https://arm.sputniknews.ru/20260219/anhapagh-azat-ardzakel-rubenin-avrvora-himnadramy-dimum-e-mijazgajin-hanrutjany-99011750.html
Անհապաղ ազատ արձակել Ռուբենին. «Ավրորա» հիմնադրամը դիմում է միջազգային հանրությանը
Անհապաղ ազատ արձակել Ռուբենին. «Ավրորա» հիմնադրամը դիմում է միջազգային հանրությանը
Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար... 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T22:24+0400
2026-02-19T22:24+0400
2026-02-19T22:25+0400
հայաստան
արցախ
ռուբեն վարդանյան
ավրորա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96838011_0:78:1500:922_1920x0_80_0_0_c01dc560f25c88c6eddd57a7233174d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը խստորեն դատապարտում է Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված «դատավճիռը» և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան: «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը և անձամբ գլխավոր գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը հայտարարություն են տարածել։Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին և դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների և արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է»,- ասված է «Ավրորայի» հայտարարությունում։Նշվում է, որ Ադրբեջանի ռազմական դատարանի կայացրած վճիռը ոչ միայն մեծագույն անարդարություն է, այլև անասելի ցավ նրա ընտանիքի համար, որն այս ամբողջ ընթացքում անցնելով այս ծանր փորձության միջով՝ բախվել է հսկայական դժվարությունների։Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96838011_84:0:1417:1000_1920x0_80_0_0_d5420e517ccd5d64cb3767203b277736.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ռուբեն վարդանյան, ավրորա
հայաստան, արցախ, ռուբեն վարդանյան, ավրորա
Անհապաղ ազատ արձակել Ռուբենին. «Ավրորա» հիմնադրամը դիմում է միջազգային հանրությանը
22:24 19.02.2026 (Թարմացված է: 22:25 19.02.2026) Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը խստորեն դատապարտում է Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված «դատավճիռը» և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան: «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը և անձամբ գլխավոր գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը
հայտարարություն են տարածել։
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին և դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների և արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է»,- ասված է «Ավրորայի» հայտարարությունում։
Նշվում է, որ Ադրբեջանի ռազմական դատարանի կայացրած վճիռը ոչ միայն մեծագույն անարդարություն է, այլև անասելի ցավ նրա ընտանիքի համար, որն այս ամբողջ ընթացքում անցնելով այս ծանր փորձության միջով՝ բախվել է հսկայական դժվարությունների։
«Ռուբենի գործունեությունը, հատկապես սրվող հակամարտությունների այս ժամանակաշրջանում, արտացոլում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է «Ավրորան»՝ կարեկցանք, խիզախություն և մարդկայնության հանդեպ անսասան հավատ։ Նրա դատավճիռը մտահոգիչ ուղերձ է նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են մարդասիրական գործին հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հանգեցնելով տասնյակ հազարավոր տեղահանվածների և անհապաղ օգնության կարիք ունեցողների խնդրին։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը՝ աջակցելու Ռուբենի ընտանիքին, պայքարելու հանուն նրա ազատության և պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, որոնց անարդարացիորեն զրկել են ազատությունից»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին
հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։