https://arm.sputniknews.ru/20260219/hhum-otarerkrja-nerdrvoghy-teghakanin-havasar-iravunqner-kunena-vorvoshum-98974667.html
ՀՀ–ում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա. որոշում
ՀՀ–ում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա. որոշում
Sputnik Արմենիա
Օրենքի փոփոխությունների այս նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T11:30+0400
2026-02-19T11:30+0400
2026-02-19T11:32+0400
ներդրում
հայաստան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_0:0:1600:900_1920x0_80_0_0_1d8626682cc3c6d86c5a899c05766beb.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ ՀՀ–ում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, ներկայացնելով «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշեց, որ այն կստեղծի իրավական հիմքեր ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար։ Ըստ նրա` այդպիսով կսահմանվի նաև խտրականության բացառման երաշխիքը։ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով` օտարերկրյա ներդրողներն այսպիսով ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, ինչպես նաև առավել բարենպաստության ռեժիմը։«Այսպիսով կապահովվի ավելի պարզ, թափանցիկ, կայուն և կանխատեսելի միջավայր»,– ընդգծեց նա։Օրենքի փոփոխությունների այս նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_170:0:1370:900_1920x0_80_0_0_97640b8630485f52946d454c489eab54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներդրում, հայաստան, հհ կառավարություն
ներդրում, հայաստան, հհ կառավարություն
ՀՀ–ում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա. որոշում
11:30 19.02.2026 (Թարմացված է: 11:32 19.02.2026) Օրենքի փոփոխությունների այս նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ ՀՀ–ում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, ներկայացնելով «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշեց, որ այն կստեղծի իրավական հիմքեր ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար։ Ըստ նրա` այդպիսով կսահմանվի նաև խտրականության բացառման երաշխիքը։
«Սահմանվում են այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներ, աշխատողներ վարձելու երաշխիքներ, վեճերի լուծման մեխանիզմը, արդարադատության մատչելիությունը և այլն»,– ընդգծեց Սիրականյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով` օտարերկրյա ներդրողներն այսպիսով ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, ինչպես նաև առավել բարենպաստության ռեժիմը։
«Այսպիսով կապահովվի ավելի պարզ, թափանցիկ, կայուն և կանխատեսելի միջավայր»,– ընդգծեց նա։
Օրենքի փոփոխությունների այս նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։