https://arm.sputniknews.ru/20260218/trampy-hvognel-e-iranic-razmakan-gvortsvoghutjan-havanakanutjuny-90-e-zlm-98965629.html
Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄ
Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ–ն ռազմական գործողությունը, հավանաբար, կանցկացնի Իսրայելի հետ համատեղ։ 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T20:29+0400
2026-02-18T20:29+0400
2026-02-18T20:30+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային ծրագիր
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97854883_0:8:1501:852_1920x0_80_0_0_ed850ce86c2d0c42a4877fcd94bd2f6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի բացակայությունից, առաջիկա շաբաթներին լայնածավալ գործողություն սկսելու հավանականությունը 90% է, գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի խորհրդականներից մեկին։Հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել «ավելի շուտ և ավելի մեծ մասշտաբով», քան շատերը կարծում են։Պորտալի աղբյուրների համաձայն՝ ռազմական գործողությունը, հավանաբար, կլինի Իսրայելի հետ համատեղ։«ԱՄՆ ռազմական գործողությունն Իրանում կարող է լայնածավալ արշավ լինել և շաբաթներ տևել։ Այն ավելի շատ նման կլինի լիարժեք պատերազմի, քան Վենեսուելայում անցյալ ամիս տեղի ունեցած թիրախային գործողությունն էր», – պատմել են պարբերականի աղբյուրները։Հեղինակը կարծում է, որ գործարքն (միջուկային ծրագրի վերաբերյալ) այժմ անհավանական է թվում։Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրները Իսրայելում պնդում են, որ իրենց իշխանությունները մի քանի օր տևող գործողության սցենար են նախապատրաստում։Միջուկային թեմայի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում։ Բանակցություններից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց առաջընթացի մասին և նշեց, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն տեքստերի վրա, որոնք կարող են հիմք հանդիսանալ հնարավոր պայմանավորվածությունների համար։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97854883_50:0:1383:1000_1920x0_80_0_0_3a9b77492693c711ecf65ccb697fe606.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, իսրայել
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, իսրայել
Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄ
20:29 18.02.2026 (Թարմացված է: 20:30 18.02.2026) Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ–ն ռազմական գործողությունը, հավանաբար, կանցկացնի Իսրայելի հետ համատեղ։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի բացակայությունից, առաջիկա շաբաթներին լայնածավալ գործողություն սկսելու հավանականությունը 90% է, գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի խորհրդականներից մեկին։
«Բոսին դա սկսում է հոգնեցնել։ Նրա շրջապատում որոշ մարդիկ նախազգուշացնում են, որ Իրանի հետ պատերազմ չսկսի, սակայն կարծում եմ՝ 90% հավանականություն կա, որ մենք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ակտիվ ռազմական գործողությունների ականատես կդառնանք», – մեջբերում է պորտալը խորհրդականի խոսքերը, որի անունը չի նշվում։
Հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել «ավելի շուտ և ավելի մեծ մասշտաբով», քան շատերը կարծում են։
Պորտալի աղբյուրների համաձայն՝ ռազմական գործողությունը, հավանաբար, կլինի Իսրայելի հետ համատեղ։
«ԱՄՆ ռազմական գործողությունն Իրանում կարող է լայնածավալ արշավ լինել և շաբաթներ տևել։ Այն ավելի շատ նման կլինի լիարժեք պատերազմի, քան Վենեսուելայում անցյալ ամիս տեղի ունեցած թիրախային գործողությունն էր», – պատմել են պարբերականի աղբյուրները։
Հեղինակը կարծում է, որ գործարքն (միջուկային ծրագրի վերաբերյալ) այժմ անհավանական է թվում։
Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրները Իսրայելում պնդում են, որ իրենց իշխանությունները մի քանի օր տևող գործողության սցենար են նախապատրաստում։
Միջուկային թեմայի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում։ Բանակցություններից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց առաջընթացի մասին և նշեց, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն տեքստերի վրա, որոնք կարող են հիմք հանդիսանալ հնարավոր պայմանավորվածությունների համար։