00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայում փակել են ահաբեկիչների ընտանիքների ամենամեծ ճամբարը

© AP Photo / Omar AlbamԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2026
Բաժանորդագրվել
Սիրիայում ԻՊ-ի ոչնչացումից հետո ճամբարում բնակվում էր ավելի քան 70 հազար մարդ՝ գրոհայինների կանայք ու երեխաներ։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Սիրիայի Ալ-Հոլ ճամբարը, որը հայտնի էր այնտեղ բնակվող ԻՊ* ահաբեկիչների ընտանիքների ամենամեծ թվով, փակվել է մարդկանց վերջին խմբին դուրս բերելուց հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին։
«Ալ-Հոլ ճամբարը փակվել է այնտեղից մարդկանց վերջին շարասյան մեկնելուց հետո»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին խմբում ընդգրկված է եղել 17 ընտանիք՝ ընդհանուր 66 հոգի, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
«Այս քայլն իրականացվել է վերաինտեգրմանն աջակցելու և ընտանիքներին իրենց կյանքն անվտանգ ու արժանապատիվ վերսկսելուն օգնելու ջանքերի շրջանակում»,-հայտարարել է աղբյուրը Սիրիայի անվտանգության ծառայությունից։
Սիրիական լրատվամիջոցները փետրվարի 17-ին հայտնել էին, որ Ալ-Հոլ ճամբարի (որտեղ պահվում էին ԻՊ* ահաբեկչական կազմակերպության անդամները) հարյուրավոր բնակիչներ տեղափոխվել են Հալեպից հյուսիս գտնվող Ախթարին քաղաքի ճամբար։
Financial Times թերթը փետրվարի 19-ին հայտնել էր, որ Ալ-Հոլ ճամբարի ավելի քան 24 հազար կալանավորներ «անաղմուկ անհետացել են», երբ այդ տարածքն անցել է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ։
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կազմավորումները հունվարի 20-ին հայտարարել էին Ալ-Հոլ ճամբարից իրենց ստորաբաժանումների դուրսբերման մասին՝ միջազգային հանրությանը մեղադրելով մի քանի տասնյակ պետություններից սերող հազարավոր ԻՊ* ահաբեկիչների խնդիրը լուծել չցանկանալու մեջ։
2019 թվականին ստեղծված Ալ-Հոլ ճամբարը համարվում էր ԻՊ* ահաբեկչական խմբավորման ժառանգության հետ կապված ամենախոշոր և ամենախնդրահարույց օբյեկտը։ Սիրիայում ԻՊ-ի ոչնչացումից հետո ճամբարում բնակվում էր ավելի քան 70 հազար մարդ՝ գրոհայինների կանայք ու երեխաներ, ինչպես նաև անձինք, որոնք համարվում էին ծայրահեղական կառույցների հետ կապ ունեցողներ։
*ԻՊ («Իսլամական պետություն») - ահաբեկչական խմբավորում, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։
Լրահոս
0