https://arm.sputniknews.ru/20260219/hungarian-ev-slvovakian-evrahandznazhvoghvovin-asel-en-vor-rdic-navt-kpatviren-tsvovvov-sijartvo-98971530.html
Հունգարիան և Սլովակիան Եվրահանձնաժողովին ասել են, որ ՌԴ–ից նավթ կպատվիրեն ծովով. Սիյարտո
Հունգարիան և Սլովակիան Եվրահանձնաժողովին ասել են, որ ՌԴ–ից նավթ կպատվիրեն ծովով. Սիյարտո
Sputnik Արմենիա
Փետրվարի 15-ին Հունգարիան և Սլովակիան խնդրել են Խորվաթիային թույլատրել Ռուսաստանից ծովային ճանապարհով նավթի տարանցումը։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T09:40+0400
2026-02-19T09:40+0400
2026-02-19T11:42+0400
պետեր սիյարտո
նավթ
գազ
հունգարիա
ռուսաստան
եվրահանձնաժողով
սլովակիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0a/80458435_0:112:1600:1012_1920x0_80_0_0_9ede5d33419b78ea6e9957b8c6ddccd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան նամակով տեղեկացրել են Եվրահանձնաժողովին, որ կօգտվեն ԵՄ պատժամիջոցներից ազատվելու հնարավորությունից ու ռուսական նավթ կպատվիրեն ծովային ճանապարհով, քանի դեռ «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումներն անհնար են Կիևի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։Փետրվարի 15-ին Հունգարիան և Սլովակիան խնդրել են Խորվաթիային թույլատրել Ռուսաստանից ծովային ճանապարհով նավթի տարանցումը՝ համաձայն խողովակաշարային նավթի մատակարարման վերաբերյալ ԵՄ պատժամիջոցներից ազատվելու հետ կապված Բուդապեշտի և Բրատիսլավայի ստացած թույլատվության։Նախարարը նշել է, որ ԵՄ այս որոշումը պարտադիր է ԵՄ բոլոր երկրների համար, հունգարական MOL ընկերությունն էլ արդեն անհրաժեշտ քանակությամբ նավթ է պատվիրել ծովային փոխադրման համար։«Տրանսպորտային երթուղին կառուցվում է, ուստի ծովով գնված ծավալները կարող են Հունգարիա հասնել մարտի կեսերին», – պարզաբանել է Սիյարտոն։Ինչպես հաղորդել էր հունգարական Mandiner պորտալը, Ուկրաինայի իշխանությունները չեն վերսկսում նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով՝ պատճառաբանելով հունվարի վերջին խողովակաշարի վնասումը։ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը փետրվարի 13-ին նշել էր, որ Կիևը դա անում է հորինված քաղաքական պատճառներով, քանի որ տեխնիկական հիմքեր չկան։Բրյուսելի պարտադրանք. Սիյարտոն՝ ՌԴ-ից նավթի և գազի ներկրումն արգելելու մասինՓետրվարի 18–ին Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելի մատակարարումը Ուկրաինային։ Նրա խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում Հունգարիա ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով՝ փորձելով էներգետիկ ճգնաժամ առաջացնել երկրում և ազդել խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք տեղի են ունենալու ապրիլի 12-ին։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0a/80458435_0:0:1424:1067_1920x0_80_0_0_0174479ec53d282268ed036a1e8e2432.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետեր սիյարտո, նավթ, գազ, հունգարիա, ռուսաստան, եվրահանձնաժողով, սլովակիա
պետեր սիյարտո, նավթ, գազ, հունգարիա, ռուսաստան, եվրահանձնաժողով, սլովակիա
Հունգարիան և Սլովակիան Եվրահանձնաժողովին ասել են, որ ՌԴ–ից նավթ կպատվիրեն ծովով. Սիյարտո
09:40 19.02.2026 (Թարմացված է: 11:42 19.02.2026) Փետրվարի 15-ին Հունգարիան և Սլովակիան խնդրել են Խորվաթիային թույլատրել Ռուսաստանից ծովային ճանապարհով նավթի տարանցումը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան նամակով տեղեկացրել են Եվրահանձնաժողովին, որ կօգտվեն ԵՄ պատժամիջոցներից ազատվելու հնարավորությունից ու ռուսական նավթ կպատվիրեն ծովային ճանապարհով, քանի դեռ «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումներն անհնար են Կիևի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնել է
ՌԻԱ Նովոստին։
Փետրվարի 15-ին Հունգարիան և Սլովակիան խնդրել են Խորվաթիային թույլատրել Ռուսաստանից ծովային ճանապարհով նավթի տարանցումը՝ համաձայն խողովակաշարային նավթի մատակարարման վերաբերյալ ԵՄ պատժամիջոցներից ազատվելու հետ կապված Բուդապեշտի և Բրատիսլավայի ստացած թույլատվության։
«Այսօր, Սլովակիայի արտգործնախարարի հետ միասին, մենք նամակով հայտարարել ենք Եվրահանձնաժողովին, որ Հունգարիան և Սլովակիան կօգտվեն ԵՄ որոշումով ընձեռնված հնարավորությունից, որի համաձայն և՛ Հունգարիան, և՛ Սլովակիան կարող են ռուսական նավթ ներմուծել ծովային ճանապարհով մինչև խողովակաշարային մատակարարումների վերականգնումը», – Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Նախարարը նշել է, որ ԵՄ այս որոշումը պարտադիր է ԵՄ բոլոր երկրների համար, հունգարական MOL ընկերությունն էլ արդեն անհրաժեշտ քանակությամբ նավթ է պատվիրել ծովային փոխադրման համար։
«Տրանսպորտային երթուղին կառուցվում է, ուստի ծովով գնված ծավալները կարող են Հունգարիա հասնել մարտի կեսերին», – պարզաբանել է Սիյարտոն։
Ինչպես հաղորդել էր հունգարական Mandiner պորտալը, Ուկրաինայի իշխանությունները չեն վերսկսում նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով՝ պատճառաբանելով հունվարի վերջին խողովակաշարի վնասումը։ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը փետրվարի 13-ին նշել էր, որ Կիևը դա անում է հորինված քաղաքական պատճառներով, քանի որ տեխնիկական հիմքեր չկան։
Փետրվարի 18–ին Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելի մատակարարումը Ուկրաինային։ Նրա խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում Հունգարիա ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով՝ փորձելով էներգետիկ ճգնաժամ առաջացնել երկրում և ազդել խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք տեղի են ունենալու ապրիլի 12-ին։