես հրապարակային խոսք։ Փաստաբանը շեշտում է՝ իր վստահորդը տնային տնտեսուհի է, հասարակական գործիչ չէ, պարզապես որոշակի համակրանք ունի ընդդիմադիր ուժերից 1 նկատմամբ, հայտարարել է դրա մասին, համացանցում որոշակի հրապարակումներ է արել դրա վերաբերյալ։ Կարծում է՝ այս ամենի նկատմամբ նման կոշտ վերաբերմունքի պատճառը ոչ թե այդ համակրանքն է, այլ այն, որ գրառման բովանդակությունը վերաբերել է ՀՀ վարչապետին և նրա ընտանիքի անդամներին։
«Միայն մի բան է հստակ՝ իմ վստահորդն այդ ամենի հետ կապ չունի»,- շեշտեց Մովսիսյանը։
55-ամյա կինն արդեն քրեակատարողական հիմնարկում է։ Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։
Լրահոս
0