https://arm.sputniknews.ru/20260224/hhn-manrakrkit-usumnasirum-e-pvoqr-mvodulajin-atvomakajanneri-tarberaknery-mirzvojan-99143060.html
ՀՀ–ն մանրակրկիտ ուսումնասիրում է փոքր մոդուլային ատոմակայանների տարբերակները. Միրզոյան
ՀՀ–ն մանրակրկիտ ուսումնասիրում է փոքր մոդուլային ատոմակայանների տարբերակները. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միզոյանի խոսքով՝ ՀՀ–ն հաստատում է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի պարտավորությունների կատարման հանձնաձությունը: 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T12:09+0400
2026-02-24T12:09+0400
2026-02-24T12:31+0400
դմիտրի պեսկով
մոդուլային ատոմակայան
ատոմակայան
արարատ միրզոյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99141099_0:0:1280:721_1920x0_80_0_0_b35172fbccd10ca9ed8d30c38e0ea49c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանը ներկայում մանրակրկիտ ուսումնասիրում է փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները։ Փետրվարի 23-ին Ժնևում Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածի իր ելույթում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նախարարը հավելել է, որ ընտրության գործընթացը հիմնված է հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման բարձրագույն չափանիշներին հավատարմության վրա։Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:«Մինչ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ»,- նշել է Միրզոյանը:Արտգործնախարարն անդրադարձել է նաև «Միջուկային զենքի չտարածման մասին» ՀՀ–ի ստորագրած պայմանագրին՝ նշելով, թե 2026 թվականը վճռորոշ նշանակություն է ունենալու այս հարցում:Միրզոյանը հավելել է, որ այս համատեքստում խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99141099_40:0:1179:854_1920x0_80_0_0_37ed6c4db9069cd14baa5e4eca84ae9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, մոդուլային ատոմակայան, ատոմակայան, արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
դմիտրի պեսկով, մոդուլային ատոմակայան, ատոմակայան, արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ՀՀ–ն մանրակրկիտ ուսումնասիրում է փոքր մոդուլային ատոմակայանների տարբերակները. Միրզոյան
12:09 24.02.2026 (Թարմացված է: 12:31 24.02.2026) Արարատ Միզոյանի խոսքով՝ ՀՀ–ն հաստատում է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի պարտավորությունների կատարման հանձնաձությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանը ներկայում մանրակրկիտ ուսումնասիրում է փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները։ Փետրվարի 23-ին Ժնևում Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածի իր
ելույթում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նախարարը հավելել է, որ ընտրության գործընթացը հիմնված է հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման բարձրագույն չափանիշներին հավատարմության վրա։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում
համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:
«Մինչ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ»,- նշել է Միրզոյանը:
Արտգործնախարարն անդրադարձել է նաև «Միջուկային զենքի չտարածման մասին» ՀՀ–ի ստորագրած պայմանագրին՝ նշելով, թե 2026 թվականը վճռորոշ նշանակություն է ունենալու այս հարցում:
«Մեր պետությունները կհամախմբվեն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի 11-րդ Վերանայման համաժողովի շրջանակներում։ Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը և ընդգծում դրա երեք հիմնասյուների՝ չտարածման, զինաթափման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հավասարակշռված ու լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ Մենք համարում ենք, որ առաջիկա վերանայման գործընթացը բացառիկ հնարավորություն է ընձեռում միջազգային հանրությանը՝ ևս մեկ անգամ արտահայտելու իր ընդհանուր հավատարմությունը պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին»,- շարունակել է նախարարը։
Միրզոյանը հավելել է, որ այս համատեքստում խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ
միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։