https://arm.sputniknews.ru/20260219/hajastani-atvomakajani-rezervajin-kentrvony-nvor-taratsq-kteghapvokhvi-98973327.html
Հայաստանի ատոմակայանի ռեզերվային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվի
Հայաստանի ատոմակայանի ռեզերվային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվի
Sputnik Արմենիա
Այս տարածքի շուկայական արժեքը 2025 թ. տվյալներով գնահատվել է 98,023 մլն դրամ։ 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T11:02+0400
2026-02-19T11:02+0400
2026-02-19T11:04+0400
ատոմակայան
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
հհ կառավարություն
որոշում
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896888_0:0:1600:901_1920x0_80_0_0_471727b06ba090759c1b082399fb3328.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումն ավարտին հասցնելու համար նոր տարածք է տրամադրվել։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Ատոմակայանի շահագործումը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյանը նոր ժամկետ նշեցՈրոշման մեջ նշվում է, որ ռեզերվային ճգնաժամային կենտրոնը սկզբում նախատեսված էր տեղակայել Երևանի Մալաթիա–Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 50 հասցեում գտնվող արտադրական տարածքի 3-րդ հարկում, սակայն անվտանգության պահանջներից ելնելով` փոխվեց վայրը և նպատակահարմար եղավ այն կառուցել նկուղային հարկում։Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ իրականացնել պահուստային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական պահանջներում, որը բավականին ժամանակատար է։ Դրա հետևանքով սահմանված ժամկետները չեն պահպանվել և անհրաժեշտություն է առաջացել ֆինանսական նոր միջոցների ներգրավմամբ ավարտել կենտրոնի կառուցումը:Այս տարածքի շուկայական արժեքը 2025 թ. տվյալներով գնահատվել է 98,023 մլն դրամ։Ատոմակայանի պլանային վերանորոգման ժամանակ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չենք ունենա. Մեսրոպյան«Այս արժեքով հողամասը կներդրվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ կանոնադրական կապիտալում՝ ավելացնելով ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը»,– ասված է որոշման մեջ։Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման համար 2024 թ. ապրիլի 13–ին պայմանագիր է կնքվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896888_168:0:1592:1068_1920x0_80_0_0_e436c836963688b32a4260b873e3ce69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), հհ կառավարություն, որոշում
ատոմակայան, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), հհ կառավարություն, որոշում
Հայաստանի ատոմակայանի ռեզերվային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվի
11:02 19.02.2026 (Թարմացված է: 11:04 19.02.2026) Այս տարածքի շուկայական արժեքը 2025 թ. տվյալներով գնահատվել է 98,023 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցումն ավարտին հասցնելու համար նոր տարածք է տրամադրվել։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ ռեզերվային ճգնաժամային կենտրոնը սկզբում նախատեսված էր տեղակայել Երևանի Մալաթիա–Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 50 հասցեում գտնվող արտադրական տարածքի 3-րդ հարկում, սակայն անվտանգության պահանջներից ելնելով` փոխվեց վայրը և նպատակահարմար եղավ այն կառուցել նկուղային հարկում։
«Դա պայմանավորված էր նկուղային հարկերի առավել պաշտպանված լինելու հատկությամբ՝ թե՛ հնարավոր ռադիացիոն վթարների, և թե՛ քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ իրականացնել պահուստային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական պահանջներում, որը բավականին ժամանակատար է։ Դրա հետևանքով սահմանված ժամկետները չեն պահպանվել և անհրաժեշտություն է առաջացել ֆինանսական նոր միջոցների ներգրավմամբ ավարտել կենտրոնի կառուցումը:
Այս տարածքի շուկայական արժեքը 2025 թ. տվյալներով գնահատվել է 98,023 մլն դրամ։
«Այս արժեքով հողամասը կներդրվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ կանոնադրական կապիտալում՝ ավելացնելով ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը»,– ասված է որոշման մեջ։
Ռեզերվային ճգնաժամային կենտրոնի կառուցման համար 2024 թ. ապրիլի 13–ին պայմանագիր է կնքվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի հետ։