https://arm.sputniknews.ru/20260219/hhum-yntrakan-shemy-haghtaharats-kusakcutjunnern-ajs-tari-evs-ajakcutjun-kstanan-98973519.html
ՀՀ–ում ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն այս տարի ևս աջակցություն կստանան
ՀՀ–ում ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն այս տարի ևս աջակցություն կստանան
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստանա, քանի որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T11:08+0400
2026-02-19T11:08+0400
2026-02-19T11:37+0400
երևան
կուսակցություն
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65598143_0:239:1600:1139_1920x0_80_0_0_86ebecd384544cfff891d7dc04967d2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած և սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն և մեկ դաշինք 2026 թ. ՀՀ պետբյուջեից կստանան ընդհանուր առմամբ 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։2026–ի ԱԺ ընտրություններում գաղափարական պայքար չի լինելու. քաղտեխնոլոգը բացատրել է պատճառըՈրոշման նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները կբաշխվեն ըստ ԱԺ ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների:Հիշեցնենք, որ 2025 թ. համեմատ գումարները չեն փոխվել. կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։Եթե խորհրդարան մտնելու համար կուսակցությունների ձայների շեմը պետք է լինի 5 %, դաշինքների համար 7 % է, հետևաբար տարեկան ֆինանսավորումը կազմում է 3 % և 5 %:Ո՞ւմ է ձեռնտու խորհրդարանական ընտրությունների նոր մոդելը. Հակոբյանը` թաքնված ռիսկերի մասին«Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստանա, քանի որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն, իսկ խորհրդարան է անցել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջին համապատասխան, որով քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է լինեն առնվազն 3–ը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65598143_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8e7886264a2f5dc97b8a95ab7519fb20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, կուսակցություն, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ
երևան, կուսակցություն, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ
ՀՀ–ում ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն այս տարի ևս աջակցություն կստանան
11:08 19.02.2026 (Թարմացված է: 11:37 19.02.2026) «Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստանա, քանի որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած և սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն և մեկ դաշինք 2026 թ. ՀՀ պետբյուջեից կստանան ընդհանուր առմամբ 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները կբաշխվեն ըստ ԱԺ ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների:
Ըստ այդմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։
Հիշեցնենք, որ 2025 թ. համեմատ գումարները չեն փոխվել. կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։
Եթե խորհրդարան մտնելու համար կուսակցությունների ձայների շեմը պետք է լինի 5 %, դաշինքների համար 7 % է, հետևաբար տարեկան ֆինանսավորումը կազմում է 3 % և 5 %:
«Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստանա, քանի որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն, իսկ խորհրդարան է անցել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջին համապատասխան, որով քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է լինեն առնվազն 3–ը։