https://arm.sputniknews.ru/20260218/voch-arevmtjan-adrbejanin-baqvum-gerineri-arkajutjany-surenjancy-namak-handznec-makin-98951181.html
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին», Բաքվում գերիների առկայությանը․ Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ–ին
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին», Բաքվում գերիների առկայությանը․ Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ–ին
Sputnik Արմենիա
Քաղաքագետի խոսքով՝ պաշտոնական Բաքուն այսօր ցանկանում է Հայաստանին կապիտուլյացիայի պահանջ պարտադրել։ 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T14:50+0400
2026-02-18T14:50+0400
2026-02-18T16:40+0400
սուրեն սուրենյանց
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
նամակ
տեսանյութեր
տեսանյութ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
բաքու
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98950523_11:0:1280:714_1920x0_80_0_0_53ff4cda55b79afef41f79f8752d64ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը բողոք-նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել։Նրա պնդմամբ՝ ինքը գիտի արդեն, թե իր նամակին ինչ արձագանք է լինելու այս կառույցից, բայց, այնուամենայնիվ, հետևողական է լինելու։«Ադրբեջանի ղեկավարը մեր ռազմագերիներին համարել է նացիստներից ավելի վտանգավոր, հանցագործ։ Սա էլ նշանակում է, որ Հայաստանին էլ վերագրվում է կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակը։ Սա լոկալ դրվագ է, որով Ադրբեջանը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդելն իր համար ինչ-որ բալանսի հասնելը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրենյանցը։Չի կարելի նույնացնել․ Շահրամանյանը՝ Արցախ վերադարձի և «Արևմտյան Ադրբեջան» հարցերի մասինՆրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն այսօր ցանկանում է Հայաստանին կապիտուլյացիայի պահանջ պարտադրել։Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին «Մեր հայրենիքը ողողված է արյան կաթիլների մեջ», «Կանգնեցրեք Հայաստանի գրավումը», «Ձեռքերը հեռու Հայաստանից», «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» գրություններով պաստառներ։Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվորեն առաջ է տանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը (Հայաստանի տարածքում-խմբ.)՝ պնդելով հարյուրհազարավոր ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11–ին Գերմանիայում Ադրբեջանին առաջարկել էր միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98950523_212:0:1164:714_1920x0_80_0_0_6a9a42cea8db1a2f1278bbbadd0772a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), նամակ, տեսանյութեր, տեսանյութ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, видео
սուրեն սուրենյանց, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), նամակ, տեսանյութեր, տեսանյութ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, видео
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին», Բաքվում գերիների առկայությանը․ Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ–ին
14:50 18.02.2026 (Թարմացված է: 16:40 18.02.2026) Քաղաքագետի խոսքով՝ պաշտոնական Բաքուն այսօր ցանկանում է Հայաստանին կապիտուլյացիայի պահանջ պարտադրել։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը բողոք-նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել։
«Պետք է ոչ ասել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի վտանգավոր հեռանկարին, Բաքվում բանտարկյալների առկայությանը, ՀՀ տարածքների օկուպացիային, դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի պահանջներին։ Հենց սա է այսօրվա մեր ակցիայի նպատակը»,- շեշտեց Սուրենյանցը։
Նրա պնդմամբ՝ ինքը գիտի արդեն, թե իր նամակին ինչ արձագանք է լինելու այս կառույցից, բայց, այնուամենայնիվ, հետևողական է լինելու։
«Ադրբեջանի ղեկավարը մեր ռազմագերիներին համարել է նացիստներից ավելի վտանգավոր, հանցագործ։ Սա էլ նշանակում է, որ Հայաստանին էլ վերագրվում է կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակը։ Սա լոկալ դրվագ է, որով Ադրբեջանը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդելն իր համար ինչ-որ բալանսի հասնելը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն այսօր ցանկանում է Հայաստանին կապիտուլյացիայի պահանջ պարտադրել։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին «Մեր հայրենիքը ողողված է արյան կաթիլների մեջ», «Կանգնեցրեք Հայաստանի գրավումը», «Ձեռքերը հեռու Հայաստանից», «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» գրություններով պաստառներ։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվորեն առաջ է տանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը (Հայաստանի տարածքում-խմբ.)՝ պնդելով հարյուրհազարավոր ադրբեջանցիների «վերադարձի» մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11–ին Գերմանիայում Ադրբեջանին առաջարկել էր միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։