00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկաթուղին վաճառելու հայտարարությամբ Փաշինյանը բացեց «Օվերտոնի պատուհանը». Դավթյան

© АРКАԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի գնահատմամբ` Փաշինյանի հայտարարությունը պատահական չէ։ Նրա խոսքով` հայաստանյան երկաթուղով հետաքրքրվողներ կան և նախկինում էլ եղել են։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik․ Երկաթուղուն վերաբերող կոնցեսիոն պայմանագրում նախատեսված չէ որևէ սցենար, որով կողմերը կարող են երկաթուղային համակարգը վաճառել կամ փոխանցել դրա կառավարումը որևէ 3-րդ կողմի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի ՀՀ-ի ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երրորդ երկիր։
Հանրային հեռուսատաընկերության եթերում Փաշինյանը նաև ասել էր, թե երկաթուղու ռուսական կողմի կառավարման ներքո լինելը խանգարում է միջազգային առևտրական ուղիներում Հայաստանի ներգրավվածությանը, քանի որ կան երկրներ, որոնք այդ պատճառով չեն ուզում մտնել Հայաստան, այլ գերադասում են շրջանցել Հայաստանի տարածքը։
Վահե Դավթյանն այս հայտարարությունները «մերկապարանոց» և «նոնսենս» է որակում` թեուզ միայն այն պատճառով, որ տրանսպորտային, լոգիստիկ և առևտրային հաղորդակցությունները Հարավային Կովկասում առայժմ ապաշրջափակված չեն, և միակ ելքը, որ կարող է ապահովել Հայաստանի երկաթուղին, դեպի Վրաստան ուղղությունն է։
«Հայաստանի ամբողջ երկաթուղային համակարգն այս պահի դրությամբ փակուղային է, և ես վստահեցնում եմ, որ, եթե վերաբացվեն սահմանները, եթե օրակարգ բերվի ոչ միայն այդ տխրահռչակ TRIPP-ի ձևավորումը, որը որևէ աղերս չունի Հայաստանի ազգային, տնտեսական և տրանսպորտային շահի հետ, այլ, օրինակ`օրակարգ բերվի Իջևան-Ղազախ կամ Գյումրի-Կարս երկաթգծի վերաբացման նախագիծը, ապա Հարավկովկասյան երկաթուղու դերը տարածաշրջանում իսկապես կմեծանա»,– նշում է Դավթյանը` միաժամանակ չբացառելով, որ այսօրինակ հայտարարություններով ՀՀ գործող իշխանությունները հող են նախապատրաստում երկաթուղու կոնցեսիոն կառավարման հիմքերը խարխլելու կամ գործող մոդելը փոփոխելու ուղղությամբ։
Դավթյանը նաև հիշեցնում է, որ հայկական երկաթուղային համակարգը կառավարվում է ոչ միայն «Ռուսական երկաթուղիների», այլև ՀՀ կառավարության կողմից։ Կոնցեսիոն պայմանագրով ռուսական կողմը ձեռք է բերել միայն շարժակազմը, մինչդեռ ամբողջ ենթակառուցվածքը շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը։
«Հաշվի առնելով այդ ենթակառուցվածքների ռազմավարական կարևորությունը` հարց բարաձրացնել երկաթուղին ինչ–որ 3-րդ կողմին վաճառելու մասին, ես կարծում լրացուցիչ ռիսկեր կարող է ստեղծել նախ և առաջ մեր ազգային անվտանգության համար»,– կարծիք է հայտնում փորձագետը։
Ինչ վերաբերում է հարցին, թե որ երկիրը կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի ակնարկած երրորդ երկիրը, ըստ Վահե Դավթյանի, հայաստանյան երկաթուղով հետաքրքրվողներ կան և նախկինում էլ եղել են։
Նա հիշեցնում է, որ մինչ ռուսական կողմի հետ պայմանագրի ստորագրումը հայկական երկաթուղում նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Ֆրանսիան, դրանից ավելի վաղ` Հնդկաստանը։ Իսկ 2022–ի սեպտեմբերին, երբ ԱՄՆ կոնգրեսի նախագահ Նենսի Փելոսին այցելեց Հայաստան, տեղեկատվական որոշ արտահոսքեր եղան, այդ թվում` ամերիկյան աղբյուրներից, թե հայ–ամերիկյան բանակցությունների հիմքում դրվել է Հայաստանի գազատրանսպորտային և երկաթուղային համակարգի ապառուսիֆիկացման խնդիրը։ ԱՄՆ–ից հավաստիացրել են, թե այդ պարագայում կգտնվեն արևմտյան ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն անհրաժեշտ ներդրումներ անել։
«Խոսքը այս տրամաբանության մասին է. իրականացվում է TRIPP-ը, այսինքն՝ փաստացի մեր տրանսպորտային համակարգում ի հայտ է գալիս նոր դերակատար նոր, բավականին լուրջ նախագծով: Եվ ռուսական ներկայությունը մեր երկաթուղային համակարգում, ինչպես ներկայացվում է, խոչընդոտներ կարող է ստեղծել` Հայաստանի և երրորդ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների համար»,– եզրակացնում է Դավթյանը` հավելելով, որ ստեղծված իրավիճակում խնդիրը տեղափոխվում է բացառապես քաղաքական տիրույթ։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, Վահե Դավթյանի համոզմամբ, այն թեկուզ արդեն հնչեցվել է, բայց պաշտոնական Երևանն իրականում այսօր պատրաստ չէ կտրուկ քայլերի։ Հետևաբար, փորձագետն ավելի հակված է վարչապետի հայտարարությունը գնահատելու որպես «օվերտոնի պատուհան», որը բացվել է ընտրություններից առաջ հանրության տրամադրությունները ստուգելու, հակառուսական տրամադրություններ գեներացնելու և դրանից որոշակի դիվիդենտներ շահելու համար։
Իսկ իրականում Հայաստանի երկաթուղային համակարգը օրգանապես, տեխնիկապես ու աշխարհագրորեն կապված է ռուսական երկաթուղային համակարգին։
Մենք երկաթուղին ենք կորցնելու. մասնագետը` Ղազախ–Իջևան գծի մասին
«Մենք ունենք նույն մոդելի երկաթուղային համակարգ, տասնամյակներ շարունակ գտնվել ենք նույն կառավարման հարացույցի մեջ, և, բնականաբար, երկար տարիներ կպահանջվեն, որպեսզի Հայաստանը կարողանա համապատասխանեցնել իր երկաթուղու կառավարման համակարգը նոր մոդելին, ինչը իր հերթին հղի է շատ լուրջ խնդիրներով»,– նկատում է Դավթյանը։
Հիշեցնենք` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել էր. գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է մի ակնթարթում պարզապես փլուզվել։
Լրահոս
0