00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
24 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անի Սամսոնյանին տղամարդ է հետապնդել, սեռական հայհոյանքներ հնչեցրել ու պահանջ ներկայացրել

© Sputnik / Aram NersesyanԱնի Սամսոնյան
Անի Սամսոնյան - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2026
Բաժանորդագրվել
Նախկին պատգամավորը գրեթե վստահ է՝ քաղաքական գրառման համար իրեն պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Անծանոթ տղամարդը հետապնդել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ Անի Սամսոնյանին և պահանջել, որ դուրս գա քաղաքականությունից։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ավելի վաղ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ անհայտ անձն իրեն հետամտում է և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) դրսևորումներ ցուցաբերում։ Նա դեռ հունվարին դիմել է դատախազություն։
«Մի անձ 8 ամիս շարունակ համացանցային խուլիգանությամբ է զբաղվում. նա իմ, գործընկերներիս և ընտանիքիս հասցեին սեռական հայհոյանքներ էր ուղարկում։ Սկզբում ես դա դիտարկում էի որպես ժամանակավոր խուլիգանություն, կարծում էի` ինչ-որ կարճ ժամանակ անց միգուցե անցնի։ Երբ սկսեց անհանգստացնել նաև իմ քաղաքական գործընկերներին, հասկացա, որ հնարավոր է` կատարի գործողություններ, որոնք դուրս են օնլայն տիրույթից, որոշեցի դիմել դատախազություն։ Նա ինձ ասում էր, որ քաղաքականությունից դուրս գամ, թե չէ «հալս» կտեսնեմ»,- պատմեց Սամսոնյանը` նշելով, որ տղամարդը 36 տարեկան է։
Նա վստահեցրեց՝ խոսքը մի մարդու մասին է, որին երբևէ չի ճանաչել, բայց չնայած դրան` տղամարդն անընդհատ փորձել է կապ հաստատել համացանցի միջոցով։ Սամսոնյանը արգելափակել է այդ անձին, բայց դրանից հետո նա ձեռք է բերել քաղաքական գործչի հեռախոսահամարն ու ճշտել բնակության հասցեն։ Դրանից հետո նաև փողոցում է անհանգստացրել, պարբերաբար փորձել է նրա աշխատավայր մտնել։
Այս ամենից հետո Սամսոնյանը որոշել է «հետամտում» հոդվածով հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։
«Դա նշանակում է, որ անձը տարբեր հաղորդակցության միջոցներով փորձ է անում դիմացինի համար անցանկալի կապի մեջ լինել։ Այստեղ կան նաև համացանցային խուլիգանության հատկանիշներ, հուսամ` դա էլ իրավապահները հաշվի կառնեն։ Ընդամենը մեկ էլեկտրոնային նամակ եմ ստացել դատախազությունից, որտեղ նշվում է, որ դիմումը մակագրվել է Երևան քաղաքի դատախազին։ Դրանից հետո որևէ գործողություն տեղի չի ունեցել, մինչև երեկվա միջադեպը, երբ տվյալ անձը ներխուժեց իմ գրասենյակ և դուրս չէր գալիս»,- ասաց նա։
Այդ ժամանակ Սամսոնյանը զանգել է ոստիկանություն, սակայն չի կարողացել կապ հաստատել։ Դրանից հետո դիմել է ինքնապաշտպանության, քանի որ տղամարդը փորձել է մոտենալ իրեն ու բռնել ձեռքերը։
Այս պահին գործով վարույթ է հարուցված։ Սամսոնյանի կարծիքով` մոտ ժամանակներս այդ անձին կձերբակալեն։
«Ցավալի է, որ իրավապահ մարմինները ծանրաբեռնված են քաղաքական գործերով և սովորական քաղաքացիների այսպիսի խնդիրների շատ դանդաղ են արձագանքում։ Հիմա արդեն այդ անձի ինքնությունը պարզ է, ես արդեն հարցաքննվել եմ դեպքի առթիվ։ Բայց ես գրեթե վստահ եմ՝ քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի»,- ասաց Սամսոնյանը։
Նա ընդգծեց՝ տղամարդը նախկինում որևէ քաղաքական գործունեությամբ աչքի չի ընկել, բացի նրանից, որ սոցիալական հարթակներում պարբերաբար հայհոյանքներ է հնչեցրել տարբեր քաղաքական գործիչների հասցեին։
Լրահոս
0