00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Տիգրան Ավինյան
էս ո՞ր թիվն է, որ առանց բիտում ասֆալտ են անում. Տիգրան Ավինյան
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստուգողական գործողություններ ենք անում, որոնց թիրախում գործող պաշտոնյաներ են. Նահապետյան

© PhotoՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2026
Բաժանորդագրվել
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ համակարգային պայքար է ընթանում կոռուպցիոն երևույթների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում այս պահին մի շարք ստուգողական գործողություններ են իրականացվում, որոնց թիրախում ոչ թե նախկին, այլ գործող պաշտոնյաներն են։ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Նազարյանը նշեց, որ կոմիտեն առավել շատ ուշադրություն է դարձնում նախկին պաշտոնյաների ապօրինի հարստացումներին և չի նկատում գործող պաշտոնյաների հարստացումները։
«Դուք ուսումնասիրո՞ւմ եք` երբ գործող պաշտոնյաները թանկարժեք հագուստ են կրում, ի՞նչ միջոցներով են կրում։ Եթե, օրինակ, բաճկոնը 100 հազար դոլարը գերազանցում է, դա նվե՞ր է, եթե այո, ապա դա կարելի՞ էր ընդունել»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադարձել է կես մլն դրամանոց նվերներով
Նահապետյանը նշեց, որ համաձայն չէ այն պնդմանը, թե քրեական հետապնդումներն ավելի շատ վերաբերում են նախկին պաշտոնյաներին։
«Այս պահին գործող պաշտոնյաների նկատմամբ մի շարք ստուգողական գործողություններ են իրականացվում, սակայն մանրամասներ չեմ կարող ներկայացնել»,– ասաց Նահապետյանը, որը ԱԺ–ում ներկայացնում էր կոմիտեի գործունեության մասին 2025 թ. տարեկան հաղորդումը։
Նազարյանը նաև հետաքրքրվեց, թե Հայաստանն այսօր կոռուպցիայի ինչ մակարդակի վրա է, և արդյոք դա կարող է նպաստել, որ օտարերկրյա բիզնեսը խոշոր ներդրումներ անի մեր երկրում։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ բացահայտման առումով ունեն դրական դինամիկա, և նաև համակարգային պայքար է ընթանում կոռուպցիոն երևույթների դեմ։
2025 թ. ընթացքում կոմիտեի գործունեության վերաբերյալ Նահապետյանը նաև այլ տվյալներ ներկայացրեց։ Ըստ այդ տվյալների` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը կոմիտեի հաստիքներն ամբողջովին համալրված չեն եղել, ինչն էական ազդեցություն է թողել ծանրաբեռնվածության աճի վրա։ Մասնավորապես կոմիտեի 80 ինքնավար պաշտոններից համալրված են եղել 72–ը կամ 90 տոկոսը, օպերատիվ–հետախուզական գործառույթներ իրականացնող 120 պաշտոնից 78–ը կամ 65 տոկոսը։
Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարը
Նահապետյանը տեղեկացրեց, որ 2025 թ. մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, այդ թվում` ՀՀ նախագահը 2 դեպքով, ՀՀ վարչապետը, ԱԺ պատգամավորներից մեկը, պետական գույքի կառավարման վարչության պետը, դատական իշխանության 5 աշխատակից, այդ թվում` երկու դատավոր, ՊՆ 47 աշխատակից, այդ թվում` ԶՈւ շտաբի պետի տեղակալ, զորամասի հրամանատարներ, արդարադատության նախարարության 6 աշխատակից, ՆԳՆ ոստիկանության 66 աշխատակից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 14 աշխատակից, էկոնոմիկայի նախարարության մեկ աշխատակից, առողջապահության նախարարության 4 աշխատակից, ՏԿԵՆ աշխատակից, ԿԳՄՍՆ 5 աշխատակից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 5 աշխատակից, ՔԿ 7 պաշտոնատար անձ, ՊԵԿ 17 աշխատակից, ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, տեսչական մարմինների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ և այլն։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվել է 2021 թվականին։
Լրահոս
0