https://arm.sputniknews.ru/20260220/arcakhjan-sharzhumy-mer-3rd-hanrapetutjan-tsari-armatn-er-artur-khachatrjan-99033176.html
Արցախյան շարժումը մեր 3–րդ հանրապետության ծառի արմատն էր. Արթուր Խաչատրյան
Արցախյան շարժումը մեր 3–րդ հանրապետության ծառի արմատն էր. Արթուր Խաչատրյան
Sputnik Արմենիա
Ըստ պատգամավորի` եթե Փաշինյանը դեմ է խոսում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքներին, դա նշանակում է, որ արդարացնում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը... 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T11:59+0400
2026-02-20T11:59+0400
2026-02-20T12:09+0400
արթուր խաչատրյան
տեսանյութեր
տեսանյութ
ղարաբաղյան հակամարտություն
ղարաբաղյան շարժում
արցախ
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99033508_9:0:1280:715_1920x0_80_0_0_6a6a8d445df8feb3ea2038f24016b7f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արցախյան շարժումը ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել, ո՛չ էլ նրա քաղաքական հետևորդները. որևէ մեկը չի կարող Արցախի ժողովրդին արգելել պայքարել իր իրավունքների համար։ «ABC մեդիայի» հետ զրույցում այս մասին ասաց Արցախյան շարժման 38–ամյակի առթիվ Եռաբլուր այցելած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Ըստ պատգամավորի` եթե Փաշինյանը դեմ է խոսում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքներին, դա նշանակում է, որ արդարացնում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, ցեղասպանությունը։«Եթե գործող իշխանությունը սպառնում, խաբում, շանտաժի է ենթարկում ժողովրդին, թե դա կբերի պատերազմ, դա նշանակում է` խաչ ես քաշում միջազգային իրավունքի վրա։ Խոնարհաբար ուրիշի յաթաղանի տակ գլուխ դնող ազգը կործանվում է, իսկ Արցախյան շարժման խորհուրդը մեզ ասում է` պայքարող ազգը, որը չի հանդուրժում իր նկատմամբ ստորացումները, բռնությունները, ճնշումները, հաղթում է։ Այս իշխանությունները տանում են ապազգայնացման։ Ամեն դեպքում ես լիահույս եմ, որ հաղթանակի դրոշը մեր երկրում բաձրացվելու է»,– հայտարարեց Խաչատրյանը։Դա 1 մարդու որոշելու հարց չէ․ Արցախի նախագահի ԺՊ -ն՝ Արցախյան շարժումը չշարունակելու մասինՀիշեցնենք, որ Արցախյան շարժումը հայտնի է նաև «Ղարաբաղյան շարժում» անվամբ։ 1988 թ. փետրվարյան օրերին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստով սկիզբ դրվեց Արցախի՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու գործընթացին, որին հաջորդեցին համաժողովրդական ցույցերը Երևանում և Ստեփանակերտում։ Փետրվարի 20–ը նշվում է որպես հայ ժողովրդի միասնության, ազատության և արժանապատվության համար մղված պայքարի օր:
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արցախյան շարժումը մեր 3–րդ հանրապետության ծառի արմատն էր. Արթուր Խաչատրյան
Sputnik Արմենիա
Արցախյան շարժումը մեր 3–րդ հանրապետության ծառի արմատն էր. Արթուր Խաչատրյան
2026-02-20T11:59+0400
true
PT2M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99033508_184:0:1137:715_1920x0_80_0_0_9dc442b122798666974f9642e687d5cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր խաչատրյան, տեսանյութեր, տեսանյութ, ղարաբաղյան հակամարտություն, ղարաբաղյան շարժում, արցախ, եռաբլուր պանթեոն, видео
արթուր խաչատրյան, տեսանյութեր, տեսանյութ, ղարաբաղյան հակամարտություն, ղարաբաղյան շարժում, արցախ, եռաբլուր պանթեոն, видео
Արցախյան շարժումը մեր 3–րդ հանրապետության ծառի արմատն էր. Արթուր Խաչատրյան
11:59 20.02.2026 (Թարմացված է: 12:09 20.02.2026) Ըստ պատգամավորի` եթե Փաշինյանը դեմ է խոսում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքներին, դա նշանակում է, որ արդարացնում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, ցեղասպանությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արցախյան շարժումը ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել, ո՛չ էլ նրա քաղաքական հետևորդները. որևէ մեկը չի կարող Արցախի ժողովրդին արգելել պայքարել իր իրավունքների համար։
«ABC մեդիայի» հետ զրույցում այս մասին ասաց Արցախյան շարժման 38–ամյակի առթիվ Եռաբլուր այցելած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սա ուղղակի շարժում չէր, այլ պայքար էր հայ ժողովրդի իրավունքների համար, իրական սիրո ու համերաշխության հեղափոխություն էր։ Այն սկիզբ դրեց ՀՀ կերտման շարժմանը, սա մեր 3–րդ հանրապետության ծառի արմատն էր։ Եթե ոմանք փորձում են կտրել, չորացնել ծառի արմատը, իրենք կչորացնեն ամբողջ ծառը»,– ընդգծեց նա։
Ըստ պատգամավորի` եթե Փաշինյանը դեմ է խոսում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքներին, դա նշանակում է, որ արդարացնում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, ցեղասպանությունը։
«Եթե գործող իշխանությունը սպառնում, խաբում, շանտաժի է ենթարկում ժողովրդին, թե դա կբերի պատերազմ, դա նշանակում է` խաչ ես քաշում միջազգային իրավունքի վրա։ Խոնարհաբար ուրիշի յաթաղանի տակ գլուխ դնող ազգը կործանվում է, իսկ Արցախյան շարժման խորհուրդը մեզ ասում է` պայքարող ազգը, որը չի հանդուրժում իր նկատմամբ ստորացումները, բռնությունները, ճնշումները, հաղթում է։ Այս իշխանությունները տանում են ապազգայնացման։ Ամեն դեպքում ես լիահույս եմ, որ հաղթանակի դրոշը մեր երկրում բաձրացվելու է»,– հայտարարեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Արցախյան շարժումը հայտնի է նաև «Ղարաբաղյան շարժում» անվամբ։ 1988 թ. փետրվարյան օրերին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստով սկիզբ դրվեց Արցախի՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու գործընթացին, որին հաջորդեցին համաժողովրդական ցույցերը Երևանում և Ստեփանակերտում։ Փետրվարի 20–ը նշվում է որպես հայ ժողովրդի միասնության, ազատության և արժանապատվության համար մղված պայքարի օր: