https://arm.sputniknews.ru/20260217/lragrvoghnery-hasaneliutjun-chen-unena-ukrainaji-harcvov-zhnevjan-banakcutjunnerin-pekvov--98903262.html
Լրագրողները հասանելիություն չեն ունենա ժնևյան բանակցություններին. Պեսկով
Լրագրողները հասանելիություն չեն ունենա ժնևյան բանակցություններին. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները Ժնևում կանցկացվեն փակ դռների հետևում և կտևեն երկու օր։ Բացի... 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T14:59+0400
2026-02-17T14:59+0400
2026-02-17T15:28+0400
դմիտրի պեսկով
ժնև
բանակցություն
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
ռուսաստան
հունգարիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86059513_0:112:3051:1828_1920x0_80_0_0_26e5d5b1b81d7ea8b98278f4ea5895a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն Ժնևում փետրվարի 17-18-ը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրա խոսքով՝ հանդիպման մեկնարկի հստակ ժամը համաձայնեցվում է տեղում։«Նրանք տեղում են որոշում», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։Նա ընդգծել է, որ բանակցություններին ԶԼՄ–ների ներկայացուցիչները հասանելիություն չեն ունենա։ՌԴ պատվիրակությունը Ժնևի բանակցություններից առաջ հրահանգներ է ստանում Պուտինից. ՊեսկովԻնչպես ավելի վաղ հաղորդվել էր, ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և այլ պաշտոնյաներ։Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է Պեսկովը, առաջին օրվանից հետո հրատապ հայտարարությունների սպասել պետք չէ։Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պեսկովը մեկնաբանել է նաև Հունգարիա ռուսական նավթի մատակարարման հետ կապված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Մոսկվան էներգետիկ ճնշման նշաններ է արձանագրում Ուկրաինայի կողմից։«Տեսնում ենք, որ ԵՄ անդամ Հունգարիայի հասցեին որոշակի էներգետիկ շանտաժ է իրականացվում», – հայտարարել է նա։Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ–ին, հայտնել էր, որ «Դրուժբա» խողովակաշարի ուկրաինական հատվածով հունվարի 27-ից դադարեցվել է ռուսական նավթի տարանցումը դեպի Արևելյան Եվրոպա։Հունգարիան երբեք թույլ չի տա, որ իրեն զրկեն ԵՄ–ում վետոյի իրավունքից․ ՕրբանՊեսկովը նշել է, որ մատակարարման ապահովման հետ կապված հարցերը քննարկվում են կորպորատիվ մակարդակով: Մատակարարմանը մասնակցող ընկերությունները կապված են պայմանագրային պարտավորություններով: Նրա խոսքով` Ռուսաստանը կապ է պահպանում նավթը գնողների հետ, սակայն իրավիճակը բարդանում է ուկրաինական կողմի դիրքորոշմանն պատճառով:
ժնև
ուկրաինա
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86059513_320:0:3051:2048_1920x0_80_0_0_02bb40f04471144c48444de34a7b34e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ժնև, բանակցություն, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, հունգարիա
դմիտրի պեսկով, ժնև, բանակցություն, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, հունգարիա
Լրագրողները հասանելիություն չեն ունենա ժնևյան բանակցություններին. Պեսկով
14:59 17.02.2026 (Թարմացված է: 15:28 17.02.2026) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները Ժնևում կանցկացվեն փակ դռների հետևում և կտևեն երկու օր։ Բացի այդ, նա մեկնաբանել է նաև նավթի տարանցման հետ կապված իրավիճակը՝ նշելով Հունգարիայի վրա գործադրվող ճնշումը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն Ժնևում փետրվարի 17-18-ը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ հանդիպման մեկնարկի հստակ ժամը համաձայնեցվում է տեղում։
«Նրանք տեղում են որոշում», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա ընդգծել է, որ բանակցություններին ԶԼՄ–ների ներկայացուցիչները հասանելիություն չեն ունենա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և այլ պաշտոնյաներ։
Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է Պեսկովը, առաջին օրվանից հետո հրատապ հայտարարությունների սպասել պետք չէ։
«Չեմ կարծում, որ այսօր որևէ նորություն պետք է սպասել, քանի որ նախատեսվում է, որ աշխատանքները կշարունակվեն նաև վաղը», – ասել է նա։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պեսկովը մեկնաբանել է նաև Հունգարիա ռուսական նավթի մատակարարման հետ կապված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Մոսկվան էներգետիկ ճնշման նշաններ է արձանագրում Ուկրաինայի կողմից։
«Տեսնում ենք, որ ԵՄ անդամ Հունգարիայի հասցեին որոշակի էներգետիկ շանտաժ է իրականացվում», – հայտարարել է նա։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ–ին, հայտնել էր, որ «Դրուժբա» խողովակաշարի ուկրաինական հատվածով հունվարի 27-ից դադարեցվել է ռուսական նավթի տարանցումը դեպի Արևելյան Եվրոպա։
Պեսկովը նշել է, որ մատակարարման ապահովման հետ կապված հարցերը քննարկվում են կորպորատիվ մակարդակով: Մատակարարմանը մասնակցող ընկերությունները կապված են պայմանագրային պարտավորություններով: Նրա խոսքով` Ռուսաստանը կապ է պահպանում նավթը գնողների հետ, սակայն իրավիճակը բարդանում է ուկրաինական կողմի դիրքորոշմանն պատճառով: