https://arm.sputniknews.ru/20260219/erb-kvonkretutjun-lini-peskvovy-ukrainaji-harcvov-banakcutjunneri-hajvord-puli-masin-98982495.html
«Երբ կոնկրետություն լինի». Պեսկովը` Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի մասին
«Երբ կոնկրետություն լինի». Պեսկովը` Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի մասին
Sputnik Արմենիա
Բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T14:18+0400
2026-02-19T14:18+0400
2026-02-19T14:18+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
ռուսաստան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_0:8:3069:1734_1920x0_80_0_0_8bf4c23110a052a907dbc61905984b2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Կրեմլը կտեղեկացնի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի վայրի մասին, երբ կոնկրետություն լինի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նրա խոսքով՝ Ժնևում բանակցություններն անցկացվել են տարբեր ձևաչափերով, և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հանդիպումը ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների հետ դրանցից մեկն էր:«Մեդինսկին ասել է, որ բանակցությունները տարբեր ձևաչափերով են եղել։ Դա շփման ձևաչափերից մեկն է», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է փակ հանդիպման անհրաժեշտություն եղել Մեդինսկու և ուկրաինական պատվիրակության միջև։Դմիտրի Պեսկովը հայտարարել է նաև, որ ՌԴ պատվիրակության ղեկավարի և ուկրաինական պատվիրակության միջև տեղի ունեցած շփումների բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու ծրագրեր չկան։Բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվանից հետո նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»։ Մեդինսկին նաև հայտարարել է, որ առաջիկայում նոր հանդիպում կլինի։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_259:0:2988:2047_1920x0_80_0_0_3dc58fdd1ce83ce4da5875aa849cdf53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն
«Երբ կոնկրետություն լինի». Պեսկովը` Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի մասին
Բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Կրեմլը կտեղեկացնի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի վայրի մասին, երբ կոնկրետություն լինի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք դեռ որևէ հայտարարություն չենք անում: Երբ կոնկրետություն լինի, ինչպես և նախորդ անգամ, անմիջապես կտեղեկացնենք ձեզ», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում, թե այլ տեղ:
Նրա խոսքով՝ Ժնևում բանակցություններն անցկացվել են տարբեր ձևաչափերով, և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հանդիպումը ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների հետ դրանցից մեկն էր:
«Մեդինսկին ասել է, որ բանակցությունները տարբեր ձևաչափերով են եղել։ Դա շփման ձևաչափերից մեկն է», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է փակ հանդիպման անհրաժեշտություն եղել Մեդինսկու և ուկրաինական պատվիրակության միջև։
Դմիտրի Պեսկովը հայտարարել է նաև, որ ՌԴ պատվիրակության ղեկավարի և ուկրաինական պատվիրակության միջև տեղի ունեցած շփումների բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու ծրագրեր չկան։
«Բանակցությունները այնպիսի փուլում են, որը հանրային քննարկում չի նախատեսում»,- հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։
Բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվանից հետո նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»։ Մեդինսկին նաև հայտարարել է, որ առաջիկայում նոր հանդիպում կլինի։