https://arm.sputniknews.ru/20260219/zenq-pvokhadrvogh-adrbejanakan-silk-wayy-2025-tin-mvot-60-trichq-e-irakanacrel-depi-israjel-98988885.html
Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 2025 թ–ին մոտ 60 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել
Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 2025 թ–ին մոտ 60 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել
Sputnik Արմենիա
Նոյեմբերին Բաքվում կայացած շքերթի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց նոր ստացած սպառազինությունը, այդ թվում՝ Իսրայելից։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T17:44+0400
2026-02-19T17:44+0400
2026-02-19T17:45+0400
ադրբեջան
հայ-ադրբեջանական
իսրայել
զենք
հեղինակներ
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93509151_0:73:1500:917_1920x0_80_0_0_f01af3cf814cf3e612884d189f4c28d3.jpg
Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way–ը 2025 թվականին առնվազն 57 թռիչք է կատարել դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։Մեր հաշվարկներով՝ Silk Way–ի բեռնատար ինքնաթիռներն առնվազն 43 թռիչք են իրականացրել դեպի «Ռամոն» օդանավակայան (Էյլաթից 18 կմ հեռավորության վրա)։Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունը ձեռնարկություն է բացել ԱդրբեջանումԱռնվազն 6 թռիչք իրականացվել է «Օվդա» օդանավակայան, ևս 8-ը՝ դեպի Թել Ավիվ։Նախկինում զենքի հետ կապված գրեթե բոլոր թռիչքներն «Օվդա» էին, քանի որ հենց այնտեղից էր թույլատրված պայթյունավտանգ նյութերի տեղափոխումը։Սակայն ամենայն հավանականությամբ` այս տարի երթուղին փոխվել է դեպի «Ռամոն», որը նույնպես անապատում է գտնվում։Մի կողմից միանշանակ պնդել չի կարելի, որ բոլոր թռիչքների դեպքում զենք կամ ռազմական նշանակության ապրանքներ են տեղափոխվել։Մյուս կողմից էլ հնարավոր է` Գազայի պատերազմի ժամանակ Ադրբեջանը զինամթերքի մի մասը ժամանակավորապես վերադարձրել է Իսրայելին։Ադրբեջանը 210 միլիոն եվրոյի ականանետներ կգնի ՍլովակիայիցՄիևնույն ժամանակ 2025 թվականի նոյեմբերին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց ինչպես իսրայելական այնպիսի զենք, որի մատակարարումների մասին արդեն հայտնի էր, այնպես էլ որոշ նմուշներ, որոնք ցուցադրվում էին առաջին անգամ։ Օրինակ՝ իսրայելական Elbit Systems ընկերության PULS մոդուլային հրթիռային համալիրները կամ Rafael ընկերության Ice Breaker թևավոր հրթիռները։Նշենք, որ վերջին տարիներին Silk Way-ի թռիչքների ամենաբարձր ակտիվությունը (դեպի «Օվդա» օդանավակայան) դիտվել է 2020 թվականին (երբ Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը): Այդ ժամանակ, ըստ իսրայելական Haaretz թերթի, թռիչքների թիվը կազմել է 26։ Անցյալ տարի Silk Way-ի ինքնաթիռները զենքի հետևից Իսրայելից բացի հաճախ թռել են Թուրքիա, Չինաստան, Չեխիա, Սլովակիա, Պակիստան և Սերբիա։ Բայց այսքանով ցանկը չի սահմանափակվում։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ Silk Way–ի ինքնաթիռները սկսել են թռիչքներ իրականացնել Հայաստանի օդային տարածքով։
ադրբեջան
իսրայել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93509151_176:0:1500:993_1920x0_80_0_0_3559ddc401f17d68aebd4ddaa01fa6dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
ադրբեջան, հայ-ադրբեջանական, իսրայել, զենք, հեղինակներ, թուրքիա
ադրբեջան, հայ-ադրբեջանական, իսրայել, զենք, հեղինակներ, թուրքիա
Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 2025 թ–ին մոտ 60 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել
17:44 19.02.2026 (Թարմացված է: 17:45 19.02.2026) Նոյեմբերին Բաքվում կայացած շքերթի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց նոր ստացած սպառազինությունը, այդ թվում՝ Իսրայելից։
Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way–ը 2025 թվականին առնվազն 57 թռիչք է կատարել դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։
Մեր հաշվարկներով՝ Silk Way–ի բեռնատար ինքնաթիռներն առնվազն 43 թռիչք են իրականացրել դեպի «Ռամոն» օդանավակայան (Էյլաթից 18 կմ հեռավորության վրա)։
Առնվազն 6 թռիչք իրականացվել է «Օվդա» օդանավակայան, ևս 8-ը՝ դեպի Թել Ավիվ։
Նախկինում զենքի հետ կապված գրեթե բոլոր թռիչքներն «Օվդա» էին, քանի որ հենց այնտեղից էր թույլատրված պայթյունավտանգ նյութերի տեղափոխումը։
Սակայն ամենայն հավանականությամբ` այս տարի երթուղին փոխվել է դեպի «Ռամոն», որը նույնպես անապատում է գտնվում։
Մի կողմից միանշանակ պնդել չի կարելի, որ բոլոր թռիչքների դեպքում զենք կամ ռազմական նշանակության ապրանքներ են տեղափոխվել։
Մյուս կողմից էլ հնարավոր է` Գազայի պատերազմի ժամանակ Ադրբեջանը զինամթերքի մի մասը ժամանակավորապես վերադարձրել է Իսրայելին։
Միևնույն ժամանակ 2025 թվականի նոյեմբերին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց ինչպես իսրայելական այնպիսի զենք, որի մատակարարումների մասին արդեն հայտնի էր, այնպես էլ որոշ նմուշներ, որոնք ցուցադրվում էին առաջին անգամ։ Օրինակ՝ իսրայելական Elbit Systems ընկերության PULS մոդուլային հրթիռային համալիրները կամ Rafael ընկերության Ice Breaker թևավոր հրթիռները։
Նշենք, որ վերջին տարիներին Silk Way-ի թռիչքների ամենաբարձր ակտիվությունը (դեպի «Օվդա» օդանավակայան) դիտվել է 2020 թվականին (երբ Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը):
Այդ ժամանակ, ըստ իսրայելական Haaretz թերթի, թռիչքների թիվը կազմել է 26։
Անցյալ տարի Silk Way-ի ինքնաթիռները զենքի հետևից Իսրայելից բացի հաճախ թռել են Թուրքիա, Չինաստան, Չեխիա, Սլովակիա, Պակիստան և Սերբիա։ Բայց այսքանով ցանկը չի սահմանափակվում։