00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զովունիում կրակոցներ են հնչել․ 1 անձ վիրավոր է

© Sputnik / Aram NersesyanՇտապօգնություն և ոստիկանություն
Շտապօգնություն և ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2026
Շտապօգնություն և ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 1 անձ վիրավորվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է փետրվարի 16-ին, ժամը 20։30-ի սահմաններում։
«Վիրավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բժիշկները հիվանդանոցում իրավապահներին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել ձախ ոտքի հատվածում և գտնվում է վիրահատարանում ու չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։ Այդ ընթացքում դեպքի վայրում գտնվող իրավապահները պարզել են վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասից»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Hongqi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել մեքենան, իր մոտ պահվող հրազենից մոտ 30–40 մ հեռավորությունից կրակոց է արձակել մեկ անձի ուղղությամբ։ Ենթադրյալ հանցագործն ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի։
Դեպքի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները և դեպքի վայրում եղած մեկ մոտոցիկլ տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժին։ Օպերատիվ տեղեկություններով մոտոցիկլավարը նույնպես տուժող է։
Ոստիկանները նույն օրը հայտնաբերել են կրակոցներ արձակողին, ում տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի, կրակոցներ արձակողի և ավտոմեքենաների սեփականատերերի ու մոտոցիկլավարի ինքնությունը։
Լրահոս
0