https://arm.sputniknews.ru/20260217/eatm-um-ditarkum-en-tunisi-het-azat-arevtri-hamadzajnagir-knqelu-harcy-98909280.html
ԵԱՏՄ-ում դիտարկում են Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցը
ԵԱՏՄ-ում դիտարկում են Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցը
Sputnik Արմենիա
Հետաքրքրություն կա Պակիստանի, ՀԱՀ-ի և այլ երկրների հետ արտոնյալ ռեժիմների կնքման հարցում: 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T17:26+0400
2026-02-17T17:26+0400
2026-02-17T17:27+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
թունիս
բակիտժան սագինտաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0b/89974488_39:0:821:440_1920x0_80_0_0_97201c6b65da29fc396bfcd55c9657fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ուսումնասիրում է Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը՝ ելույթ ունենալով Ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակում անցկացվող Ինտեգրացիոն ֆորումում։Սագինտաևը հիշեցրել է, որ անցյալ տարի գործարկվել է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը։ Վավերացման փուլում են գտնվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական գործընկերության և Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրերը։«Անցյալ տարվա վերջին ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրվել Ինդոնեզիայի հետ։ Նաև անցյալ տարվա վերջին մենք սկսել ենք Հնդկաստանի հետ արտոնյալ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը»,-հավելել է նա։ ԵՄ գործարար շրջանակները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հանդեպԻ վերջո, ընդգծել է Սագինտաևը, այս բոլոր միջոցառումների շահառուները լինելու են ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանողները։ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Ներկայումս ԵԱՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
թունիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0b/89974488_137:0:724:440_1920x0_80_0_0_7fd0b0c252554a4379f7a6d388b82969.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), թունիս, բակիտժան սագինտաև
եվրասիական տնտեսական միություն (եատմ), թունիս, բակիտժան սագինտաև
ԵԱՏՄ-ում դիտարկում են Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցը
17:26 17.02.2026 (Թարմացված է: 17:27 17.02.2026) Հետաքրքրություն կա Պակիստանի, ՀԱՀ-ի և այլ երկրների հետ արտոնյալ ռեժիմների կնքման հարցում:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ուսումնասիրում է Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը՝ ելույթ ունենալով Ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակում անցկացվող Ինտեգրացիոն ֆորումում։
«Ուսումնասիրվում է Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը։ Վերջին խորհրդի ժամանակ (ԵՏՀ-ի- խմբ.) այդ մասին զեկուցվել է անդամներին, և հավանություն ենք ստացել, որ հետաքրքրություն են ներկայացնում նաև Պակիստանը, ՀԱՀ-ը, Զիմբաբվեն և Հորդանանը»,-ասել է նա։
Սագինտաևը հիշեցրել է, որ անցյալ տարի գործարկվել է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը։ Վավերացման փուլում են գտնվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական գործընկերության և Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրերը։
«Անցյալ տարվա վերջին ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրվել Ինդոնեզիայի հետ։ Նաև անցյալ տարվա վերջին մենք սկսել ենք Հնդկաստանի հետ արտոնյալ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը»,-հավելել է նա։
Ի վերջո, ընդգծել է Սագինտաևը, այս բոլոր միջոցառումների շահառուները լինելու են ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանողները։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Ներկայումս ԵԱՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։