https://arm.sputniknews.ru/20260224/pjatigvorski-gvortsarany-hastvocner-kmatakarari-hajkakan-ynkerutjany-manramasner-99143185.html
Պյատիգորսկի գործարանը հաստոցներ կմատակարարի հայկական ընկերությանը. մանրամասներ
Պյատիգորսկի գործարանը հաստոցներ կմատակարարի հայկական ընկերությանը. մանրամասներ
Sputnik Արմենիա
Պայմանագիրը ստորագրել են «Պրոֆիտեքս» գործարանի տնօրեն Յուրի Կնյազևը և «Երեմյան Ֆարմ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանը։ 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T12:11+0400
2026-02-24T12:11+0400
2026-02-24T12:12+0400
հայաստան
ռուսաստան
գործարան
պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/04/46242415_0:199:1281:919_1920x0_80_0_0_0ce6297a0cf01094c56850f216316e93.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Պյատիգորսկի «Պրոֆիտեքս» մեքենաշինական գործարանը փաթեթավորման սարքավորումների մատակարարման պայմանագիր է կնքել հայկական «Երեմյան Ֆարմ» ընկերության հետ։ Համաձայնագիրը կնքվել է Պյատիգորսկի պատվիրակության հայաստանյան այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությանը։Ինչպես նշել են քաղաքապետարանից, համագործակցությունը հայկական շուկայում ընկերության աշխատանքի տրամաբանական շարունակությունն է. գործարանի սարքավորումներն արդեն շուրջ 15 տարի օգտագործվում են հանրապետության 8 արտադրական օբյեկտներում։Պայմանագիրը ստորագրել են «Պրոֆիտեքս» գործարանի տնօրեն Յուրի Կնյազևը և «Երեմյան Ֆարմ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանը։ Պայմանագրի համաձայն՝ հայկական կողմը կստանա Պյատիգորսկում մշակված և արտադրված «АДНК 19» և «АДНК 39» հոսքագծեր։Սարքավորումները նախատեսված են տարբեր կաթնամթերքի՝ շիճուկի, կեֆիրի, խտացրած կաթի, յոգուրտների և այլ հեղուկ ու մածուկանման արտադրանքի փաթեթավորման համար։ Հոսքագծերն ապահովում են փաթեթավորման ամբողջ փուլը՝ սկսած պլաստիկ տարաների մեջ լցնելուց մինչև փայլաթիթեղով զոդում, խցանի տեղադրում և պիտակավորում։Պյատիգորսկի պատվիրակությունը, որի կազմում եղել են պատգամավորներ, վարչակազմի ներկայացուցիչներ, գործարարներ և կրթական հաստատությունների ղեկավարներ, գլխավորել է քաղաքային դումայի նախագահ Դարյա Սամոլյանեցը։Սամոլյանեցի խոսքով՝ պայմանագրի ստորագրումը դուրս է գալիս սովորական առևտրային գործարքի շրջանակներից և արտացոլում է Ռուսաստանի ու Հայաստանի գործարար կապերի զարգացումը։Նա ընդգծել է, որ նման նախագծերը գործնական բովանդակություն են հաղորդում երկկողմ փոխգործակցությանը և ամրապնդում գործընկերությունը տարածաշրջանային մակարդակում։«Ռուսալ Արմենալի» արտադրանքի արտահանման խնդիրը լուծված է. Պապոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/04/46242415_0:0:1225:919_1920x0_80_0_0_235871f14c92b9b7e74bacf5a3a6b5b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, գործարան, պայմանագիր
հայաստան, ռուսաստան, գործարան, պայմանագիր
Պյատիգորսկի գործարանը հաստոցներ կմատակարարի հայկական ընկերությանը. մանրամասներ
12:11 24.02.2026 (Թարմացված է: 12:12 24.02.2026) Պայմանագիրը ստորագրել են «Պրոֆիտեքս» գործարանի տնօրեն Յուրի Կնյազևը և «Երեմյան Ֆարմ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Պյատիգորսկի «Պրոֆիտեքս» մեքենաշինական գործարանը փաթեթավորման սարքավորումների մատակարարման պայմանագիր է կնքել հայկական «Երեմյան Ֆարմ» ընկերության հետ։ Համաձայնագիրը կնքվել է Պյատիգորսկի պատվիրակության հայաստանյան այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությանը։
Ինչպես նշել են քաղաքապետարանից, համագործակցությունը հայկական շուկայում ընկերության աշխատանքի տրամաբանական շարունակությունն է. գործարանի սարքավորումներն արդեն շուրջ 15 տարի օգտագործվում են հանրապետության 8 արտադրական օբյեկտներում։
Պայմանագիրը ստորագրել են «Պրոֆիտեքս» գործարանի տնօրեն Յուրի Կնյազևը և «Երեմյան Ֆարմ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանը։ Պայմանագրի համաձայն՝ հայկական կողմը կստանա Պյատիգորսկում մշակված և արտադրված «АДНК 19» և «АДНК 39» հոսքագծեր։
Սարքավորումները նախատեսված են տարբեր կաթնամթերքի՝ շիճուկի, կեֆիրի, խտացրած կաթի, յոգուրտների և այլ հեղուկ ու մածուկանման արտադրանքի փաթեթավորման համար։ Հոսքագծերն ապահովում են փաթեթավորման ամբողջ փուլը՝ սկսած պլաստիկ տարաների մեջ լցնելուց մինչև փայլաթիթեղով զոդում, խցանի տեղադրում և պիտակավորում։
Պյատիգորսկի պատվիրակությունը, որի կազմում եղել են պատգամավորներ, վարչակազմի ներկայացուցիչներ, գործարարներ և կրթական հաստատությունների ղեկավարներ, գլխավորել է քաղաքային դումայի նախագահ Դարյա Սամոլյանեցը։
Սամոլյանեցի խոսքով՝ պայմանագրի ստորագրումը դուրս է գալիս սովորական առևտրային գործարքի շրջանակներից և արտացոլում է Ռուսաստանի ու Հայաստանի գործարար կապերի զարգացումը։
««Պրոֆիտեքսի» և մեր հայ գործընկերների միջև կնքված պայմանագիրը ներդրում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին դարեր շարունակ կապող բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում: Նման սերտ գործարար կապերը չափազանց կարևոր են Պյատիգորսկի համար: Դրանք ցույց են տալիս, որ մեր երկրների միջև երկխոսությունը կոնկրետ բովանդակություն է ստանում», – նշել է Սամոլյանեցը։
Նա ընդգծել է, որ նման նախագծերը գործնական բովանդակություն են հաղորդում երկկողմ փոխգործակցությանը և ամրապնդում գործընկերությունը տարածաշրջանային մակարդակում։