https://arm.sputniknews.ru/20260217/amerikjan-varchakazmi-shaheric-er-bkhum-arcakhic-hajeri-dursberumy-arsen-kharatjan-98917748.html
Ամերիկյան վարչակազմի շահերից էր բխում Արցախից հայերի դուրսբերումը. Արսեն Խառատյան
Ամերիկյան վարչակազմի շահերից էր բխում Արցախից հայերի դուրսբերումը. Արսեն Խառատյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի նախկին խորհրդականի խոսքով` Արցախում ռուսական խաղաղապահների առկայությունը և հետագայում նրանց չլինելը ամերիկյան վարչակազմը դիտարկում էր որպես մեծ... 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T20:49+0400
2026-02-17T20:49+0400
2026-02-17T20:49+0400
արսեն խառատյան
արցախ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66456842_0:158:1333:908_1920x0_80_0_0_879c8fec95a20372d9bf6fdcc2f62aab.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Բայդեն–Բլինկեն վարչակազմը խնդիր ուներ տարածաշրջանում ռուսական ներկայությունը նվազեցնել, ինչպես նաև արցախցիներին բերել Հայաստան։ Այդ մասին այսօր Երևանում կայացած Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան 3–րդ ամենամյա համաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։Ըստ Խառատյանի` Բայդեն–Բլինկեն վարչակազմը խնդիր ուներ տարածաշրջանում ռուսական ներկայությունը նվազեցնել։«Բացի այդ, Արցախում ռուսական խաղաղապահների առկայությունը, բնականաբար, և նրանց հետո չլինելը ամերիկյան վարչակազմը դիտարկում էր որպես մեծ նվաճում»,– ընդգծեց նա։Փաշինյանի նախկին խորհրդականը հիշեցրեց` երբ 2025 թ. հունվարին ստորագրվում էր հայ–ամերիկյան ռազմավարական խարտիան, կար մտավախություն, որ ամերիկյան նոր վարչակազմը կգա ու կզրոյացնի այն, ինչ ստորագրվել էր, ինչը չեղավ։«Սա պիտի դիտարկել Ռուսաստանի անմիջական հարևանությամբ ռուսական ազդեցության նվազեցմանը միտված ամերիկյան քաղաքականության տրամաբանության ներքո»,– հայտարարեց Խառատյանը։Հիշեցնենք, որ 2023թ–ի սեպտեմբերին Արցախում իրականացված էթնիկ զտումներից կարճ ժամանակ անց` 2024–ի ապրիլի 15–ից դադարեցվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66456842_0:0:1333:1000_1920x0_80_0_0_bad54c62a9f3969a99f348ef7be44cd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն խառատյան, արցախ, ամն
արսեն խառատյան, արցախ, ամն
Ամերիկյան վարչակազմի շահերից էր բխում Արցախից հայերի դուրսբերումը. Արսեն Խառատյան
Փաշինյանի նախկին խորհրդականի խոսքով` Արցախում ռուսական խաղաղապահների առկայությունը և հետագայում նրանց չլինելը ամերիկյան վարչակազմը դիտարկում էր որպես մեծ նվաճում։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Բայդեն–Բլինկեն վարչակազմը խնդիր ուներ տարածաշրջանում ռուսական ներկայությունը նվազեցնել, ինչպես նաև արցախցիներին բերել Հայաստան։ Այդ մասին այսօր Երևանում կայացած Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան 3–րդ ամենամյա համաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։
«Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունը Թրամփի և Բայդենի միջև էական տարբերություն չունի, ու սա թերևս այն միակ ուղղություններից է, որտեղ շարունակություն կա ամերիկյան քաղաքականության։ Մինչև 2022 թվականի Պրահայի համաձայնությունները, այդ նույն ամռանը մենք ամերիկացի պաշտոնյաների էինք ընդունում, որոնք ասում էին. «Կոչ արեք, թող արցախցիները գան այստեղ` Հայաստան»»,– նշեց նա։
Ըստ Խառատյանի` Բայդեն–Բլինկեն վարչակազմը խնդիր ուներ տարածաշրջանում ռուսական ներկայությունը նվազեցնել։
«Բացի այդ, Արցախում ռուսական խաղաղապահների առկայությունը, բնականաբար, և նրանց հետո չլինելը ամերիկյան վարչակազմը դիտարկում էր որպես մեծ նվաճում»,– ընդգծեց նա։
Փաշինյանի նախկին խորհրդականը հիշեցրեց` երբ 2025 թ. հունվարին ստորագրվում էր հայ–ամերիկյան ռազմավարական խարտիան, կար մտավախություն, որ ամերիկյան նոր վարչակազմը կգա ու կզրոյացնի այն, ինչ ստորագրվել էր, ինչը չեղավ։
«Սա պիտի դիտարկել Ռուսաստանի անմիջական հարևանությամբ ռուսական ազդեցության նվազեցմանը միտված ամերիկյան քաղաքականության տրամաբանության ներքո»,– հայտարարեց Խառատյանը։
Հիշեցնենք, որ 2023թ–ի սեպտեմբերին Արցախում իրականացված էթնիկ զտումներից կարճ ժամանակ անց` 2024–ի ապրիլի 15–ից դադարեցվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։