https://arm.sputniknews.ru/20260223/relvokantneri-artahvosqn-u-ab-i-azdecutjuny-hajastani-tt-shukaji-2025-t-hetazvotutjuny-99060993.html
Ռելոկանտների արտահոսքն ու ԱԲ-ի ազդեցությունը. Հայաստանի ՏՏ շուկայի 2025 թ. հետազոտությունը
Ռելոկանտների արտահոսքն ու ԱԲ-ի ազդեցությունը. Հայաստանի ՏՏ շուկայի 2025 թ. հետազոտությունը
Sputnik Արմենիա
Չնայած ռելոկանտների արտահոսքին՝ Հայաստանի ՏՏ ոլորտը շարունակում է աճել. ավելացել է ծրագրավորողների և մեծ տվյալների (big data) մասնագետների թիվը, սակայն... 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T21:23+0400
2026-02-23T21:23+0400
2026-02-23T21:23+0400
հեղինակներ
տտ
տեղեկատվական տեխնոլոգիաներ
աշխատատեղ
նարեկ ասլիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/10/68674896_0:0:1600:901_1920x0_80_0_0_29acbe8c8d2aad37344ef904cbb3e8fa.jpg
2025 թվականին Հայաստանը լքել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 3 750 մասնագետ։ Նրանց 69%-ը (2 586 մարդ) Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներ են։ Այսպիսի տվյալներ են ներկայացված Armenian Tech Market Insights 2026 հետազոտության մեջ, որը պատրաստել է Armenian Code Academy ՏՏ կրթական կենտրոնը։ՀՀ-ից հեռացածների ևս 29%-ը հայեր են (այդ թվում՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող), իսկ 2%-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ։Ներհոսք և արտահոսքՄիևնույն ժամանակ, 2025 թվականին ՏՏ ոլորտի ռելոկանտների ներհոսքը Հայաստան շարունակվել է։ Հետազոտության մեջ չի հստակեցվում՝ նրանք տեղափոխվել են ուղղակիորեն Ռուսաստանից և Ուկրաինայից, թե ժամանել են երրորդ երկրներից։ Սակայն հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մի շարք դեպքերում խոսքը ոչ թե առանձին մասնագետների, այլ ընկերությունների մասին է, որոնք Հայաստանում մասնաճյուղեր են բացել կամ այստեղ են տեղափոխել գլխամասային գրասենյակները։Հաշվի առնելով այս գործընթացները՝ եթե 2025 թ.-ի հետազոտության մեջ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանած մասնագետների թիվը գնահատվում էր 10 389, ապա 2026 թ.-ի թարմացված զեկույցում նրանց թիվը 9 486 է։Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՏՏ ոլորտում զբաղվածների թիվն աճել է մոտ 360-ով՝ 58 700-ից հասնելով 59 060-ի։ Այսպիսով, ոլորտն ապահովում է երկրում պաշտոնապես գրանցված բոլոր վարձու աշխատողների ավելի քան 7%-ի զբաղվածությունը։Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց հետազոտության համահեղինակ Նարեկ Ասլիկյանը, 59 հազար ցուցանիշը գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը, քանի որ Armenian Code Academy-ն հաշվի է առել ոչ միայն պրոֆիլային ընկերությունները, այլև այն ՏՏ մասնագետներին, որոնք աշխատում են այլ ոլորտներում՝ բանկերում, արդյունաբերական ձեռնարկություններում և այլն։Ծրագրավորողներն ավելացել են, դիզայներները՝ պակասելԵթե դիտարկենք ըստ ուղղությունների, ապա մեկ տարվա ընթացքում ծրագրավորողների թիվն աճել է 2,8 հազարով՝ 22,3-ից հասնելով 25,1 հազարի։ Բացի այդ, զգալիորեն (շուրջ 500-ով) աճել է մեծ տվյալների (big data) և վիճակագրական ծրագրավորման մասնագետների թիվը. ներկայումս Հայաստանում ավելի քան 3,5 հազար այդպիսի մասնագետ կա։Միևնույն ժամանակ, ավելի քան 800-ով կրճատվել է դիզայնի ոլորտի (ծրագրային պրոդուկտների ինտերֆեյսների, վիզուալ և տեսաբովանդակության) մասնագետների թիվը՝ հասնելով 5,6 հազարի։ Չի բացառվում, որ այս առաջադրանքների մի մասն արդեն իրականացվում է արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։Է՛լ ավելի նկատելի անկում է գրանցվել մարքեթինգի և վաճառքի ոլորտում. այստեղ զբաղվածների թիվը նվազել է ավելի քան 2 հազարով՝ հասնելով մոտ 4,4 հազարի։Տուժե՞լ են արդյոք կանայքՀատկանշական է, որ ՏՏ ոլորտի վերջին երկու ուղղություններում՝ դիզայնում և մարքեթինգում, մեծամասնությունը կանայք են (առաջինում՝ 58%, երկրորդում՝ 67%)։Այնուամենայնիվ, ամբողջ ՏՏ ոլորտում կին աշխատակիցների տոկոսը շարունակում է աշխարհում ամենաբարձրերից մեկը մնալ, ինչն արձանագրվում է նաև Նորարարությունների գլոբալ վարկանիշում։ ՏՏ ոլորտում նրանց մասնաբաժինը կազմել է 40,1% (2025 թ. զեկույցում՝ 39,8%): Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին այս ցուցանիշը կազմում էր 19,5%։Կրճատումները ոչ-ՏՏ ոլորտումԿրճատվել է նաև ոչ պրոֆիլային ընկերություններում (բանկեր, առևտրային ցանցեր) զբաղված ՏՏ մասնագետների թիվը։ Նրանց բաժինը ՏՏ կադրերի ընդհանուր թվաքանակում 36%-ից նվազել է մինչև 31%, իսկ բացարձակ թիվը կրճատվել է մոտ 2,8 հազարով։ Չի բացառվում, որ այս մասնագետների մի մասը տեղափոխվել են հենց ՏՏ ընկերություններ։ԱԲ-ն «խժռե՞լ է» աշխատատեղերըԻնչպես նշվեց, արհեստական բանականության ազդեցությունը աշխատաշուկայի վրա ավելի շոշափելի է դառնում։ Սակայն առայժմ այն ավելի քիչ է առնչվում բուն ծրագրավորողներին և ավելի շատ՝ օժանդակ ու հարակից մասնագիտություններին։Նարեկ Ասլիկյանի խոսքով՝ ՏՏ ընկերությունների մենեջերների հետ շփումներից տպավորություն է ստեղծվում, որ նրանք վերանայում են նոր աշխատողներ ընդունելու ծրագրերը՝ հավանաբար կրճատման ուղղությամբ։ Այս միտումը քանակական տվյալներով հաստատելը դժվար է. նախ՝ ընկերությունների ծրագրեր դինամիկ են, և երկրորդ՝ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերում նման որոշումները հաճախ կայացվում են ոչ թե տեղում, այլ գլխամասային գրասենյակներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/10/68674896_92:0:1515:1067_1920x0_80_0_0_77b18e8d34731965089969bff3f25f45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
հեղինակներ, տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, աշխատատեղ, նարեկ ասլիկյան
հեղինակներ, տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, աշխատատեղ, նարեկ ասլիկյան
Ռելոկանտների արտահոսքն ու ԱԲ-ի ազդեցությունը. Հայաստանի ՏՏ շուկայի 2025 թ. հետազոտությունը
Չնայած ռելոկանտների արտահոսքին՝ Հայաստանի ՏՏ ոլորտը շարունակում է աճել. ավելացել է ծրագրավորողների և մեծ տվյալների (big data) մասնագետների թիվը, սակայն կրճատվել է զբաղվածությունը դիզայնի և մարքեթինգի ոլորտներում։ Փորձագետները փոփոխությունների մի մասը կապում են ԱԲ-ի հետ։
2025 թվականին Հայաստանը լքել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 3 750 մասնագետ։ Նրանց 69%-ը (2 586 մարդ) Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներ են։ Այսպիսի տվյալներ են ներկայացված Armenian Tech Market Insights 2026 հետազոտության մեջ, որը պատրաստել է Armenian Code Academy ՏՏ կրթական կենտրոնը։
ՀՀ-ից հեռացածների ևս 29%-ը հայեր են (այդ թվում՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող), իսկ 2%-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ։
Միևնույն ժամանակ, 2025 թվականին ՏՏ ոլորտի ռելոկանտների ներհոսքը Հայաստան շարունակվել է։ Հետազոտության մեջ չի հստակեցվում՝ նրանք տեղափոխվել են ուղղակիորեն Ռուսաստանից և Ուկրաինայից, թե ժամանել են երրորդ երկրներից։ Սակայն հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մի շարք դեպքերում խոսքը ոչ թե առանձին մասնագետների, այլ ընկերությունների մասին է, որոնք Հայաստանում մասնաճյուղեր են բացել կամ այստեղ են տեղափոխել գլխամասային գրասենյակները։
Հաշվի առնելով այս գործընթացները՝ եթե 2025 թ.-ի հետազոտության մեջ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանած մասնագետների թիվը գնահատվում էր 10 389, ապա 2026 թ.-ի թարմացված զեկույցում նրանց թիվը 9 486 է։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՏՏ ոլորտում զբաղվածների թիվն աճել է մոտ 360-ով՝ 58 700-ից հասնելով 59 060-ի։ Այսպիսով, ոլորտն ապահովում է երկրում պաշտոնապես գրանցված բոլոր վարձու աշխատողների ավելի քան 7%-ի զբաղվածությունը։
Ինչպես
Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց հետազոտության համահեղինակ Նարեկ Ասլիկյանը, 59 հազար ցուցանիշը գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը, քանի որ Armenian Code Academy-ն հաշվի է առել ոչ միայն պրոֆիլային ընկերությունները, այլև այն ՏՏ մասնագետներին, որոնք աշխատում են այլ ոլորտներում՝ բանկերում, արդյունաբերական ձեռնարկություններում և այլն։
Ծրագրավորողներն ավելացել են, դիզայներները՝ պակասել
Եթե դիտարկենք ըստ ուղղությունների, ապա մեկ տարվա ընթացքում ծրագրավորողների թիվն աճել է 2,8 հազարով՝ 22,3-ից հասնելով 25,1 հազարի։ Բացի այդ, զգալիորեն (շուրջ 500-ով) աճել է մեծ տվյալների (big data) և վիճակագրական ծրագրավորման մասնագետների թիվը. ներկայումս Հայաստանում ավելի քան 3,5 հազար այդպիսի մասնագետ կա։
Միևնույն ժամանակ, ավելի քան 800-ով կրճատվել է դիզայնի ոլորտի (ծրագրային պրոդուկտների ինտերֆեյսների, վիզուալ և տեսաբովանդակության) մասնագետների թիվը՝ հասնելով 5,6 հազարի։ Չի բացառվում, որ այս առաջադրանքների մի մասն արդեն իրականացվում է արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։
Է՛լ ավելի նկատելի անկում է գրանցվել մարքեթինգի և վաճառքի ոլորտում. այստեղ զբաղվածների թիվը նվազել է ավելի քան 2 հազարով՝ հասնելով մոտ 4,4 հազարի։
Հատկանշական է, որ ՏՏ ոլորտի վերջին երկու ուղղություններում՝ դիզայնում և մարքեթինգում, մեծամասնությունը կանայք են (առաջինում՝ 58%, երկրորդում՝ 67%)։
Այնուամենայնիվ, ամբողջ ՏՏ ոլորտում կին աշխատակիցների տոկոսը շարունակում է աշխարհում ամենաբարձրերից մեկը մնալ, ինչն արձանագրվում է նաև Նորարարությունների գլոբալ վարկանիշում։ ՏՏ ոլորտում նրանց մասնաբաժինը կազմել է 40,1% (2025 թ. զեկույցում՝ 39,8%): Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին այս ցուցանիշը կազմում էր 19,5%։
Կրճատումները ոչ-ՏՏ ոլորտում
Կրճատվել է նաև ոչ պրոֆիլային ընկերություններում (բանկեր, առևտրային ցանցեր) զբաղված ՏՏ մասնագետների թիվը։ Նրանց բաժինը ՏՏ կադրերի ընդհանուր թվաքանակում 36%-ից նվազել է մինչև 31%, իսկ բացարձակ թիվը կրճատվել է մոտ 2,8 հազարով։ Չի բացառվում, որ այս մասնագետների մի մասը տեղափոխվել են հենց ՏՏ ընկերություններ։
ԱԲ-ն «խժռե՞լ է» աշխատատեղերը
Ինչպես նշվեց, արհեստական բանականության ազդեցությունը աշխատաշուկայի վրա ավելի շոշափելի է դառնում։ Սակայն առայժմ այն ավելի քիչ է առնչվում բուն ծրագրավորողներին և ավելի շատ՝ օժանդակ ու հարակից մասնագիտություններին։
Նարեկ Ասլիկյանի խոսքով՝ ՏՏ ընկերությունների մենեջերների հետ շփումներից տպավորություն է ստեղծվում, որ նրանք վերանայում են նոր աշխատողներ ընդունելու ծրագրերը՝ հավանաբար կրճատման ուղղությամբ։ Այս միտումը քանակական տվյալներով հաստատելը դժվար է. նախ՝ ընկերությունների ծրագրեր դինամիկ են, և երկրորդ՝ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերում նման որոշումները հաճախ կայացվում են ոչ թե տեղում, այլ գլխամասային գրասենյակներում։