https://arm.sputniknews.ru/20260217/rd-adts-n-latinakan-amerikajic-anorinakan-migracia-kazmakerpvogh-andzi-e-hajtnaberel-98895527.html
ՌԴ ԱԴԾ-ն Լատինական Ամերիկայից անօրինական միգրացիա կազմակերպող անձի է հայտնաբերել
ՌԴ ԱԴԾ-ն Լատինական Ամերիկայից անօրինական միգրացիա կազմակերպող անձի է հայտնաբերել
Sputnik Արմենիա
Խուզարկություն է իրականացվել որպես հանրակացարան և ընկերության գրասենյակ ծառայող ամառանոցում։ Առգրավվել են բազմաթիվ կեղծ փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և կապի... 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T11:49+0400
2026-02-17T11:49+0400
2026-02-17T11:57+0400
միգրացիա
լատինական ամերիկա
տեսանյութեր
տեսանյութ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98894238_0:0:1281:720_1920x0_80_0_0_f55ea1e09ab2f8335b4237757b9060be.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Մոսկվայում ձերբակալվել, ապա կալանավորվել է քաղաքացի, որը կեղծ աշխատանքի էր տեղավորում օտարերկրացիների, այդ թվում՝ Լատինական Ամերիկայից, և գրպանում էր նրանց աշխատավարձը։ Քրեական գործ է հարուցվել անօրինական միգրացիայի վերաբերյալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից։Պարզվել է, որ խմբի անդամները կազմակերպել են ՌԴ–ում օտարերկրացիներին օրինականացնելու սխեմա՝ կեղծ միգրացիոն փաստաթղթեր ձևակերպելու միջոցով։Կազմակերպիչը մոլորեցնում էր օտարերկրյա քաղաքացիներին և, օգտվելով ՌԴ ներգաղթային օրենսդրության անտեղյակությունից, կեղծ աշխատանքի էր տեղավորում և յուրացնում նրանց աշխատավարձը։Ուդմուրտիայում ահաբեկչություն է կանխվել. զինված հարձակում էր ծրագրվել ՆԳՆ բաժնի վրաՆա ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից։ Խուզարկություններ են իրականացվել որպես հանրակացարան և ընկերության գրասենյակ ծառայող ամառանոցում: Հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ կեղծ փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և կապի միջոցներ։ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչությունը ՌԴ քրեական օրենսգրքի 322.1 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անօրինական միգրացիայի կազմակերպում կազմակերպված խմբի կողմից կամ ՌԴ տարածքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով) քրեական գործ է հարուցել:Ձերբակալվածը կալանավորվել է: Գործով մյուս անցնողների նկատմամբ ընթացակարգային որոշումներ են կայացվում:Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի գործով ևս 1 տղամարդ է ձերբակալվել. ԱԴԾ
լատինական ամերիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98894238_37:0:997:720_1920x0_80_0_0_acaa7ad7a4defc0b02f6725bbb9bcb2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միգրացիա, լատինական ամերիկա, տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
միգրացիա, լատինական ամերիկա, տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
ՌԴ ԱԴԾ-ն Լատինական Ամերիկայից անօրինական միգրացիա կազմակերպող անձի է հայտնաբերել
11:49 17.02.2026 (Թարմացված է: 11:57 17.02.2026) Խուզարկություն է իրականացվել որպես հանրակացարան և ընկերության գրասենյակ ծառայող ամառանոցում։ Առգրավվել են բազմաթիվ կեղծ փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և կապի միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Մոսկվայում ձերբակալվել, ապա կալանավորվել է քաղաքացի, որը կեղծ աշխատանքի էր տեղավորում օտարերկրացիների, այդ թվում՝ Լատինական Ամերիկայից, և գրպանում էր նրանց աշխատավարձը։ Քրեական գործ է հարուցվել անօրինական միգրացիայի վերաբերյալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից։
«ՌԴ ԱԴԾ–ն ՌԴ Ներքին գործերի նախարարության հետ համատեղ կանխել է մի խումբ անձանց անօրինական գործունեությունը, որոնք անօրինական միգրացիոն ալիք էին ստեղծել Լատինական Ամերիկայի և մերձավոր արտասահմանի երկրների քաղաքացիների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ խմբի անդամները կազմակերպել են ՌԴ–ում օտարերկրացիներին օրինականացնելու սխեմա՝ կեղծ միգրացիոն փաստաթղթեր ձևակերպելու միջոցով։
Կազմակերպիչը մոլորեցնում էր օտարերկրյա քաղաքացիներին և, օգտվելով ՌԴ ներգաղթային օրենսդրության անտեղյակությունից, կեղծ աշխատանքի էր տեղավորում և յուրացնում նրանց աշխատավարձը։
Նա ձերբակալվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից։ Խուզարկություններ են իրականացվել որպես հանրակացարան և ընկերության գրասենյակ ծառայող ամառանոցում: Հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ կեղծ փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և կապի միջոցներ։
ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչությունը ՌԴ քրեական օրենսգրքի 322.1 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անօրինական միգրացիայի կազմակերպում կազմակերպված խմբի կողմից կամ ՌԴ տարածքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով) քրեական գործ է հարուցել:
Ձերբակալվածը կալանավորվել է: Գործով մյուս անցնողների նկատմամբ ընթացակարգային որոշումներ են կայացվում: