https://arm.sputniknews.ru/20260217/rdn-khstvoren-kkankhi-eatm-erkrneri-mijvocvov-anbarekhightsh-nermutsumy-overchuk-98910549.html
ՌԴ–ն խստորեն կկանխի ԵԱՏՄ երկրների միջոցով անբարեխիղճ ներմուծումը. Օվերչուկ
ՌԴ–ն խստորեն կկանխի ԵԱՏՄ երկրների միջոցով անբարեխիղճ ներմուծումը. Օվերչուկ
Sputnik Արմենիա
2025 թվականին շարժական խմբերը հայտնաբերել են ավելի քան 9 հազար տրանսպորտային միջոց, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտմամբ տեղափոխում էին 137 հազար... 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T18:10+0400
2026-02-17T18:10+0400
2026-02-17T18:16+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ալեքսեյ օվերչուկ
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92576919_0:37:700:431_1920x0_80_0_0_8e8c1c292a05e09af617fbd2c3f23c6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը տնտեսության «սպիտակեցմանն» ուղղված աշխատանքների շրջանակում խստորեն կպաշտպանի ներքին շուկան անբարեխիղճ ներմուծումից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տարածքից ՌԴ ներմուծվող ապրանքներից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Ինտեգրացիոն համաժողովի ժամանակ, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակներում:ԵՄ գործարար շրջանակները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հանդեպՌուսաստանի փոխվարչապետի կարծիքով՝ գործընկեր երկրների հետ առևտրում առկա արգելքների վերացմանն ուղղված աշխատանքը պետք է ուղեկցվի ՌԴ շուկա մուտք գործող ապրանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ։Փոխվարչապետի խոսքով՝ այս աշխատանքի մի մասն է ընթացիկ տարում ապրանքների մատակարարման սպասման հաստատման համակարգի (СПОТ) գործարկումը, որի շրջանակում ներմուծողը պետք է հաստատի ԵԱՏՄ անդամ պետությունից ապրանքի մատակարարման գործարքի կնքման փաստը և սահմանված կարգով ձևակերպի համապատասխան փաստաթուղթը։2025 թվականի սեպտեմբերին ապրանքների ապօրինի ներմուծումն ու արտահանումը կանխելու և դրանց տարանցման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը հանձնարարվել էր ուժեղացնել շարժական խմբերի հսկողությունը պետական սահմանի ռուս-բելառուսական և ռուս-ղազախական հատվածներում։Ինչպես են ԵԱՏՄ երկրները կիրառելու նավիգացիոն կնիքները. ԵՏՀ պարզաբանումը2025 թվականին շարժական խմբերը հայտնաբերել են ավելի քան 9 հազար տրանսպորտային միջոց, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտմամբ տեղափոխում էին 137 հազար տոննա ապրանք։Զուգահեռ ՌԴ–ն պայքար է սկսել «գորշ» սերտիֆիկատների դեմ, որոնք ձևակերպվում են ԵԱՏՄ երկրների տարածքում՝ առանց պատշաճ փորձաքննության։ Ներքին շուկան մաքսանենգությունից պաշտպանելու նպատակով 2025 թվականի վերջին Պետական հսկողության և «Ռոսակրեդիտացիայի» մարմինները լիազորություններ են ստացել կասեցնելու ԵԱՏՄ երկրներում տրված սերտիֆիկատների ու հայտարարագրերի գործողությունը, և համապատասխան աշխատանքն արդեն սկսված է։Օվերչուկը նաև հիշեցրել է, որ փետրվարի 11-ից ԵԱՏՄ-ում սկսվել է էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, որոնց օգտագործումը տեղափոխման ժամանակ «պետք է խոչընդոտ դառնա ներքին շուկայում այնպիսի ապրանքների հայտնվելուն, որոնք այդտեղ չպետք է լինեն»։Որքա՞ն մաքսատուրք է Հայաստանը փոխանցել ԵԱՏՄ «ընդհանուր կաթսա». ՊԵԿ–ի տվյալները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92576919_39:0:662:467_1920x0_80_0_0_c79e6971e7c7db6d6bc9b404e88b8f1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալեքսեյ օվերչուկ, առևտուր
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ալեքսեյ օվերչուկ, առևտուր
ՌԴ–ն խստորեն կկանխի ԵԱՏՄ երկրների միջոցով անբարեխիղճ ներմուծումը. Օվերչուկ
18:10 17.02.2026 (Թարմացված է: 18:16 17.02.2026) 2025 թվականին շարժական խմբերը հայտնաբերել են ավելի քան 9 հազար տրանսպորտային միջոց, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտմամբ տեղափոխում էին 137 հազար տոննա ապրանք։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը տնտեսության «սպիտակեցմանն» ուղղված աշխատանքների շրջանակում խստորեն կպաշտպանի ներքին շուկան անբարեխիղճ ներմուծումից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տարածքից ՌԴ ներմուծվող ապրանքներից: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Ինտեգրացիոն համաժողովի ժամանակ, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակներում:
Ռուսաստանի փոխվարչապետի կարծիքով՝ գործընկեր երկրների հետ առևտրում առկա արգելքների վերացմանն ուղղված աշխատանքը պետք է ուղեկցվի ՌԴ շուկա մուտք գործող ապրանքների նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ։
«Առաջին հերթին սա կապված է այն բանի հետ, որ մենք բաց մաքսային սահման ունենք Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ, և մեր շուկայում հայտնվում են ապրանքներ, որոնք անբարեխիղճ մրցակցություն են ստեղծում մեր ներքին շուկայի համար։ Եվ այստեղ մենք տրամադրված ենք շատ խիստ միջոցառումների՝ այդ անբարեխիղճ պրակտիկան կանխելու համար»,-ընդգծել է Օվերչուկը։
Փոխվարչապետի խոսքով՝ այս աշխատանքի մի մասն է ընթացիկ տարում ապրանքների մատակարարման սպասման հաստատման համակարգի (СПОТ) գործարկումը, որի շրջանակում ներմուծողը պետք է հաստատի ԵԱՏՄ անդամ պետությունից ապրանքի մատակարարման գործարքի կնքման փաստը և սահմանված կարգով ձևակերպի համապատասխան փաստաթուղթը։
2025 թվականի սեպտեմբերին ապրանքների ապօրինի ներմուծումն ու արտահանումը կանխելու և դրանց տարանցման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը հանձնարարվել էր ուժեղացնել շարժական խմբերի հսկողությունը պետական սահմանի ռուս-բելառուսական և ռուս-ղազախական հատվածներում։
2025 թվականին շարժական խմբերը հայտնաբերել են ավելի քան 9 հազար տրանսպորտային միջոց, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտմամբ տեղափոխում էին 137 հազար տոննա ապրանք։
Զուգահեռ ՌԴ–ն պայքար է սկսել «գորշ» սերտիֆիկատների դեմ, որոնք ձևակերպվում են ԵԱՏՄ երկրների տարածքում՝ առանց պատշաճ փորձաքննության։ Ներքին շուկան մաքսանենգությունից պաշտպանելու նպատակով 2025 թվականի վերջին Պետական հսկողության և «Ռոսակրեդիտացիայի» մարմինները լիազորություններ են ստացել կասեցնելու ԵԱՏՄ երկրներում տրված սերտիֆիկատների ու հայտարարագրերի գործողությունը, և համապատասխան աշխատանքն արդեն սկսված է։
Օվերչուկը նաև հիշեցրել է, որ փետրվարի 11-ից ԵԱՏՄ-ում սկսվել է էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, որոնց օգտագործումը տեղափոխման ժամանակ «պետք է խոչընդոտ դառնա ներքին շուկայում այնպիսի ապրանքների հայտնվելուն, որոնք այդտեղ չպետք է լինեն»։