00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Տիգրան Ավինյան
էս ո՞ր թիվն է, որ առանց բիտում ասֆալտ են անում. Տիգրան Ավինյան
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100-ից ավելի հայկական բեռնատար մնացել է Կոբիում. Վրաստանի ֆիննախի բացառիկ մեկնաբանությունը

© Sputnik / Alexander ImedashviliГрузовые трейлеры на зимней дороге
Грузовые трейлеры на зимней дороге - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2026
Բաժանորդագրվել
Հայ արտահանողները կրկին բախվել են Վրաստանի տարածքով ապրանքների տարանցման խնդրին։ Եվ թեև անցման հետ կապված ձգձգումները սկսվել էին դեռ 10 օր առաջ, սակայն լրատվամիջոցներում տեղեկությունը հայտնվել է միայն երեկ։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայ տարբեր արտահանողների ավելի քան 100 բեռնատար, որոնք հիմնականում բեռնված են շինանյութերով, մնացել են Վրաստանի տարածքում։ Փոխադրողները Sputnik Արմենիային հայտնեցին, որ խնդիրը ծագել է փետրվարի 12-ին. բեռնատարները կանգնեցվել են Կոբի քաղաքի տերմինալում (TIR-պարկ), որը գտնվում է «Վերին Լարս» անցակետի մոտ (Կազբեգ): Վարորդները պնդում են, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն ունեցել. ձգձգման պատճառների հստակ բացատրություն վրացական կողմն իրենց չի տրամադրել:
Տարանցման խնդրին հայկական բեռնատարները բախվել էին դեռ 2025 թվականի գարնանն ու ամռանը՝ կապված կոնյակի և հեղուկ գազի մատակարարման հետ։ Սա այս տարվա առաջին նման դեպքն է։

Ի՞նչ են խոսում Հայաստանում

Իշխանությունները պաշտոնական մակարդակով չեն մեկնաբանում իրավիճակը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Վրաստանի տարածքով անարգել տարանցման հարցը բարձրացվել է փետրվարի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և իր վրացի գործընկեր Մարիամ Կվրիվիշվիլիի հանդիպման ժամանակ, սակայն գերատեսչությունը մանրամասներ չի ներկայացրել։
Միաժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց խնդրի առկայությունը։ Նրա խոսքով՝ 100 բեռնատարների մի մասը բաց են թողել և Թբիլիսիին մոտ գտնվող Գեզի մաքսային տերմինալ։ Պատգամավորի պնդմամբ՝ հայկական կողմն առաջին անգամ չէ, որ բախվում է այդօրինակ իրավիճակի և հայտնի չէ, թե որքան ժամանակ կձգվի գործընթացը: Նա այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, քանի որ նման խնդիրներ պարբերաբար առաջանում են ինչպես վրացական, այնպես էլ ռուսական անցակետերում։
«Մարդիկ վրդովված են, որ իրենց հետ ոչ ոք չի կապվում, և, ըստ այդմ, պատճառների մասին տարբեր ենթադրություններ են անում», - ասաց նա:
ՀՀ պաշտոնյաները, չնայած Վրաստանում և Ռուսաստանում իրենց գործընկերների հետ կանոնավոր շփումներին, հարցին հիմնավոր լուծում չեն տալիս։ Վրաստանում հայ վարորդների ուշացումների պատճառը, Դանիելյանի գնահատմամբ, կարող է լինել քաղաքական՝ չնայած հարաբերությունների ռազմավարական բնույթին։
«Փորձը ցույց է տալիս, որ փոխվստահելի հարաբերությունների դեպքում տեխնիկական խնդիրները լուծվում են սեղմ ժամկետներում։ Եթե հարաբերությունները վատանում են, ապա այդ խնդիրներն է՛լ ավելի են սրվում։ Դրանից տուժում են տարբեր տնտեսվարողներ», - ասաց նա։

Վրաստանի դիրքորոշումը

Մինչ Երևանում նախընտրում են չմեկնաբանել իրավիճակը, վրացական կողմը տվել է իր պարզաբանումները: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին, որ հայ փոխադրողների համար որևէ խոչընդոտ չի ստեղծվում։
«Արհեստական խոչընդոտներ չկան, իրականացվում են մաքսային հսկողության ստանդարտ ընթացակարգեր։ Արդեն սկսվել է փուլային անցումը, և այն կշարունակվի», - հայտնեցին գերատեսչությունից։
Ընդգծեցին, որ հայ վարորդների նկատմամբ խստացված կամ հատուկ վերահսկողական միջոցառումներ չեն կիրառվում. խոսքը բացառապես ստանդարտ մաքսային ընթացակարգերի մասին է:
ԵԱՏՄ–ում բեռների վերահսկման էլեկտրոնային կապարակնիքները 2026–ի փետրվարից պարտադիր կդառնան
Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքով տարանցիկ հոսքի շուրջ 40 տոկոսը ավանդաբար կազմում են հայկական բեռնատարները։ 2025 թվականի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հայկական փոխադրողները Վրաստանի տարածքով տարանցման համար վճարել են շուրջ 23 մլն դոլար։
Լրահոս
0