https://arm.sputniknews.ru/20260219/trampy-pashinjanin-ev-alievin-khndrel-e-votqi-kangnel-khaghaghutjan-khvorhrdi-nistin-99002456.html
Թրամփը Փաշինյանին և Ալիևին խնդրել է ոտքի կանգնել «Խաղաղության խորհրդի» նիստին
Թրամփը Փաշինյանին և Ալիևին խնդրել է ոտքի կանգնել «Խաղաղության խորհրդի» նիստին
Sputnik Արմենիա
Թրամփը երկու առաջնորդներին անվանել է «լավ, բայց համառ տղաներ» և հավելել, որ «նրանք կարող են հպարտանալ իրենցով»։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T19:38+0400
2026-02-19T19:38+0400
2026-02-19T21:20+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
վաշինգտոն
դոնալդ թրամփ
խաղաղության խորհուրդ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99005421_0:160:3072:1888_1920x0_80_0_0_1abe33f93179167d2a22a4dfe7d09f9e.jpg
Шпигельное названиеՆրա խոսքով՝ այս գագաթնաժողովը հավաքել է ազդեցիկ քաղաքական գործիչների, իսկ նրանք, ովքեր դեռ չեն միացել «Խաղաղության խորհրդին», կանեն դա։Այնուհետև նա դիմել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին՝ առանց նրանց անունները տալու, բայց ասելով. «Ահա, մի հոգի ժպտում է դահլիճի հեռու ծայրում»։Երկու «թանկագին բարեկամները», հավելել է Թրամփը, եկել են իր աշխատասենյակ և ասել, որ իշխանության ղեկին եղած ամբողջ ժամանակը միայն միմյանց դեմ պատերազմելով են զբաղված ։«Մենք հարցը լուծեցինք 24 ժամում։ Կարծում եմ՝ նրանք կընկերանան։ Չգիտեմ՝ իրավունք ունեմ այդպես ասելու, թե ոչ, բայց ես այդպես եմ կարծում։ Չէ՞ որ նրանք ընկերներ են, չէ՞։ Ոտքի կանգնեք, ոտքի կանգնեք»,-ասել է նա՝ դիմելով Փաշինյանին և Ալիևին, որոնց անվանել է «լավ, բայց համառ տղաներ»։Թրամփը պատմել է, որ Օվալաձև աշխատասենյակում Փաշինյանն ու Ալիևը նստել էին սենյակի տարբեր անկյուններում։Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հրավերով Փաշինյանը դարձել է ԱՄՆ վարչակազմի հիմնադրած «Խաղաղության խորհրդի» հիմնադիրներից։
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
"Встаньте, встаньте", - Трамп обратился к Пашиняну и Алиеву
Sputnik Արմենիա
"Встаньте, встаньте", - Трамп обратился к Пашиняну и Алиеву
2026-02-19T19:38+0400
true
PT1M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99005421_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e53442731f17f682bc7e0115a3b04739.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, վաշինգտոն, դոնալդ թրամփ, խաղաղության խորհուրդ, տեսանյութեր, տեսանյութ, видео
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, վաշինգտոն, դոնալդ թրամփ, խաղաղության խորհուրդ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Թրամփը Փաշինյանին և Ալիևին խնդրել է ոտքի կանգնել «Խաղաղության խորհրդի» նիստին
19:38 19.02.2026 (Թարմացված է: 21:20 19.02.2026) Թրամփը երկու առաջնորդներին անվանել է «լավ, բայց համառ տղաներ» և հավելել, որ «նրանք կարող են հպարտանալ իրենցով»։
Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովը հավաքել է ազդեցիկ քաղաքական գործիչների, իսկ նրանք, ովքեր դեռ չեն միացել «Խաղաղության խորհրդին», կանեն դա։
«Ոմանք կոտրատվում են, բայց ինձ հետ դա չի անցնի։ Կան նաև ուրիշները, որոնք մեզ դուր չեն գալիս, խնդիրներ են ստեղծում, բայց մենք նրանց հարցերը կլուծենք»,-հայտարարել է Թրամփը։
Այնուհետև նա դիմել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին՝ առանց նրանց անունները տալու, բայց ասելով. «Ահա, մի հոգի ժպտում է դահլիճի հեռու ծայրում»։
Երկու «թանկագին բարեկամները», հավելել է Թրամփը, եկել են իր աշխատասենյակ և ասել, որ իշխանության ղեկին եղած ամբողջ ժամանակը միայն միմյանց դեմ պատերազմելով են զբաղված ։
«Մենք հարցը լուծեցինք 24 ժամում։ Կարծում եմ՝ նրանք կընկերանան։ Չգիտեմ՝ իրավունք ունեմ այդպես ասելու, թե ոչ, բայց ես այդպես եմ կարծում։ Չէ՞ որ նրանք ընկերներ են, չէ՞։ Ոտքի կանգնեք, ոտքի կանգնեք»,-ասել է նա՝ դիմելով Փաշինյանին և Ալիևին, որոնց անվանել է «լավ, բայց համառ տղաներ»։
Թրամփը պատմել է, որ Օվալաձև աշխատասենյակում Փաշինյանն ու Ալիևը նստել էին սենյակի տարբեր անկյուններում։
«Ես ասացի. «Տղերք, չե՞ք կարող մի քիչ ավելի մոտ նստել»։ Նրանք մոտ նստեցին, ստորագրեցին փաստաթուղթը, գրկախառնվեցին և խաղաղություն հաստատեցին։ Դա հեշտ չէր, նրանք դժվար սկսեցին, բայց լավ ավարտեցին։ Կարող եք հպարտանալ ձեզնով»,-հավելել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հրավերով Փաշինյանը դարձել է ԱՄՆ վարչակազմի հիմնադրած «Խաղաղության խորհրդի» հիմնադիրներից։