https://arm.sputniknews.ru/20260218/erdvoghany-kvoch-e-arel-turqiajin-yndgrkel-evrvopaji-anvtangutjan-mekhanizmnerum-98957815.html
Էրդողանը կոչ է արել Թուրքիային ընդգրկել Եվրոպայի անվտանգության մեխանիզմներում
Էրդողանը կոչ է արել Թուրքիային ընդգրկել Եվրոպայի անվտանգության մեխանիզմներում
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ունի զգալի ռազմական և ռազմավարական ներուժ, որն ի զորու է ուժեղացնել Եվրոպայի պաշտպանական հնարավորությունները: 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T16:24+0400
2026-02-18T16:24+0400
2026-02-18T16:38+0400
թուրքիա
եվրոպա
անվտանգություն
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48470353_0:0:1601:901_1920x0_80_0_0_a4e54af37187caf2bab53ab39f1471ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Եվրոպան պետք է Թուրքիային ընդգրկի պաշտպանության և անվտանգության գործող մեխանիզմներում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Նա նշել է, որ տարիներ շարունակ Թուրքիան բոլոր հարթակներում խոսում է այն մասին, որ «կարող է շատ դրական բաներ բերել Եվրամիությանը»:Էրդողանի կարծիքով` նրանք, ովքեր բացառում են Թուրքիան և անտեսում համաշխարհային իրողությունները, պետք է վերջապես ընդունեն, որ իրենց դիրքորոշումը բոլորովին ռացիոնալ չէ։Կարո՞ղ են արդյոք Թուրքիան և ՌԴ–ն TRIPP-ի մասնակից լինել․ ՀՀ արտգործնախարարի պատասխանըԹուրքիայի նախագահը կարծում է, որ Եվրոպայում նոր պաշտպանական ճարտարապետություն ստեղծելու ջանքերը անբավարար կլինեն առանց իր երկրի մասնակցության:Ինչպես նշել է Էրդողանը, հաշվի առնելով փոփոխվող միջազգային իրավիճակը՝ Անկարան անհրաժեշտ է համարում եվրոպական անվտանգության ճարտարապետության նկատմամբ ներկայիս մոտեցումների վերանայումը:Նրա խոսքով՝ Թուրքիան ունի զգալի ռազմական և ռազմավարական ներուժ, որը կարող է ուժեղացնել Եվրոպայի պաշտպանական հնարավորությունները:Թուրքիան հետևում է Իրանի իրադարձություններին և վերահսկում սահմանին տիրող իրավիճակը․ Չելիք
թուրքիա
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48470353_0:0:1363:1022_1920x0_80_0_0_fc3ff4d3bac2747afac4029f1973a624.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, եվրոպա, անվտանգություն, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, եվրոպա, անվտանգություն, ռեջեփ թայիփ էրդողան
Էրդողանը կոչ է արել Թուրքիային ընդգրկել Եվրոպայի անվտանգության մեխանիզմներում
16:24 18.02.2026 (Թարմացված է: 16:38 18.02.2026) Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ունի զգալի ռազմական և ռազմավարական ներուժ, որն ի զորու է ուժեղացնել Եվրոպայի պաշտպանական հնարավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Եվրոպան պետք է Թուրքիային ընդգրկի պաշտպանության և անվտանգության գործող մեխանիզմներում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ տարիներ շարունակ Թուրքիան բոլոր հարթակներում խոսում է այն մասին, որ «կարող է շատ դրական բաներ բերել Եվրամիությանը»:
«Վաղուց ժամանակն է Թուրքիան ընդգրկել Եվրոպայի պաշտպանության և անվտանգության առկա մեխանիզմներում։ Աշխարհը փոխվում է, և արագ վերափոխումների այս դարաշրջանում ինչքա՞ն կարող է Եվրամիությունը մնալ նեղ օրակարգի գերին: Դա հնարավոր չէ հասկանալ: Ճիշտ կլինի վերացնել Թուրքիայի՝ Եվրոպային ինտեգրվելու ճանապարհին առկա գաղափարական խոչընդոտները և Եվրոպայի ներուժի հզորացումը», - Եթովպիայից վերադառնալիս օդանավում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի կարծիքով` նրանք, ովքեր բացառում են Թուրքիան և անտեսում համաշխարհային իրողությունները, պետք է վերջապես ընդունեն, որ իրենց դիրքորոշումը բոլորովին ռացիոնալ չէ։
Թուրքիայի նախագահը կարծում է, որ Եվրոպայում նոր պաշտպանական ճարտարապետություն ստեղծելու ջանքերը անբավարար կլինեն առանց իր երկրի մասնակցության:
«Այսօր թուրքական բանակը ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաարդյունավետ բանակներից մեկն է։ Մենք լիովին վստահում ենք մեր բանակին, որի շնորհիվ մի երկիր ենք, որը ցուցադրում է իր կարողությունները ոչ միայն բանակցային սեղանի շուրջ, այլև ռազմի դաշտում։ Հուսով եմ՝ հիմա բոլորը հասկանում են, որ առանց Թուրքիայի Եվրոպան չի կարող անվտանգության հուսալի համակարգ ստեղծել», – հայտարարել է նա։
Ինչպես նշել է Էրդողանը, հաշվի առնելով փոփոխվող միջազգային իրավիճակը՝ Անկարան անհրաժեշտ է համարում եվրոպական անվտանգության ճարտարապետության նկատմամբ ներկայիս մոտեցումների վերանայումը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ունի զգալի ռազմական և ռազմավարական ներուժ, որը կարող է ուժեղացնել Եվրոպայի պաշտպանական հնարավորությունները: