https://arm.sputniknews.ru/20260223/hh-ag-nakharar-ararat-mirzvojany-mak-i-ambivonic-khvosel-e-baqvum-pahvvogh-hajeri-masin-99116759.html
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Բաքվում պահվող հայերի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Բաքվում պահվող հայերի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ինստիտուցիոնալացման միջավայրը կնպաստի խնդիրների հասցեագրմանն ու լուծմանը։ 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T15:13+0400
2026-02-23T15:13+0400
2026-02-23T15:17+0400
արարատ միրզոյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86097794_0:0:1600:900_1920x0_80_0_0_7d11af436db4cbb1afc283523d894a2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամբիոնից խոսել է Բաքվում մինչ օրս պահվող 19 հայերի մասին։Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հանձնառությանը։Նրա խոսքով՝ կառավարությունների միջև ստորագրված և նախապատրաստվող համաձայնագրերից բացի նաև «սերմեր են տնկվում երկու հասարակությունների միջև անկեղծ երկխոսության և վստահության հաստատման համար»։Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության հաստատման և դրա ինստիտուցիոնալացման ճանապարհին՝ գիտակցելով, որ նման միջավայրը կնպաստի հակամարտության հետևանքով առկա խնդիրների ավելի արագ և արդյունավետ կարգավորմանը։Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86097794_250:0:1450:900_1920x0_80_0_0_6ea4e16f2c775f14529e4712eb0472d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան
արարատ միրզոյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Բաքվում պահվող հայերի մասին
15:13 23.02.2026 (Թարմացված է: 15:17 23.02.2026) ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ինստիտուցիոնալացման միջավայրը կնպաստի խնդիրների հասցեագրմանն ու լուծմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամբիոնից խոսել է Բաքվում մինչ օրս պահվող 19 հայերի մասին։
Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հանձնառությանը։
Նրա խոսքով՝ կառավարությունների միջև ստորագրված և նախապատրաստվող համաձայնագրերից բացի նաև «սերմեր են տնկվում երկու հասարակությունների միջև անկեղծ երկխոսության և վստահության հաստատման համար»։
«Չնայած հակամարտության ցավոտ մարդասիրական հետևանքները դեռ պետք է լուծվեն և անցյալի վերքերը բուժվեն, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ճանապարհը։ Սա, իհարկե, դժվար ջանք է, երբ 19 հայ ձերբակալվածներ դեռ պահվում են Բաքվում, և երբ դեռ կարիք կա լույս սփռելու անհետ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերի վրա, ինչպես նաև աղավաղված պատմական հռետորաբանության տարածման պայմաններում»,- նշեց ԱԳ նախարարը։
Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության հաստատման և դրա ինստիտուցիոնալացման ճանապարհին՝ գիտակցելով, որ նման միջավայրը կնպաստի հակամարտության հետևանքով առկա խնդիրների ավելի արագ և արդյունավետ կարգավորմանը։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին
հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: