00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժեստերի լեզուն հասանելի կդառնա. ի՞նչ կապ ունի հայաստանյան սոցիալական ներդրումային ֆոնդը

© Unsplash / Clique ImagesՍմարթֆոն
Սմարթֆոն - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2026
Բաժանորդագրվել
Ֆոնդը կներդնի սոցիալական բնույթի նախագծերում, որոնք միաժամանակ շահույթ են ապահովում (թեկուզև համեստ)։ Ֆինանսավորում ստացած առաջին ստարտափը օնլայն թարգմանիչ է ստեղծում ժեստերի լեզուների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանում ստեղծված «ArmTech Impact Ventures» սոցիալական ներդրումային ֆոնդը կատարել է իր առաջին ներդրումը։ Այդ նախագիծն է «Salute AI» ստարտափը, որն ապահովում է ժեստերի լեզուների միջև թարգմանություն, ինչպես նաև ժեստային և խոսակցական լեզուների փոխադարձ փոխանցում օգտատիրոջ ավատարի միջոցով։ Ծրագրում արդեն ներդրվել են ամերիկյան, ֆրանսիական, գերմանական և կորեական ժեստերի համակարգերը, իսկ այժմ աշխատանք է տարվում հայկական և հնդկական ուղղություններով։
«Այսպիսով ամբողջ աշխարհում լսողության խնդիր ունեցող շուրջ 490 միլիոն մարդ կարող է ավելի հեշտ շփվել միմյանց հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆոնդի հիմնադիր Վահագն Ոսկանյանը։
Ֆոնդի նպատակն է աջակցել այն տեխնոլոգիական նախագծերին, որոնք ունեն չափելի սոցիալական ազդեցություն։ Ներդրումների պոտենցիալ ոլորտներն են հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության և ինտեգրման տեխնոլոգիաները, կրթական, առողջապահական, ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացումը, ֆինանսական գրագիտության զարգացումը, գյուղատնտեսական ու բնապահպանական նախաձեռնությունները։
© Sputnik / Aram GareginyanՎահագն Ոսկանյան
Основатель инвестиционного фонда ArmTech Impact Ventures Ваагн Восканян - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2026
Վահագն Ոսկանյան
Ընտրված նախագծերը միաժամանակ պետք է ունենան նաև որոշակի եկամտաբերության ներուժ, որպեսզի նախագծերը մշտապես կախված չլինեն դոնորներից։ Այլ հարց է, որ այդ ներդրումները սովորաբար ունեն երկարաժամկետ վերադարձ և համեմատաբար ցածր եկամտաբերություն։
«Մեր նպատակները երկակի են։ Սա կարելի է համեմատել ջրագնդակի հետ․ պետք է կարողանաս և՛ լողալ, և՛ գնդակով խաղալ»,– ասաց Ոսկանյանը։

Թարգմանիչների համաշխարհային պակասը և Հայաստանի իրավիճակը

Վահագն Ոսկանյանի խոսքով՝ աշխարհում ժեստերի լեզվի թարգմանիչների թիվը չափազանց սահմանափակ է․ ընդհանուր առմամբ աշխարհում կա մոտ 20 000 մասնագետ, որոնցից միայն շուրջ 10%-ն է տիրապետում մեկից ավելի ժեստերի լեզվի։ Պատճառն այն է, որ տարբեր երկրներում ժեստերի լեզուները էականորեն տարբերվում են միմյանցից և չունեն միասնական համակարգ։
Այս հանգամանքը լուրջ խնդիր է ստեղծում լսողության խնդիր ունեցող անձանց համար, հատկապես այն երկրներում, որտեղ նման ծառայությունները քիչ են զարգացած։
Հայաստանում նույնպես այսօր դեռևս սահմանափակ են թե՛ պետական, թե՛ տնտեսական ծառայությունների հասանելիության հնարավորությունները այս խմբի համար։ «Salute AI» նախագծի նպատակներից մեկը հենց այդ բացը լրացնել է՝ ապահովելով ավելի լայն հաղորդակցություն և ինտեգրում հասարակական ու տնտեսական միջավայրերում։

Այլ նախագծեր և համագործակցություններ

Ֆոնդի մեկ այլ նախաձեռնություններից է Սինգապուրում ստեղծված՝ 8–12 տարեկան երեխաների համար նախատեսված կիբեռանվտանգության և թվային գրագիտության ուսուցողական խաղի հայիֆիկացումը, որն այսօր օգտատերեր ունի աշխարհի 32 երկրում։
Այս պահին ֆոնդն ունի 8 ներդրող, բոլորը` ազգությամբ հայեր, խոշոր ընկերությունների մենեջերներ։ Հայտարարված կապիտալը կազմում է 5 միլիոն դոլար, որից առայժմ ներգրավվել է շուրջ 10%-ը։
Նախատեսվում են բանակցություններ նաև արտասահմանյան ֆոնդերի հետ, քանի որ աշխարհում ակտիվորեն զարգանում են impact investment funds-ը՝ դրական ազդեցության վրա կենտրոնացած ներդրումային կառույցները։

Միջազգային ներգրավվածություն

Այս տարի ֆոնդը մտադիր է ներգրավել ևս մի քանի նոր նախագիծ և ակտիվացնել մասնակցությունը միջազգային ցանցերում։ Վերջերս «ArmTech Impact Ventures»-ը ներկայացրել է իր գործունեությունը «Impact for Breakfast» հարթակում, որի անդամ են աշխարհի տարբեր երկրներից սոցիալական ներդրումներ իրականացնող խոշոր ֆոնդեր և անհատ ներդրողներ։ Արդեն սկսվել են համագործակցության քննարկումներ Հոնկոնգի և Հնդկաստանի համանման ֆոնդերի հետ։
Լրահոս
0