https://arm.sputniknews.ru/20260219/gazajum-paterazmi-arajin-15-amisnerin-26-hazarvov-aveli-mard-e-zvohvel-qan-hamarvum-er-98997127.html
Գազայում պատերազմի առաջին 15 ամիսներին 26 հազարով ավելի մարդ է զոհվել, քան համարվում էր
Գազայում պատերազմի առաջին 15 ամիսներին 26 հազարով ավելի մարդ է զոհվել, քան համարվում էր
Sputnik Արմենիա
Հետազոտությունն անցկացրել է գիտնականների խումբը՝ Լոնդոնի «Ռոյալ Հոլոուեյ» համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մայքլ Սպագատի գլխավորությամբ: 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T17:53+0400
2026-02-19T17:53+0400
2026-02-19T17:53+0400
գազայի հատված
պաղեստին
իսրայել
պատերազմ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92182162_0:176:3071:1903_1920x0_80_0_0_cfe26b1998531a7a10c0760f0fb4bdb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Գազայի հատվածում պատերազմի առաջին 15 ամիսների ընթացքում բռնի մահվան դեպքերի թիվը կազմել է 75,2 հազար, ինչը մոտ 26 հազարով ավելի է, քան ավելի վաղ հայտնել էին տեղական իշխանությունները: Այս մասին ասվում է «Lancet Global Health» բժշկական ամսագրի հրապարակման մեջ։Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հետազոտությունն անցկացրել է գիտնականների խումբը՝ Լոնդոնի «Ռոյալ Հոլոուեյ» համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մայքլ Սպագատի գլխավորությամբ:Գիտնականները հայտարարել են, որ աշխատանքը հիմնված է Գազայի 2 հազար ընտանիքների շրջանում ընտրանքային հետազոտության վրա, որն իրականացրել են Պաղեստինյան քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի մասնագետները 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը:Գիտնականների տվյալներով՝ կանանց, երեխաներին և տարեցներին բաժին է ընկնում բռնի մահվան 45,2 հազար դեպք։Բացի այդ, հետազոտողները տվյալ ժամանակահատվածում հաշվել են ոչ բռնի մահվան 16,3 հազար դեպք, որոնցից ավելի քան 8,5 հազարը մահացությունների հավելյալ թիվն է՝ համեմատած նախապատերազմյան շրջանում արված կանխատեսումների հետ:Վերջին ժամանակներս, չնայած Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելու հայտարարությանը, անկլավում պարբերաբար գրանցվում են բախումներ պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև:
գազայի հատված
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0b/92182162_342:0:3071:2047_1920x0_80_0_0_42092af01e4aeb03878f6432e14304c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, պաղեստին, իսրայել, պատերազմ, զոհ
գազայի հատված, պաղեստին, իսրայել, պատերազմ, զոհ
Գազայում պատերազմի առաջին 15 ամիսներին 26 հազարով ավելի մարդ է զոհվել, քան համարվում էր
Հետազոտությունն անցկացրել է գիտնականների խումբը՝ Լոնդոնի «Ռոյալ Հոլոուեյ» համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մայքլ Սպագատի գլխավորությամբ:
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Գազայի հատվածում պատերազմի առաջին 15 ամիսների ընթացքում բռնի մահվան դեպքերի թիվը կազմել է 75,2 հազար, ինչը մոտ 26 հազարով ավելի է, քան ավելի վաղ հայտնել էին տեղական իշխանությունները: Այս մասին ասվում է «Lancet Global Health» բժշկական ամսագրի հրապարակման մեջ։
Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, հետազոտությունն անցկացրել է գիտնականների խումբը՝ Լոնդոնի «Ռոյալ Հոլոուեյ» համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մայքլ Սպագատի գլխավորությամբ:
Գիտնականները հայտարարել են, որ աշխատանքը հիմնված է Գազայի 2 հազար ընտանիքների շրջանում ընտրանքային հետազոտության վրա, որն իրականացրել են Պաղեստինյան քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի մասնագետները 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը:
«2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև հունվարի 5-ը մենք հաշվել ենք բռնի մահվան 75 200 դեպք, ինչը կազմում է Գազայի հատվածի՝ մինչև հակամարտությունը եղած բնակչության մոտավորապես 3-4%-ը։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է նույն ժամանակահատվածում բռնի մահվան 49 090 դեպքի մասին», – ասվում է հետազոտության մեջ։
Գիտնականների տվյալներով՝ կանանց, երեխաներին և տարեցներին բաժին է ընկնում բռնի մահվան 45,2 հազար դեպք։
Բացի այդ, հետազոտողները տվյալ ժամանակահատվածում հաշվել են ոչ բռնի մահվան 16,3 հազար դեպք, որոնցից ավելի քան 8,5 հազարը մահացությունների հավելյալ թիվն է՝ համեմատած նախապատերազմյան շրջանում արված կանխատեսումների հետ:
Վերջին ժամանակներս, չնայած Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելու հայտարարությանը, անկլավում պարբերաբար գրանցվում են բախումներ պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև: