https://arm.sputniknews.ru/20260219/magaten-ajakcum-e-irani-ev-amn-i-banakcutjunnerin-vorpeszi-uzh-chkirarvi-grvosi-98994496.html
ՄԱԳԱՏԷ–ն աջակցում է Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին, որպեսզի ուժ չկիրառվի. Գրոսի
ՄԱԳԱՏԷ–ն աջակցում է Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին, որպեսզի ուժ չկիրառվի. Գրոսի
Sputnik Արմենիա
ՄԱԳԱՏԷ-ն խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակից է։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T17:01+0400
2026-02-19T17:01+0400
2026-02-19T17:02+0400
ռաֆայել գրոսի
մագատէ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_0:0:3138:1765_1920x0_80_0_0_17adc7bb1c7958b2d6d99dcc1427efde.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի խնդիրն է պայմաններ ապահովել, որպեսզի Իրանն ու և ԱՄՆ-ն համաձայնագիր կնքեն առանց ուժ կիրառելու։ Այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսին:Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ իր երկիրը քննարկել է ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր դերը ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում, Թեհրանը կշարունակի խորհրդակցությունները կազմակերպության հետ:Իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_88:0:2819:2048_1920x0_80_0_0_6794eed27e879634253b26e310cd9d49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաֆայել գրոսի, մագատէ, իրանի իսլամական հանրապետություն
ռաֆայել գրոսի, մագատէ, իրանի իսլամական հանրապետություն
ՄԱԳԱՏԷ–ն աջակցում է Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին, որպեսզի ուժ չկիրառվի. Գրոսի
17:01 19.02.2026 (Թարմացված է: 17:02 19.02.2026) ՄԱԳԱՏԷ-ն խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակից է։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի խնդիրն է պայմաններ ապահովել, որպեսզի Իրանն ու և ԱՄՆ-ն համաձայնագիր կնքեն առանց ուժ կիրառելու։ Այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսին:
«ՄԱԳԱՏԷ-ն, լինելով միջազգային կազմակերպություն, չի կարող լինել որևէ ռազմական պլանների մաս։ Իմ աշխատանքն ավելի շատ կապված է խաղաղության և միջազգային անվտանգության հետ։ Իմ ջանքերն ուղղված են այնպիսի պայմանների ապահովմանը, որոնք թույլ կտան նրանց հասնել իրենց նպատակներին առանց ուժի կիրառման», – ասել է Գրոսին
«Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ իր երկիրը քննարկել է ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր դերը ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում, Թեհրանը կշարունակի խորհրդակցությունները կազմակերպության հետ:
Իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում: