https://arm.sputniknews.ru/20260218/hima-el-enq-hapk-i-andam-bajc-da-chi-khvochyndvotum-zenq-dzerqberel-ajl-erkrneric-tvonvojan-98932494.html
Հիմա էլ ենք ՀԱՊԿ-ի անդամ, բայց դա չի խոչընդոտում զենք ձեռք բերել այլ երկրներից․ Տոնոյան
Հիմա էլ ենք ՀԱՊԿ-ի անդամ, բայց դա չի խոչընդոտում զենք ձեռք բերել այլ երկրներից․ Տոնոյան
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կարծիքով՝ այն, որ որոշ երկրներ նախկինում չեն ցանկացել զենք մատակարարել, կապված է եղել ոչ թե ՀԱՊԿ-ի անդամ լինելու, այլ արցախյան... 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T12:23+0400
2026-02-18T12:23+0400
2026-02-18T16:28+0400
հայաստան և հապկ
դավիթ տոնոյան
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98936199_0:0:1024:577_1920x0_80_0_0_5049fe1b4d416b354e390baca8e871f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ ՀԱՊԿ անդամ լինելը չի խոչընդոտել ու հիմա էլ չի խոչընդոտում Հայաստանի Հանրապետությանը սպառազինություններ ձեռք բերել տարբեր երկրներից։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ 24news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։Նրա կարծիքով՝ այն, որ նախկինում արևմտյան որոշ երկրներ չեն ցանկացել զենք ու սպառազինություն մատակարարել Հայաստանի Հանրապետությանը, կապված է եղել արցախյան հակամարտության հետ։ Օրինակ, Ֆրանսիան և ԱՄՆ-ն եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, և այդ պատճառով, այսպես ասած, իրենց թույլ չեն տվել զենք վաճառել Հայաստանին։Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իր ղեկավարման տարիներին ՀԱՊԿ-ի անդամ լինելը երբևէ չի խոչընդոտել ՀՀ-ին սպառազինություն ձեռք բերելու հարցում։Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, նա նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98936199_113:0:1024:683_1920x0_80_0_0_e1b700a5d88e059e2ee1085143a3c5a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, դավիթ տոնոյան, սպառազինություն
հայաստան և հապկ, դավիթ տոնոյան, սպառազինություն
Հիմա էլ ենք ՀԱՊԿ-ի անդամ, բայց դա չի խոչընդոտում զենք ձեռք բերել այլ երկրներից․ Տոնոյան
12:23 18.02.2026 (Թարմացված է: 16:28 18.02.2026) ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կարծիքով՝ այն, որ որոշ երկրներ նախկինում չեն ցանկացել զենք մատակարարել, կապված է եղել ոչ թե ՀԱՊԿ-ի անդամ լինելու, այլ արցախյան հակամարտության հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ ՀԱՊԿ անդամ լինելը չի խոչընդոտել ու հիմա էլ չի խոչընդոտում Հայաստանի Հանրապետությանը սպառազինություններ ձեռք բերել տարբեր երկրներից։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ 24news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Իսկ մենք հիմա ՀԱՊԿ-ից դու՞րս ենք եկել, որ այսօր ձեռքբերումներ արվում են։ «Սառեցում» չգիտեմ, թե ինչ է նշանակում, բայց հասկանում եմ, որ չենք մասնակցում միջոցառումներին, որոշումների կայացմանը, բայց իրավական կարգավիճակը չի փոխվել։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք, և դա չի խոչընդոտում։ Նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում դաշնային որևէ փոփոխություն չկա»,- ասաց Տոնոյանը։
Նրա կարծիքով՝ այն, որ նախկինում արևմտյան որոշ երկրներ չեն ցանկացել զենք ու սպառազինություն մատակարարել Հայաստանի Հանրապետությանը, կապված է եղել արցախյան հակամարտության հետ։ Օրինակ, Ֆրանսիան և ԱՄՆ-ն եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, և այդ պատճառով, այսպես ասած, իրենց թույլ չեն տվել զենք վաճառել Հայաստանին։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իր ղեկավարման տարիներին ՀԱՊԿ-ի անդամ լինելը երբևէ չի խոչընդոտել ՀՀ-ին սպառազինություն ձեռք բերելու հարցում։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, նա նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։