https://arm.sputniknews.ru/20260220/hungarian-argelapakum-e-ukrainaji-90-mlrd-evrvo-varky-navti-pattsharvov-99068412.html
Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի 90 մլրդ եվրո վարկը նավթի պատճառով
Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի 90 մլրդ եվրո վարկը նավթի պատճառով
Sputnik Արմենիա
Բուդապեշտը կարգելափակի ռազմական վարկի հատկացումը, քանի դեռ Կիևը չի վերականգնել ուկրաինական տարածքով նավթի մատակարարումները Հունգարիա։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T23:44+0400
2026-02-20T23:44+0400
2026-02-20T23:44+0400
հունգարիա
ուկրաինա
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95180739_0:0:3072:1728_1920x0_80_0_0_799e89127b07e1ad9e2827e864941c9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, քանի դեռ չի վերականգնվել «Բարեկամություն» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։Նրա խոսքով՝ Բուդապեշտը կարգելափակի ռազմական վարկի հատկացումը, քանի դեռ Կիևը չի վերականգնել ուկրաինական տարածքով նավթի մատակարարումները Հունգարիա։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի իշխանությունները չեն վերականգնում նավթի տարանցումը «Բարեկամություն»-ով՝ պատճառ բերելով հունվարի վերջին նավթամուղի ստացած վնասվածքները։ Հունգարիայի ԱԳ նախարարը փետրվարի 13-ին նշել էր, որ Կիևը դա անում է շինծու քաղաքական պատճառներով, քանի որ տեխնիկական հիմքեր գոյություն չունեն։Ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինային։ Նրա խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի շանտաժին, որը քաղաքական պատճառներով չի վերականգնում ռուսական նավթի տարանցումը Հունգարիա՝ ձգտելով երկրում էներգետիկ ճգնաժամ առաջացնել և ազդել ապրիլի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա։
հունգարիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95180739_0:0:2732:2048_1920x0_80_0_0_19dc41f5b6e3195dc8aaea159dee71b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, ուկրաինա, նավթ
հունգարիա, ուկրաինա, նավթ
Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի 90 մլրդ եվրո վարկը նավթի պատճառով
Բուդապեշտը կարգելափակի ռազմական վարկի հատկացումը, քանի դեռ Կիևը չի վերականգնել ուկրաինական տարածքով նավթի մատակարարումները Հունգարիա։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, քանի դեռ չի վերականգնվել «Բարեկամություն» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը կարգելափակի ռազմական վարկի հատկացումը, քանի դեռ Կիևը չի վերականգնել ուկրաինական տարածքով նավթի մատակարարումները Հունգարիա։
«Քանի դեռ Ուկրաինան արգելափակում է «Բարեկամություն» նավթամուղի աշխատանքը, քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել նավթի մատակարարումները Հունգարիա, Ուկրաինան հասանելիություն չի ունենա 90 միլիարդ եվրոյի ռազմական փոխառությանը»,-ասել է Սիյարտոն Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի իշխանությունները չեն վերականգնում նավթի տարանցումը «Բարեկամություն»-ով՝ պատճառ բերելով հունվարի վերջին նավթամուղի ստացած վնասվածքները։ Հունգարիայի ԱԳ նախարարը փետրվարի 13-ին նշել էր, որ Կիևը դա անում է շինծու քաղաքական պատճառներով, քանի որ տեխնիկական հիմքեր գոյություն չունեն։
Ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինային։ Նրա խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի շանտաժին, որը քաղաքական պատճառներով չի վերականգնում ռուսական նավթի տարանցումը Հունգարիա՝ ձգտելով երկրում էներգետիկ ճգնաժամ առաջացնել և ազդել ապրիլի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա։