https://arm.sputniknews.ru/20260218/ajapnjakum-krakvocneri-hetevanqvov-mahacatsy-45-amja-tghamard-e-ngn-manramasner-e-hajtnel-98964818.html
Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը 45-ամյա տղամարդ է․ ՆԳՆ մանրամասներ է հայտնել
Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը 45-ամյա տղամարդ է․ ՆԳՆ մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։ 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T19:28+0400
2026-02-18T19:28+0400
2026-02-18T19:29+0400
երևան
կրակոց
զոհ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98961566_0:150:1600:1050_1920x0_80_0_0_b49f64d2e683a1af67e47595812d5926.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով մահացած անձը 45-ամյա Ա․Վ․-ն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, ժամը 15։00-ի սահմաններում։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգի և ատրճանակի կրակոցների հետքեր, ինչպես նաև դանակ, արնանման հետքեր։Ոստիկանությունից ընդգծում են, որ այժմ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, որոնցից 1-ը մահացել է, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մյուս երեքինը՝ ծանր։Կրակոցներն այնքան ուժեղ էին, որ դաշտում խաղացող երեխաները վախից փախան. Աջափնյակի բնակիչ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98961566_0:0:1600:1200_1920x0_80_0_0_f389a47fefd34d5159e7cb8f5b156aed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, կրակոց, զոհ, վիրավոր
երևան, կրակոց, զոհ, վիրավոր
Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը 45-ամյա տղամարդ է․ ՆԳՆ մանրամասներ է հայտնել
19:28 18.02.2026 (Թարմացված է: 19:29 18.02.2026) Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով մահացած անձը 45-ամյա Ա․Վ․-ն է։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, ժամը 15։00-ի սահմաններում։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգի և ատրճանակի կրակոցների հետքեր, ինչպես նաև դանակ, արնանման հետքեր։
«Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է եղել և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։ Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը»,- ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունից ընդգծում են, որ այժմ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։
Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, որոնցից 1-ը մահացել է, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մյուս երեքինը՝ ծանր։