00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեսիայի գալստյանը մի՛ սպասեք». Դեմկուսի ղեկավարը՝ Հայաստանի նախընտրական իրավիճակի մասին

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2026
Բաժանորդագրվել
Սարգսյանը պարզաբանեց, որ կուսակցությունների վարկանիշին զուգահեռ կա նաև հակավարկանիշ, որը խանգարում է կոալիցիաների ձևավորմանը:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Եթե Հայաստանում ընտրությունների արդյունքում իշխանափոխություն տեղի ունենա, ապա «Քաղաքացիական պայմանագրին» կփոխարինի ժամանակավոր կառավարությունը, որը կմնա «ղեկին» 1-2 տարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։
«Եթե իշխանությունը փոխվի, ապա դա կլինի ժամանակավոր կառավարություն, քանի որ 1-2 տարի կպահանջվի հայ ժողովրդի քաղաքական և հասարակական ներուժը համախմբելու և պրոֆեսիոնալների թիմ ձևավորելու համար՝ պետության արդյունավետ կառավարման նպատակով»,- նշեց Դեմոկրատական կուսակցության ղեկավարը։
Սարգսյանի կարծիքով՝ քաղաքական ընդդիմությունը պետք է կողմնորոշվի ոչ թե կոալիցիա ստեղծելու, այլ միասնական գաղափարական ծրագրի շուրջ համախմբված ուժ ձևավորելու ուղղությամբ։ Առավել ևս, որ, ըստ մեր զրուցակցի գնահատականի, վերջին 35 տարվա ընթացքում հայաստանյան կուսակցությունները, այդ թվում՝ ընդդիմադիրները, ընտրություններին հանդես են եկել ոչ թե գաղափարախոսություններով, այլ ավելի շուտ խոստումներով։
Խոսելով կոալիցիաների անարդյունավետության մասին՝ քաղաքական գործիչը պարզաբանել է, որ կուսակցությունների դրական վարկանիշին զուգահեռ կա նաև հակավարկանիշ, այսինքն՝ մի կուսակցության կողմնակիցները կարող են լինել մյուսի մոլի հակառակորդները և չեն սատարի իրենց համակրած ուժի միավորմանը այն հնարավոր գործընկերների հետ, որոնց հակակրում են։
«Եթե կուսակցությունները գնան «ես կստանամ այսքան տոկոս և կոալիցիա կկազմեմ մյուսների հետ» ճանապարհով, դա այն չէ, ինչ մեզ պետք է։ Որովհետև կա վարկանիշ և հակավարկանիշ։ Բոլոր հարցումները վկայում են այն մասին, որ, ցավոք, շատ կուսակցությունների վարկանիշը չի գերազանցում 10-15%-ը, բայց նրանց հակավարկանիշը կարող է հասնել 70-75%-ի։ Ահա թե ինչու ենք մենք կարծում, որ ավելի կարևոր է, որ թիմում ընդգրկվեն մասնագետներ, որոնք կարող են դառնալ այս կամ այն ոլորտի կառավարման համակարգի մաս՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն են ներկայացնում»,-կարծում է Սարգսյանը։
Չնայած երկրում համախմբման անհրաժեշտություն է հասունացել, սակայն հասարակության մեջ զգալի շերտավորում է նկատվում. Սարգսյանի խոսքով՝ հայ ժողովուրդը պառակտված է, ինչպես երբեք։ Նա «տարօրինակ» է անվանում այն իրավիճակը, երբ վերջին 35 տարվա պատմությունը դաս չեղավ ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքական դաշտում դեռ ատում են, ոմանց՝ աստվածացնում, իսկ շատերը նույնիսկ սպասում են նոր Մեսիայի գալստյանը։
«Ոմանց ատում են, ոմանց ընդհակառակը՝ աստվածացնում։ Եվ շատերն էլ սպասում են «Մեսիայի» գալստյանը՝ ասելով. «Այ նա հաստատ մեզ կփրկի»։ Նման բան չկա։ Ոչ ոք ձեզ չի փրկի։ Պետք է լինի ոչ թե առաջնորդ՝ թիմով, այլ թիմ՝ առաջնորդով։ Ո՞րն է տարբերությունը։ Երբ դուք այս կամ այն քաղաքական գործչին իրավունք եք տալիս միանձնյա ձևավորել կառավարությունը, նա ձգտում է իր համար հարմարավետ միջավայր ստեղծել, որպեսզի բոլորն իրեն լսեն, և դրանով էլ պայմանավորվելու է ողջ քաղաքական գիծը։ Ինչն էլ ունենք այսօր։ Դա ակնհայտ է։ Մեկ մարդ տնօրինում է ամեն ինչ, նա է ամեն ինչ որոշում։ Արդյունքում ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ. բոլորը գլխով են անում վարչապետի ուղղությամբ»,-նկատում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նա նաև հավելեց, որ շարքային քաղաքացիները պարտավոր չեն խորանալ բոլոր երևույթների մեջ և վերլուծել քաղաքական դասավորությունը։ Նրանք ապրում են իրենց սովորական կյանքով՝ ասելով. «Եկել ես իշխանության՝ տուր ինձ այն ամենը, ինչ խոստացել ես»։ Բայց դրա համար իշխանության բոլոր թևերը պետք է հավասարակշռված լինեն։ Սակայն, եզրափակում է Սարգսյանը, այսօր Հայաստանում չկան հակակշիռներ, որոնք կկարողանային զսպել իշխող ուժի ախորժակը։
Ըստ նրա՝ իր ներկայացրած քաղաքական ուժն արդեն տեսնում է այնպիսի մարդկանց, որոնք կարող են մտնել պրոֆեսիոնալների կառավարող թիմ, բայց այդ տեսլականը դեռ պետք է վերածվի կոնկրետ բանակցությունների։

ՀԱԷԿ-ը Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրն է

Արամ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման՝ վերջերս արդիական դարձած հեռանկարներին և իշխանությունների ընտրությանը հօգուտ ԱՄՆ-ի՝ որպես մոդուլային միջուկային ռեակտորների (SMR) մատակարարի։
«Նախևառաջ մենք պետք է հասկանանք՝ Ռուսաստանը տիրապետում է ժամանակակից տեխնոլոգիաների և ԱԷԿ-ներ է կառուցում ամբողջ աշխարհում։ Միևնույն ժամանակ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ SMR-ները կապահովեն էլեկտրաէներգիայի ողջ արտադրության 40%-ը (մոտավորապես այդքան է ապահովում Մեծամորի ԱԷԿ-ը- խմբ.)։ ԱԷԿ-ը պետության անվտանգության կարևորագույն տարրն է, և այն չի կարող լինել մոդուլային։ Այդ «մոդուլային ինչ-որ բանը» մեզ ոչինչ չի տա և չի փրկի։ Առանձին խոսակցություն է, թե որտեղից են իշխանությունները 9 մլրդ դոլար վերցնելու՝ ԱՄՆ-ին SMR-ների դիմաց վճարելու համար»,- ասել է «Միասին» շարժման համակարգողը։
Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ (միակ- խմբ․) բլոկի շահագործման ժամկետի ավարտին մնացել է ընդամենը 10 տարի, սակայն մինչ օրս նոր կայանի կառուցման ոչ մի կոնկրետ նախագիծ չկա։ Արդյունքում, ըստ Սարգսյանի գնահատման, Հայաստանը առանց ատոմակայանի մնալու և էներգաանվտանգության կարևորագույն տարրերից մեկից զրկվելու ռիսկին է դիմում։
Ավելի վաղ PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ արհեստական բանականության օգտագործումը վճռորոշ դեր կխաղա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Լրահոս
0