https://arm.sputniknews.ru/20260220/adelia-petrvosjanin-olimpiakan-cucadrakan-elujtneri-en-hravirel-99028230.html
Ադելիա Պետրոսյանին օլիմպիական ցուցադրական ելույթների են հրավիրել
Ադելիա Պետրոսյանին օլիմպիական ցուցադրական ելույթների են հրավիրել
Sputnik Արմենիա
Պետրոսյանը գեղասահորդների ցուցակում ներառվել է կազմակերպիչների որոշմամբ։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T09:48+0400
2026-02-20T09:48+0400
2026-02-20T10:01+0400
ադելիա պետրոսյան
գեղասահորդ
գեղասահք
օլիմպիական խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99024957_0:0:3072:1728_1920x0_80_0_0_f1a3e090d10ea988a35a82722323ad22.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի գեղասահքի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանին հրավիրել են Միլանի օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթները կկայանան փետրվարի 21-ին։Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը կանանց մենասահքի օլիմպիական մրցաշարում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը՝ վաստակելով 214,53 միավոր։ Պետրոսյանի ազատ չմշկասահքը բեմադրվել է Nocturne No. 1 in D Minor և Yo Soy Maria ստեղծագործությունների ներքո։ Ցավոք, Ադելիան համարի սկզբուն ընկավ` քառակի պտույտով ցատկ կատարելիս։ Ավելի վաղ ՌԴ գործող չեմպիոն Պյոտր Գումեննիկը նույնպես վեցերորդ տեղն էր զբաղեցրել 2026 թվականի Օլիմպիական խաղերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99024957_237:0:2968:2048_1920x0_80_0_0_7b2ac49b9a0b1c7463e5dea7cecb133e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադելիա պետրոսյան, գեղասահորդ, գեղասահք, օլիմպիական խաղեր
ադելիա պետրոսյան, գեղասահորդ, գեղասահք, օլիմպիական խաղեր
Ադելիա Պետրոսյանին օլիմպիական ցուցադրական ելույթների են հրավիրել
09:48 20.02.2026 (Թարմացված է: 10:01 20.02.2026) Պետրոսյանը գեղասահորդների ցուցակում ներառվել է կազմակերպիչների որոշմամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի գեղասահքի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանին հրավիրել են Միլանի օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
18-ամյա գեղասահորդուհին ցուցակում ընդգրկվել է կազմակերպիչների որոշմամբ։ Ցուցակում են նաև օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն (ԱՄՆ) և ճապոնուհիներ Կաորի Սակամոտոն (արծաթ) և Ամի Նակային (բրոնզ)։
Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթները կկայանան փետրվարի 21-ին։
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը կանանց մենասահքի օլիմպիական մրցաշարում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը՝ վաստակելով 214,53 միավոր։ Պետրոսյանի ազատ չմշկասահքը բեմադրվել է Nocturne No. 1 in D Minor և Yo Soy Maria ստեղծագործությունների ներքո։ Ցավոք, Ադելիան համարի սկզբուն ընկավ` քառակի պտույտով ցատկ կատարելիս։ Ավելի վաղ ՌԴ գործող չեմպիոն Պյոտր Գումեննիկը նույնպես վեցերորդ տեղն էր զբաղեցրել 2026 թվականի Օլիմպիական խաղերում։