00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ունենալ արտահանող տնտեսություն․ ինչ տնտեսական մոդել է առաջարկում «Միասնության թևերը»

© Photo : Միասնության թևերԴավիթ Անանյանը
Դավիթ Անանյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2026
Դավիթ Անանյանը
Բաժանորդագրվել
Քաղաքական նախաձեռնությունը որպես առանցքային ուղղություն է նշում այն, որ պետք է հասկանալ համաշխարհային տնտեսությունում Հայաստանի դերը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն առաջարկում է ունենալ արտահանող, ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն։ Այս մասին ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական զարգացման իրենց մոդելը։
«Տասնամյակներ գործող տնտեսական մոդելն արդյունավետ չի եղել։ Պետք է հասկանալ, թե ինչպես կարող ենք դիրքավորվել աշխարհում ու ունենալ ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն, այլ արտահանող։ Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական և արդյունաբերական հանգույց, համաշխարհային տնտեսության մեջ էլ իր դիրքն ունենա։ Մեր հաղթող մոդելի բանաձևը հետևյալն է` նիշա+արագություն+տեխնոլոգիա+ինստիտուտ։ Ամփոփելով այդ բանաձևը՝ ստացվում է այսպես՝ Հայաստանը=փոքր չափերով, բայց մեծ՝ տնտեսական դերակատարմամբ»,- նշեց նա։
Որպես առանցքային ուղղություն Անանյանը նշեց նաև համաշխարհային տնտեսությունում Հայաստանի դերը։ Պնդեց՝ տնտեսական զարգացումը չի պայմանավորվում առևտրով, շինարարությամբ և ներքին սպառում ունեցող ծառայություններով։ Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը ներմուծող, ոչ թե արտահանող երկիր է, իսկ աշխարհին գիտելիքահեն ու բարձր տեխնոլոգիական ապրանք ու ծառայություն չառաջարկելով՝ երկրորդական, երրորդական դեր ունեցող տարածք ես դառնում։
«Նման պարագայում տնտեսական առումով ինքնիշխանությունդ էլ ես կորցնում։ Հետևաբար, մենք գնում ենք արդյունաբերական երկիր կառուցելու ճանապարհով։ Դրա հիմքում դրված է արդյունաբերական գոտիներ կառուցելու գաղափարախոսությունը։ Մեր աշխարհագրական դիրքը գնահատում ենք որպես մարտահրավեր։ Դրանից ելնելով պետք է ստեղծել աշխարհին կապող մի ենթակառուցվածք, որտեղ Հայաստանը կունենա իր դերակատարումը։ Երեք կարևոր գաղափարախոսություն ենք դնում այդտեղ՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղի, «Հյուսիս-Հարավ» երկաթգիծ, «Արևելք-Արևմուտք» երկաթգիծ»,- ասաց Անանյանը։
Վստահեցրեց՝ կառուցելով արդյունաբերական գոտիներ՝ ըստ էության կարդյունաբերականացվի ամբողջ Հայաստանը։ Անանյանի խոսքով՝ պետք է ստեղծել բարձր տեխնոլոգիական այնպիսի արտադրանք, որի ճնշող մեծամասնությունն արտահանվի Հայաստանից։
Հաջորդ քայլով «Միասնության թևերը» նախատեսում է արժեքի շղթա (value chain) ավելացնել։ Տնտեսագետը բացատրեց՝ հանքաքարն արդյունահանվում է, դրանից ստացվում է խտանյութ ու հենց այդ հումքն է արտահանվում։
Քաղաքական նախաձեռնությունը նաև նախատեսում է զարգացնել գիտությունը ու այդպիսով տեխնոլոգիան, գիտությունն ու արդյունաբերությունը կապել իրար։ Որպես բանաձև նշեց՝ արդյունաբերական գոտիներ=նոր իրականություն՝ բարձր տեխնոլոգիական զարգացման համար։
«Արդյունաբերական տնեսությունը չի ենթադրում, որ պետք է միայն խոշոր գործարաններ կառուցել։ Գործարաններ ունենալը լավ է, բայց երկրի տնտեսությունը զարգանում է տասնյակ հազարավոր ՓՄՁ-ներով (փոքր և միջին ձեռնարկատիրություն)։ Պետք է ոչ թե ուղղակի սուբսիդիաներ տալ կամ փորձել օգնել ՓՄՁ-ներին, այլ զարգացնել դրանք։ ՓՄՁ-ն պետք է մատակարար դառնա արդյունաբերական գոտիներում։ Սա նշանակում է վերապատրաստումներ, որոշակի ճյուղային մասնագիտացումներ, իսկ արդյունաբերական գոտիներում խոշոր տնտեսվարողներն էլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն պետք է կրեն ՓՄՁ ռազմավարություն իրականացնելու պետության գործառույթներն իրագործելու շրջանակում»,- ասաց Դավիթ Անանյանը։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նաև կարծում է, որ անհրաժեշտ է բաժնետիրական ընկերությունների իրավակարգավորումները վերաիմաստավորել՝ վերացնել բաց և փակ բաժնետիրական ընկերությունների բաժանումը։ Անանյանը նշում է, որ ՓԲԸ-ն ՍՊԸ-ից որևէ բանով չի տարբերվում ու բաժնետիրական ընկերություն ասելիս պետք է հասկանալ արժեթղթերի բորսա, բարձր հաշվետվողականություն և կորպորատիվ կառավարման բարձր կուլտուրա։
Ուստի, առաջարկվում է առաջիկայում ՓԲԸ-ները (փակ բաժնետիրական ընկերություններ) վերաձևակերպել կամ որպես ՍՊԸ կամ ուղղակի բաժնետիրական ընկերություն։ Այսինքն՝ հանրային ծառայություններ մատուցողները, կապի օպերատորները, հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնողները, բանկերը պետք է պարտադիր գործեն միայն բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով։
«Սա նշանակում է, որ պետությունը գործընկերային դիրք է ունենում բաժնետիրական ընկերության հետ։ Այն շահույթը, որը չի բաշխվում ու մնում է ընկերությունում, որպեսզի այն ավելի մեծ ներդրումներ ունենա ու զարգացում ապահովի, պետությունը տվյալ շահութահարկը չի վերցնում այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը չի որոշել դիվիդենտներ բաշխել իր բաժնետերերին։ Հարկումը կլինի միայն շահույթի բաշխման պահին»,- ասաց տնտեսագետը։
Քաղաքական նախաձեռնությունը նաև հայեցակարգ ունի սփյուռքի վերաբերյալ։ Անանյանը վստահ է՝ սփյուռքի ներկայացուցիչների հետ համագործակցությունն օգտագործվել է ոչ ճիշտ՝ բարեգործական նպատակներով։ Նրա պնդմամբ՝ սփյուռքը պետք է դառնա Հայաստանի տնտեսության զարգացման համահեղինակ, քանի որ շատերն ունեն գիտելիքի մեծ պաշար, գործընկերային ցանց աշխարհով մեկ, կապիտալ։
Ընդգծեց՝ սփյուռքը պետք է Հայաստանի ներքին կյանքին ընդգրկվի որպես ներդրող, գործընկեր և համասեփականատեր։ Բանաձևը հետևյալն է՝ գործընկերություն, ոչ թե բարեգործություն=սփյուռքը՝ որպես նոր տնտեսության համահեղինակ։
Լրահոս
0