https://arm.sputniknews.ru/20260219/britanian-hrazharvel-e-ir-bazanery-amn-in-tramadrel-iranin-harvatselu-hamar-zlm-99004741.html
Բրիտանիան հրաժարվել է իր բազաները ԱՄՆ-ին տրամադրել Իրանին հարվածելու համար. ԶԼՄ
Բրիտանիան հրաժարվել է իր բազաները ԱՄՆ-ին տրամադրել Իրանին հարվածելու համար. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Սպիտակ տունն ավելի վաղ Իրանին հարվածելու ծրագիր էր մշակել, որը ներառում էր Դիեգո Գարսիա բազայի, ինչպես նաև Անգլիայի Ֆերֆորդ ավիաբազայի օգտագործումը, որտեղ... 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T20:44+0400
2026-02-19T20:44+0400
2026-02-19T21:27+0400
ամն
մեծ բրիտանիա
իրանի իսլամական հանրապետություն
ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99007316_0:321:3072:2048_1920x0_80_0_0_1d4c8dc33bb59280feb0a8b8d3961e99.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Միացյալ Թագավորությունը հրաժարվել է իր ռազմաբազաները ԱՄՆ-ին տրամադրել Իրանին հարվածելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։Ըստ հրապարակման՝ դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հանդես է եկել Դիեգո Գարսիա բազան Մավրիկիոսի իրավասությանը հանձնելու համաձայնագրի դեմ։Ավելի վաղ Թրամփը քննադատել էր այդ համաձայնագիրը՝ բրիտանական իշխանություններին կոչ անելով «չտալ» Դիեգո Գարսիան, թեև մինչ այդ հավանություն էր տվել գործարքին։Նշվում է, որ Սպիտակ տունն ավելի վաղ Իրանին հարվածելու ծրագիր էր մշակել, որը ներառում էր Դիեգո Գարսիա բազայի, ինչպես նաև Անգլիայի Ֆերֆորդ ավիաբազայի օգտագործումը, որտեղ տեղակայված են ԱՄՆ ՌՕՈւ ծանր ռմբակոծիչները։Սակայն, թերթի տեղեկություններով, Լոնդոնը մինչ օրս ամերիկացիներին թույլ չի տվել օգտագործել իր բազաները, քանի որ վախենում է իրավական հետևանքներից։Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄ
ամն
մեծ բրիտանիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99007316_163:0:2894:2048_1920x0_80_0_0_9f4d599ea046766a3aa7581080d03788.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, մեծ բրիտանիա, իրանի իսլամական հանրապետություն, ռազմաբազա
ամն, մեծ բրիտանիա, իրանի իսլամական հանրապետություն, ռազմաբազա
Բրիտանիան հրաժարվել է իր բազաները ԱՄՆ-ին տրամադրել Իրանին հարվածելու համար. ԶԼՄ
20:44 19.02.2026 (Թարմացված է: 21:27 19.02.2026) Սպիտակ տունն ավելի վաղ Իրանին հարվածելու ծրագիր էր մշակել, որը ներառում էր Դիեգո Գարսիա բազայի, ինչպես նաև Անգլիայի Ֆերֆորդ ավիաբազայի օգտագործումը, որտեղ տեղակայված են ԱՄՆ ՌՕՈւ ծանր ռմբակոծիչները։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Միացյալ Թագավորությունը հրաժարվել է իր ռազմաբազաները ԱՄՆ-ին տրամադրել Իրանին հարվածելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հանդես է եկել Դիեգո Գարսիա բազան Մավրիկիոսի իրավասությանը հանձնելու համաձայնագրի դեմ։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր այդ համաձայնագիրը՝ բրիտանական իշխանություններին կոչ անելով «չտալ» Դիեգո Գարսիան, թեև մինչ այդ հավանություն էր տվել գործարքին։
«Թրամփը հրաժարվել է աջակցել Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի՝ Չագոս կղզիները Մավրիկիոսին հանձնելու գործարքին, քանի որ Միացյալ Թագավորությունը չի համաձայնել թույլատրել բրիտանական բազաների օգտագործումը Իրանի վրա հարձակվելու համար»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Սպիտակ տունն ավելի վաղ Իրանին հարվածելու ծրագիր էր մշակել, որը ներառում էր Դիեգո Գարսիա բազայի, ինչպես նաև Անգլիայի Ֆերֆորդ ավիաբազայի օգտագործումը, որտեղ տեղակայված են ԱՄՆ ՌՕՈւ ծանր ռմբակոծիչները։
Սակայն, թերթի տեղեկություններով, Լոնդոնը մինչ օրս ամերիկացիներին թույլ չի տվել օգտագործել իր բազաները, քանի որ վախենում է իրավական հետևանքներից։
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում,
հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։