https://arm.sputniknews.ru/20260222/shat-lav-khelvoq-yntaniqi-tgha-er-gjughapety-spanvats-19-amja-aram-khachatrjani-masin-99093165.html
Շատ լավ, խելոք ընտանիքի տղա էր․ գյուղապետը՝ սպանված 19-ամյա Արամ Խաչատրյանի մասին
Շատ լավ, խելոք ընտանիքի տղա էր․ գյուղապետը՝ սպանված 19-ամյա Արամ Խաչատրյանի մասին
Sputnik Արմենիա
Գյուղում որևէ վարկած չունեն, թե ինչի պատճառով է Արամը Սևան գնացել ու այնտեղ սպանվել։ 22.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-22T16:07+0400
2026-02-22T16:07+0400
2026-02-22T16:10+0400
սպանություն
տավուշ
զինծառայող
սևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41301629_0:167:1600:1067_1920x0_80_0_0_df93fb5f6de5400ab98933f5b3adcc86.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում երեկվանից բոլորը ցնցված են․ Սևանի հրապարակում դանակի մի քանի հարվածներով սպանված 19-ամյա Արամ Խաչատրյանն այս գյուղից էր։«Շատ լավ, խելոք, համեստ, անշառ ընտանիքի տղա էր, երկու եղբայր են, մյուսը փոքր է՝ 17 տարեկան, դեռ դպրոցը չի էլ ավարտել։ Ապրում են հոր, մոր, տատիկ-պապիկի հետ, գյուղատնտեսությամբ են զբաղվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը։Արամի 20 տարեկանը հուլիսին 20-ին էր լրանալու։ 2025թ․ զորակոչվել է բանակ, 6 ամիս ծառայությունից հետո «Պաշտպանյաց հայրենյաց» ծրագրով է շարունակել ծառայությունը համայնքին մոտ զորամասում։Ասում է՝ գյուղում որևէ վարկած չունեն, թե ինչը կարող էր նման դաժան սպանության պատճառ լինել, գիտեն միայն պաշտոնական տեղեկատվությունը, որ ՆԳՆ-ն է տարածել։Այսօր երեկոյան 19-ամյա Արամի հոգեհանգիստն է։Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ի կեսօրին Սևանի կենտրոնական հրապարակում։ Իրավապահները պարզել են, որ Արամ Խաչատրյանին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ 20-ամյա երիտասարդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա զինծառայող է։
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41301629_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a849266b8d780fe159e2256f06af9420.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, տավուշ, զինծառայող, սևան
սպանություն, տավուշ, զինծառայող, սևան
Շատ լավ, խելոք ընտանիքի տղա էր․ գյուղապետը՝ սպանված 19-ամյա Արամ Խաչատրյանի մասին
16:07 22.02.2026 (Թարմացված է: 16:10 22.02.2026) Գյուղում որևէ վարկած չունեն, թե ինչի պատճառով է Արամը Սևան գնացել ու այնտեղ սպանվել։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում երեկվանից բոլորը ցնցված են․ Սևանի հրապարակում դանակի մի քանի հարվածներով սպանված 19-ամյա Արամ Խաչատրյանն այս գյուղից էր։
«Շատ լավ, խելոք, համեստ, անշառ ընտանիքի տղա էր, երկու եղբայր են, մյուսը փոքր է՝ 17 տարեկան, դեռ դպրոցը չի էլ ավարտել։ Ապրում են հոր, մոր, տատիկ-պապիկի հետ, գյուղատնտեսությամբ են զբաղվում»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը։
Արամի 20 տարեկանը հուլիսին 20-ին էր լրանալու։ 2025թ․ զորակոչվել է բանակ, 6 ամիս ծառայությունից հետո «Պաշտպանյաց հայրենյաց» ծրագրով է շարունակել ծառայությունը համայնքին մոտ զորամասում։
«Երկու օր առաջ վերջացրել էր իր հերթափոխն ու իջել, ծառայության մեջ չէր, գյուղում էր, չգիտենք, թե ինչ պատճառով է Սևան գնացել»,- նշեց վարչական ղեկավարը։
Ասում է՝ գյուղում որևէ վարկած չունեն, թե ինչը կարող էր նման դաժան սպանության պատճառ լինել, գիտեն միայն պաշտոնական տեղեկատվությունը, որ ՆԳՆ-ն է տարածել։
Այսօր երեկոյան 19-ամյա Արամի հոգեհանգիստն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ի կեսօրին Սևանի կենտրոնական հրապարակում։ Իրավապահները պարզել են, որ Արամ Խաչատրյանին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։ 20-ամյա երիտասարդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա
զինծառայող է։