https://arm.sputniknews.ru/20260222/ukrainaji-zu-200-drvon-mek-orum-hardzakvel-e-belgvorvodi-marzi-vra-ka-9-viravvor-marzpet-99089907.html
Ուկրաինայի ԶՈւ 200 դրոն մեկ օրում հարձակվել է Բելգորոդի մարզի վրա, կա 9 վիրավոր. մարզպետ
Ուկրաինայի ԶՈւ 200 դրոն մեկ օրում հարձակվել է Բելգորոդի մարզի վրա, կա 9 վիրավոր. մարզպետ
Sputnik Արմենիա
Անցած մեկ օրում Ուկրաինայի կողմից հարվածի տակ է հայտնվել 55 բնակավայր։ 22.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-22T13:18+0400
2026-02-22T13:18+0400
2026-02-22T13:18+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95351060_0:121:1100:740_1920x0_80_0_0_beb4c26ce646dc1a1934c885b0354e1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ավելի քան 200 ուկրաինական անօդաչու թռչող սարք անցած օրվա ընթացքում հարձակվել է Բելգորոդի մարզի 16 մունիցիպալիտետների վրա, 9 մարդ դիմել է բժշկական օգնության, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:Մարզպետի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում 55 բնակավայր հայտնվել է Ուկրաինայի կողմից հարվածի տակ։ Արձակվել է 12 արկ և արձանագրվել է 203 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 121-ը խոցվել են: Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել չորս բազմաբնակարան շենքերում, 12 առանձնատներում, երեք ենթակառուցվածքային օբյեկտներում, չորս առևտրային օբյեկտներում և 42 տրանսպորտային միջոցներում:Նա հավելել է, որ Բորիսովսկի և Վոլոկոնովսկի շրջանների վրա գրոհել են20 դրոններով, որոնցից 12-ը խոցվել և ճնշվել են, վիրավորվել են երկու տղամարդ և երեք տարեկան մի աղջիկ, բացի այդ, շաբաթ օրը հիվանդանոց է դիմել մի տղամարդ, որը տուժել է փետրվարի 20-ին Բերեզովկա գյուղում դրոնի պայթեցման հետևանքով: Մարզպետի խոսքով՝ Գրայվորոնսկի շրջանի վրա արձակվել է 11 զինամթերք և հարձակվել է 32 անօդաչու թռչող սարք, որոնցից 6-ը խոցվել են, տուժել է երեք խաղաղ բնակիչ, Վալույսկի շրջանի վրա խոցվել և ճնշվել է 20 անօդաչու թռչող սարք, բուժօգնություն է խնդրել «Օռլանի» մարտիկը, որը բարոտրավմա է ստացել փետրվարի 20-ին:Կորոտանսկի և Ռակիտյանսկի շրջանների վրա հարձակվել է 4 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը խոցվել է, Բելգորոդի, Իվնյանսկի, Կրասնոգվարդեյսկի, Պրոխորովսկի, Ստարոսկոլսկի, Չեռնյանսկի և Յակովլևսկի շրջանների վրա խոցվել է 21 ԱԹՍ:«Շեբեկինսկի շրջանի վրա հարձակվել է 30 ԱԹՍ, որոնցից 18-ը ճնշվել և խոցվել են։ Երեկ բժշկական օգնության է դիմել մի տղամարդ, որը տուժել է փետրվարի 20-ին Նովայա Տավոլժանկա գյուղում դրոնի պայթեցման հետևանքով», - հայտարարել է Գլադկովը։Բելգորոդի մարզում 2022 թվականի ապրիլի 11-ից գործում է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ՝ կապված Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի հետ։ 2024 թվականի օգոստոսի 9-ից տարածաշրջանում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, իսկ օգոստոսի 15-ից իրադրությունը տարածաշրջանում ճանաչվել է դաշնային բնույթի արտակարգ իրավիճակ:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/01/95351060_0:18:1100:843_1920x0_80_0_0_f87f80f6b9a2c295360d27b33cdc2172.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինայի ԶՈւ 200 դրոն մեկ օրում հարձակվել է Բելգորոդի մարզի վրա, կա 9 վիրավոր. մարզպետ
Անցած մեկ օրում Ուկրաինայի կողմից հարվածի տակ է հայտնվել 55 բնակավայր։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ավելի քան 200 ուկրաինական անօդաչու թռչող սարք անցած օրվա ընթացքում հարձակվել է Բելգորոդի մարզի 16 մունիցիպալիտետների վրա, 9 մարդ դիմել է բժշկական օգնության, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
Մարզպետի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում 55 բնակավայր հայտնվել է Ուկրաինայի կողմից հարվածի տակ։ Արձակվել է 12 արկ և արձանագրվել է 203 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 121-ը խոցվել են: Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել չորս բազմաբնակարան շենքերում, 12 առանձնատներում, երեք ենթակառուցվածքային օբյեկտներում, չորս առևտրային օբյեկտներում և 42 տրանսպորտային միջոցներում:
«Բելգորոդի շրջանում երկու հրթիռակոծության ընթացքում արձակվել է 2 զինամթերք և 31 անօդաչու թռչող սարք իրականացրել է հարձակում, որոնցից 27-ը խոցվել և չեզոքացվել են... Կրասնոյարուժսկի շրջանում Կրասնայա Յարուգա ավանի, Վյազովոյե, Գրաֆովկա, Իլեկ-Պենկովկա, Կոլոտիլովկա, Սերգիևկա, Ստարոսելյե, Տերեբրենո գյուղերի և Վիսոկի խուտորի վրա հարձակկվել է 45 անօդաչու թռչող սարք, որոնցից 16-ը ճնշվել և խոցվել են», - գրել է Գլադկովը իր Telegram ալիքում:
Նա հավելել է, որ Բորիսովսկի և Վոլոկոնովսկի շրջանների վրա գրոհել են20 դրոններով, որոնցից 12-ը խոցվել և ճնշվել են, վիրավորվել են երկու տղամարդ և երեք տարեկան մի աղջիկ, բացի այդ, շաբաթ օրը հիվանդանոց է դիմել մի տղամարդ, որը տուժել է փետրվարի 20-ին Բերեզովկա գյուղում դրոնի պայթեցման հետևանքով: Մարզպետի խոսքով՝ Գրայվորոնսկի շրջանի վրա արձակվել է 11 զինամթերք և հարձակվել է 32 անօդաչու թռչող սարք, որոնցից 6-ը խոցվել են, տուժել է երեք խաղաղ բնակիչ, Վալույսկի շրջանի վրա խոցվել և ճնշվել է 20 անօդաչու թռչող սարք, բուժօգնություն է խնդրել «Օռլանի» մարտիկը, որը բարոտրավմա է ստացել փետրվարի 20-ին:
Կորոտանսկի և Ռակիտյանսկի շրջանների վրա հարձակվել է 4 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը խոցվել է, Բելգորոդի, Իվնյանսկի, Կրասնոգվարդեյսկի, Պրոխորովսկի, Ստարոսկոլսկի, Չեռնյանսկի և Յակովլևսկի շրջանների վրա խոցվել է 21 ԱԹՍ:
«Շեբեկինսկի շրջանի վրա հարձակվել է 30 ԱԹՍ, որոնցից 18-ը ճնշվել և խոցվել են։ Երեկ բժշկական օգնության է դիմել մի տղամարդ, որը տուժել է փետրվարի 20-ին Նովայա Տավոլժանկա գյուղում դրոնի պայթեցման հետևանքով», - հայտարարել է Գլադկովը։
Բելգորոդի մարզում 2022 թվականի ապրիլի 11-ից գործում է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ՝ կապված Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի հետ։ 2024 թվականի օգոստոսի 9-ից տարածաշրջանում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, իսկ օգոստոսի 15-ից իրադրությունը տարածաշրջանում ճանաչվել է դաշնային բնույթի արտակարգ իրավիճակ: