00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տե՛ր, ողորմի՛ր մեզ․ այսօր Արտաքսման կիրակին է

Բաժանորդագրվել
Արտաքսման կիրակիի շարականը նկարագրում ու հիշեցնում է Ադամի՝ դրախտից արտաքսվելը և մեղավորների՝ Քրիստոսի միջոցով դարձյալ դրախտին արժանի դառնալը:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ Արտաքսման կիրակին է, որը խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը: Արտաքսման կիրակիի ընթերցվածքները աղերսական են՝ «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա»։
Աստված Ադամին ու Եվային տվեց կյանքի պատվիրանը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք»։
Աստված երբեք իր կամքը չի պարտադրում մարդուն, նախաձեռնությունը նրան է թողնում:
Ադամն ու Եվան այլ ճանապարհ ընտրեցին և ճաշակեցին արգելված պտուղը։ Այս մեղքը կոչվեց «Ադամական մեղք» և ժառանգաբար փոխանցվեց սերնդեսերունդ ամբողջ մարդկությանը, և միայն մկրտությամբ է, որ մաքրվում է այն։
Արտաքսման կիրակիի շարականը նկարագրում ու հիշեցնում է Ադամի՝ դրախտից արտաքսվելը և մեղավորների՝ Քրիստոսի միջոցով դարձյալ դրախտին արժանի դառնալը:
Պատարագի ավարտին օրվա և ամբողջ պահոց շրջանի խորհուրդը հավատացյալներին ներկայացրեց Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Նա շեշտեց՝ այս ժամանակահատվածը նաև նրա համար է, որ հավատացյալները մտորեն, թե արդյոք իրենց քայլերը, որոշումներն ու նախընտրություններն Աստծո կամքին համապատասխան են, թե ոչ և կարողանալ արմատախիլ անել մարդու ներսում եղածը թույնն ու չարիքը։
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Մեծ պահքի մեկնարկը տվել է փետրվարի 15–ին։ Այն կավարտվի ապրիլի 5–ին` Քրիստոսի Հարության տոնով։
Լրահոս
0