https://arm.sputniknews.ru/20260223/mijamtutjun-e-pastabani-ankakhutjany-pastabanneri-palaty-pataskhanel-e-bdkh-in-99124135.html
Միջամտություն է փաստաբանի անկախությանը․ Փաստաբանների պալատը պատասխանել է ԲԴԽ-ին
Միջամտություն է փաստաբանի անկախությանը․ Փաստաբանների պալատը պատասխանել է ԲԴԽ-ին
Sputnik Արմենիա
Մասնագիտական տիրույթում փաստաբանի հնչեցրած քննադատության վերաբերյալ պետական մարմինների և հատկապես դատական իշխանության ներկայացուցիչների միջամտությունը դուրս է... 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T17:46+0400
2026-02-23T17:46+0400
2026-02-23T17:46+0400
հայաստան
փաստաբանների պալատ
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/1067/02/10670299_0:84:1600:984_1920x0_80_0_0_458a50bad57fd5c2e092f575bd0dcf92.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ Փաստաբանների պալատը դատապարտում է Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանների մասնագիտական գործունեության վերաբերյալ հայտարարությունը և արձանագրում, որ փաստաբանների կողմից դատավորների հասցեին սուր քննադատությունները (սակայն ոչ վիրավորական) համատեղելի են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) հետ: Այս մասին նշված է պալատի խորհրդի տարածած հայտարարության մեջ։Ավելի վաղ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ են արձանագրվում, որոնք դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։Շեշտվում է, որ փաստաբանները կարող են փաստաբանական էթիկայի շրջանակում իրավական գնահատականներ ներկայացնել, ինչպես նաև քննադատական խոսք հնչեցնել: Ավելին` որոշ դեպքերում նմանատիպ քննադատական խոսքը փաստաբանական գործունեության բովանդակային տարր է։ Մասնագիտական տիրույթում փաստաբանի հնչեցրած քննադատության վերաբերյալ պետական մարմինների և հատկապես դատական իշխանության ներկայացուցիչների միջամտությունը դուրս է ժողովրդավարական սկզբունքներից։ Այն սահմանափակում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը:«Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման, անկախ դրա բնույթից, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները կաշկանդող նշանակություն են ունենում փաստաբանի օրինական մասնագիտական գործունեության հարցում և հանգեցնում են սառեցնող էֆեկտի: Դրանք խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են»,- նշված է հայտարարության մեջ։Հիշեցնում են` «Փաստաբանության մասին» օրենքով ամրագրված է, որ իր մասնագիտական գործունեության մեջ փաստաբանը լիազորված և նույնիսկ պարտավոր է առավելագույնն անել օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության համար:Ուստի Պալատի խորհուրդն անընդունելի է համարում Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանության և կոնկրետ փաստաբանի (Արա Զոհրաբյան. խմբ․) մասնագիտական գործունեության կապակցությամբ հրապարակած հայտարարությունը։ Պալատն այն դիտարկում է ոչ իրավաչափ և միջամտություն փաստաբանի անկախությանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1067/02/10670299_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8b4580855497e2f249b5da02b312d7fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փաստաբանների պալատ, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), փաստաբան
հայաստան, փաստաբանների պալատ, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), փաստաբան
Միջամտություն է փաստաբանի անկախությանը․ Փաստաբանների պալատը պատասխանել է ԲԴԽ-ին
Մասնագիտական տիրույթում փաստաբանի հնչեցրած քննադատության վերաբերյալ պետական մարմինների և հատկապես դատական իշխանության ներկայացուցիչների միջամտությունը դուրս է ժողովրդավարական սկզբունքներից։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ Փաստաբանների պալատը դատապարտում է Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանների մասնագիտական գործունեության վերաբերյալ հայտարարությունը և արձանագրում, որ փաստաբանների կողմից դատավորների հասցեին սուր քննադատությունները (սակայն ոչ վիրավորական) համատեղելի են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) հետ: Այս մասին նշված է պալատի խորհրդի տարածած
հայտարարության մեջ։
Ավելի վաղ
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ են արձանագրվում, որոնք դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։
«Փաստաբանի վարքագծի հետ կապված ցանկացած հարց կարող է քննարկվել բացառապես օրենսդրությամբ և մասնավորապես «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված կառուցակարգերի շրջանակներում: Ուստի պետական մարմինների և հատկապես դատական իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից հայտարարությունների ձևաչափով փաստաբանների վարքագծի քննարկումը չի բխում նշված կառուցակարգերի պահանջներից, ինչպես նաև օրենքով սահմանված նրանց լիազորություններից»,- նշված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ փաստաբանները կարող են փաստաբանական էթիկայի շրջանակում իրավական գնահատականներ ներկայացնել, ինչպես նաև քննադատական խոսք հնչեցնել: Ավելին` որոշ դեպքերում նմանատիպ քննադատական խոսքը փաստաբանական գործունեության բովանդակային տարր է։ Մասնագիտական տիրույթում փաստաբանի հնչեցրած քննադատության վերաբերյալ պետական մարմինների և հատկապես դատական իշխանության ներկայացուցիչների միջամտությունը դուրս է ժողովրդավարական սկզբունքներից։ Այն սահմանափակում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը:
«Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման, անկախ դրա բնույթից, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները կաշկանդող նշանակություն են ունենում փաստաբանի օրինական մասնագիտական գործունեության հարցում և հանգեցնում են սառեցնող էֆեկտի: Դրանք խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնում են` «Փաստաբանության մասին» օրենքով ամրագրված է, որ իր մասնագիտական գործունեության մեջ փաստաբանը լիազորված և նույնիսկ պարտավոր է առավելագույնն անել օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության համար:
Ուստի Պալատի խորհուրդն անընդունելի է համարում Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանության և կոնկրետ
փաստաբանի (Արա Զոհրաբյան. խմբ․) մասնագիտական գործունեության կապակցությամբ հրապարակած հայտարարությունը։ Պալատն այն դիտարկում է ոչ իրավաչափ և միջամտություն փաստաբանի անկախությանը: